Աշխարհ

09.12.2016 15:33


Էրդողանի թիկնազորի մեքենան վթարի է ենթարկվել. կան վիրավորներ (տեսանյութ)

Էրդողանի թիկնազորի մեքենան վթարի է ենթարկվել. կան վիրավորներ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի մեքենան վթարի է ենթարկվել։ «Haber 7»–ի փոխանցմամբ՝ վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները:

«Միլլեթ» պարբերականը գրում է, որ Էրդողանն ուրբաթ օրվա նամազն անելու համար Թարաբյա պալատից ուղևորվել է Մարմարա համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետին կից մզկիթ, որի ճանապարհին էլ ավտոշարասյան մեքենաներից երեքը բախվել են իրար:

Նշվում է, որ վթարի հետևանքով վիրավորվել է անվտանգության 4 աշխատակից։ Էրդողանը գտնվել է ավտոշարասյան այլ մեքենայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը