Աշխարհ

09.12.2016 13:08


ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքին մոտ 8 մլրդ դոլարի զենք կմատակարարի

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքին մոտ 8 մլրդ դոլարի զենք կմատակարարի

ԱՄՆ կառավարությունը մտադիր Է Քաթարին, Մարոկկոյին, Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային 7,899 միլիարդ դոլարի զենք ու ռազմական տեխնիկա մատակարարել: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է ԱՄՆ ՊՆ–ի պրոֆիլային կառավարական գերատեսչությունը:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիային 48 CH-47F Chinook դեսանտային-փոխադրական ուղղաթիռներ և դրանց ուղեկցող սարքավորումներ ու զենք կվաճառվեն (3,51 միլիարդ դոլար), ԱՄԷ-ին՝ 3,5 միլիարդ դոլարի AH-64E Apache հարվածային ուղղաթիռրներ, դրանց շարժիչներ և այլ սարքավորումներ, 781 միլիոն դոլարի դիմաց Քաթարին C-17 ռազմափոխադրական ինքնաթիռի 8 շարժիչ կմատակարարվի, Մարոկկոյին՝ 108 միլիոն դոլարով 1214 TOW 2A հակատանկային հրթիռներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը