Աշխարհ

09.12.2016 14:30


73-ամյա Միք Ջագգերը 8-րդ անգամ հայր է դարձել (լուսանկար)

73-ամյա Միք Ջագգերը 8-րդ անգամ հայր է դարձել (լուսանկար)

Բրիտանական հայտնի «Rolling Stones» ռոք խմբի առաջնորդ, 73-ամյա Միք Ջագգերը հերթական անգամ ապացուցել է՝ սերը տարիք չի հարցնում։

Այսօր նրա երիտասարդ սիրեցյալը՝ 29–ամյա բալետի պարուհի Մելանի Հեմրիքը, նրան որդի է պարգևել։ Այս մասին հայտնում է «cosmo.ru»–ն՝ երաժշտի ներկայացուցչին հղումով։

«Միքը ներկա է գտնվել հիվանդանոցում ծննդաբերությանը։ Մայրն ու որդին իրենց լավ են զգում»,-ասվում է Բերնարդ Դոերտիի հայտարարությունում։

Ջագգերը տարբեր կանանցից 7 երեխա ունի, նաև՝ 5 թոռ և մեկ ծոռ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը