Աշխարհ

09.12.2016 11:15


Հարավային Կորեայի խորհրդարանն իմպիչմենթ է հայտարարել նախագահին

Հարավային Կորեայի խորհրդարանն իմպիչմենթ է հայտարարել նախագահին

Հարավային Կորեայի խորհրդարանն իմպիչմենթ է հայտարարել երկրի նախագահ Պակ Կին Խեին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Նշվում է, որ երկրի Ազգային ժողովում գաղտնի քվեարկություն է անցկացվել։

Կողմ է քվեարկել 300 պատգամավորից 234–ը։

Այժմ Պակ Կին Խեի ճակատագիրը պետք է որոշի երկրի Սահմանադրական դատարանը։ Գործն ուսումնասիրելու համար 180 օր կպահանջվի։ Այդ ընթացքում Խեի լիազորությունները կանցնեն երկրի վարչապետ Խվան Գյո Անին։

Նախագահին իշխանությունից հեռացնելու պատճառը նրա անվան հետ կապված կոռուպցիոն մեծ սկանդալն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը