Աշխարհ

09.12.2016 14:11


Նեթանյահուն Բաքու կմեկնի

Նեթանյահուն Բաքու կմեկնի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԶԼՄ–ն, իսրայելական կառավարության ղեկավարի գլխավորած 30-հոգանոց պատվիրակությունը Բաքվում կանցկացնի մի քանի ժամ, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետև կմեկնի Աստանա:

Հայտնի է, որ Իսրայելը ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի գլխավոր գործընկերներից է: 2012–ին երկու երկրները մոտ 1 միլիարդ 600 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ համաձայնագիր կնքեցին, որի շրջանակում Ադրբեջանն իսրայելական ընկերություններից ձեռք բերեց մի շարք ժամանակակից սպառազինություններ ու սարքավորումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը