Աշխարհ

09.12.2016 10:05


Իբրահիմովիչ. «Մխիթարյանը սպանեց խաղն այդ գոլով» (ֆոտոշարք, տեսանյութ)

Իբրահիմովիչ. «Մխիթարյանը սպանեց խաղն այդ գոլով» (ֆոտոշարք, տեսանյութ)

«Առաջին խաղակեսում մենք այդքան էլ լավ չէինք խաղում և լավ չէինք հասկանում միմյանց: Մենք մի քանի սխալներ թույլ տվեցինք, բայց առանց սխալների ֆուտբոլ չկա: Շատ էի սպասում այս գոլին։ Երկրորդ խաղակեսում մենք ազատ տարածություններ ստեղծեցինք եզրային կիսապաշտպանների և հարձակվողների համար: Ուեյնը տարածություն բացեց ինձ համար, և ևս գոլի հեղինակ դարձա, հետո եղավ Իբրայի գոլը: Իմ հաջորդ գոլը պետք է լինի «Օլդ Թրաֆորդում», քանի որ ես ցանկանում եմ գոլի հեղինակ դառնալ տնային խաղում: Յուրահատուկ հաճույք է «Օլդ Թրաֆորդում» գոլի հեղինակ դառնալը, այնպես որ, ես ամեն ինչ կանեմ», - Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Զարյային» հաղթելուց (2:0) հետո պատմել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այս մասին հայտնում է «BT Sport»-ը:

Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՄՅ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

«Մխիթարյանն ամուր մտածելակերպ ունի: Նա իր բարդ ադապտացիայում պայքարեց և արեց դա շատ լավ: Մխիթարյանն աշխատել է ֆիզիկական և մարտավարական որակների վրա: Մենք տեղյակ էինք իր տաղանդի մասին, այդ իսկ պատճառով էլ գնեցինք նրա տրանսֆերը: Նա պայքարեց և հիմա լավ է խաղում թե՛ Անգլիայի Պրեմիեր լիգայում, թե՛ Եվրոպա լիգայում և թե՛ Անգլիայի գավաթում»,- մեջբերում է «Mirror»-ը:

Մխիթարյանի գոլի մասին է խոսել նաև ՄՅ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

«Առաջին գոլը հրաշալի էր: Նա արագությամբ անցավ, վերահսկեց իրավիճակը և հաշվարկեց ժամանակը` մրցակցի ոտքերի միջով գնդակը գեղեցիկ կերպով անցկացնելու համար: Նա սպանեց խաղը այդ գոլով: Մխիթարյանը հիանալի աշխատանք կատարեց: Նա շատ լավ է խաղում վերջին խաղերում, և ես շատ ուրախ եմ նրա համար: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, և ես հույս ունեմ և գիտեմ, որ նա այդպես կշարունակի: Շատ ուրախ եմ նրա համար», - Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում «Manchester Evening News»-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը