Ի՞նչ է Ջավախքի նշանակությունը հայ ժողովրդի ու Հայաստանի համար
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճյան» դահլիճում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպած հավաք-քննարկում նվիրված ջավախքաբնակ հայտնի ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին։
Ստորև ներկայացնում ենք «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Յենիգոմշյանի ամբողջական ելույթը։
Ի՞նչ է Ջավախքի նշանակությունը հայ ժողովրդի ու Հայաստանի համար: Ինչքան էլ որ պատասխանը ակնհայտ լինի, անհրաժեշտ է դա ամրագրել:
1. Ջավախքը Հայկական Բարձրավանդակի անբաժանելի մասնիկն է: Տարածաշրջանում ազգերի կազմավորման ժամանակաշրջանից այն բնակեցված է եղել հայերով: Բացի պատմական մի որոշակի ժամանակաշրջանից, հայերը կազմել են տեղի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը: Այսօր ևս հայերը Ջավախքում բնակչության մեծամասնությունն են կազմում:
2. Պատմական և աշխարհաքաղաքական պատճառներով այսօր, ինչպես երբեմն եղել էր անցյալում, Ջավախքը հայկական պետականության մաս չի կազմում: Ներկայումս այն մաս է կազմում վրացական պետությանը: Աշխարհաքաղաքական և այլ հանգամանքների բերումով, հայկական պետության հետ Ջավախքի վերամիացումը հայկական պետականության և հայ ազգի տեսանելի առաջադրանքների ու ծրագրերի օրակարգում տեղ չի գրավում: Այս վերջին կեցվածքը, սակայն, պայմանավորված է Ջավախքում ջավախահայության ստեղծագործ կենսագործունեության պայմանների երաշխավորումով, Ջավախքի հայկական յուրահատկության և տարածքի հայ բնակչության իրավունքների երաշխավորումով:
3. Վերոնշյալ երկու կետերը հանգեցնում են հետևյալ եզրակացության' վրացական գերիշխանությամբ հանդերձ, Ջավախքը հայրենական հող է և անընդունելի է Ջավախքին ու ջավախահայությանը համարել սփյուռք և նրանց հետ հարաբերվել որպես այդպիսիներ:
4. Որպես հայրենական տարածք իր ներկայացրած առանձին նշանակությանը զուգահեռ, Ջավախքը' ներկա Հայաստանի անվտանգության համար ներկայացնում է ռազմավարական անգնահատելի նշանակություն: Նրա պահպանումն ու հզորացումը լավագույն գրավականն են արտաքին աշխարհի հետ երկրի հաղորդակցական միջոցների ընդլայնման և Հայաստանի ամբողջական շրջապատման նկրտումների խափանմանը, և ընդհակառակը, նրա թուլացումն ու կորուստը անխուսափելիորեն բերելու են արտաքին աշխարհի հետ երկրի հաղորդակցության ուղիների հետզհետե ամբողջական փակման ու թուրքական ժողովրդների կողմից երկրի ամբողջական շրջափակմանը:
5. Հիմնվելով վերոնշյալ իրողությունների վրա, Հայաստանի և հայության կողմից Ջավախքի նկատմամբ իրականացվող քաղաքականության առանցքը պետք է կազմի տարածքի հայկականության պահպանման, դրա շարունակականության երաշխավորման ու մշտական հզորացման իրականացման նպատակը: Հայաստանի ու հայ ազգի համար այս առաջադրանքը ներկայացնում է ռազմավարական և ազգային անվտանգության առումներով անգերագնահատելի նշանակություն:
Այս նպատակների և առաջադրանքների իրականացման համար մղվող պայքարի առաջամարտիկները, 2000-ական թվականներին, եղել էին մի խումբ երիտասարդներ, Վահագն Չախալյանի ղեկավարությամբ:
Որքանո՞վ է այսօր պահպանվում Ջավախքի հայկականությունը և ի՞նչ միտումներ են առկա:
Վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանին հակաօրինականորեն 10 տարվա ազատազրկման ենթարկումը և մյուս երիտասարդների դեմ հալածանքները այդ հարցի լավագույն պատասխանն են:
Տարիներ ի վեր Ջավախքի իրավիճակը բնութագրվում է երեք գործոններով. վրացական համակողմանի գրոհ և հայկական գործոնի ու ընդհանրապես հայության արտամղման փորձ, արտագաղթ, և այս երկուսին զուգահեռ' ՀՀ իշխանությունների հանցագործ անտարբերություն, երբեմն ուղղակի մեղսակցություն վրացական իշխանությունների քայլերին, ինչպես Վահագն Չախալյանի և ընկերների դեմ հալածանքների պարագայում:
Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական համաղետն ու արտագաղթը երկրում տիրող համակարգի ուղղակի հետևանքն են: Իսկ Ջավախքից արտագաղթը արդյունքն է վրացական ագրեսիվ քաղաքականության ստեղծած անապահովության մթնոլորտի, սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի, ու այս իրականությունների դիմաց ՀՀ-ից'ակնկալվող օժանդակությունների բացակայության ստեղծած հոգեբանական մթնոլորտի: Սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակը իր հերթին գլխավորաբար հետևանքն է և' վրաց իշխանությունների և' ՀՀ իշխանությունների ուշադրության բացակայությանն ու անտարբերությանը: Վերջին հաշվով, հետևաբար, Ջավախքի հայկականությունը հարվածներ է ստանում և հետընթաց է ապրում վրացական ուղղակի քաղաքականության և ՀՀ անտարբեր և հաճախ մեղսակից քաղաքականության արդյունքում:
Ջավախքում վրացական ագրեսիայի ու հայկական գործոնի դուրս մղման փորձերի օրինակներն անհամար են: Երկու երևույթների մատնանշումը բավարար է իրականության պատկերն ունենալու համար:
Ջավախք այցելող ցանկացած մարդ անմիջապես կզգա ահաբեկման և վախի այն մթնոլորտը, որ տիրում է շրջանում: Այս մթնոլորտը հաստատվել է նաև տեղի հայ գործակալների ակտիվ մասնակցությամբ: Մշակութային սահմանափակ և ամենաանմեղ միջոցառումներն անգամ տեղի են ունենում ուժային կառույցների խիստ վերահսկողության ներքո:
Տարածաշրջանում «ժողովրդավարության ու ազատությունների դրոշակիր» Վրաստանը խստիվ արգելում է հայալեզու գրականության մուտքը Ջավախք և ընդհանրապես իր վերահսկողության տարածք:
Վրաստանի իշխանությունների մողմից Ջավախի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը արդյունք է մի կողմից նրա փոքր-կայսերական նկրտումներին և մյուս կողմից նրա հակահայկական բարդույթներին: Իր այդ կարճատես քաղաքականությամբ Վրաստանն իրականում իր իսկ գերեզմանն է փորում, որովհետև հաջողության պարագայում այդ քաղաքականությունը հանգեցնելու է ոչ թե վրացական, այլ թուրքական Ջավախքի գոյացմանը:
Պատմության ընթացքում Վրաստանի ժողովուրդները երբեք կայուն և երկարատև բնակություն չեն հաստատել խստաշունչ կլիմայով հատկանշվող Ջավախքում և երբեք մեծամասնություն չեն կազմել այնտեղ: Իրենց ազգայնամոլական հակահայկական քաղաքականության հաջողության պարագայում ևս Ջավախքը վրացիներով չի բնակեցվելու, այլ թուրքերով, լինեն նրանք այսպես կոչված մեսխեթցի կամ.այլ թուրքեր: Չենք խոսում անգամ այն մասին, որ իրենց ներկա ժողովրդագրական աղետալի վիճակի պատճառով, վրացիները, ցանկության պարագայում անգամ, չեն կարողանա բնակեցնել Ջավախքը: Իրենց հակահայկական քաղաքականության հաջողության պարագայում ո'չ միայն Հայաստանն է ամբողջությամբ շրջապատվելու թուրքերով, այլ Վրաստանն ինքը կորցնելու է արևելյան և արևմտյան թուրքերի միջև աշխարհագրական կամուրջ լինելու իր ներկա կարգավիճակի ներկայացրած նշանակությունը և դրանից բխող առավելությունները: Այդ պարագայում թուրքերը կարիք չեն ունենալու Վրաստանի «ծառայություններին»: Եթե Վրաստանին չի հուզում իր իսկ քաղաքականության արդյունքում սպասվելիք այս հեռանկարը, ապա Հայաստանին ու հայերիս շատ է հուզում և մենք թույլ չեն տա դրա իրականացումը:
Հայերը իհարկե թույլ չեն տա: Բայց ի՞նչ են անում Հայաստանի այսօրվա իշխանությունները:
ՀՀ ներկա իշխանությունները ո'չ միայն համապատասխան քայլերի չեն դիմել պաշտպանելու համար ջավախահայության թեկուզ և փոքրամասնական համարվող իրավունքները, այլ ընդհակառակը' գործնական հանցավոր մասնակցություն են բերել ջավախահայության դիմադրության ոչնչացմանը' Վահագն Չախալյանի կալանավորում ու վրաց իշխանություններին հանձնում: Նրանք ո'չ մի աշխատանք չեն կատարել ՀՀ հետ Ջավախքի տնտեսական համալրման ուղղությամբ: Ընդհակառակը, Բավրայի սահմանակետը և մաքսային ծառայությունը մշտապես խոչընդոտել և արհեստական դժվարություններ են ստեղծել ապրանքափոխանակման համար: Այս իշխանությունները լուռ են մնացել Ջավախքում վրացական բոլոր ոտնձգությունների դիմաց:
ՀՀ իշխանությունները իրենց դավաճանական քաղաքականությունն արդարացնում են երկրի աշխարհագրական դիրքով և հետևաբար Վրաստանից կախված լինելու պատճառաբանությամբ: Մինչ կախվածության իրողությունը ամբողջապես զուրկ չէ ճշմարտություն լինելուց, այն երբեք չի կարող արդարացնել իշխանությունների անտարբերությունն ու հատկապես վրաց իշխանություններին մեղսակցությունը: Իրականում կախվածությունը երկկողմանի է: Մինչդեռ, իր այս քաղաքականությամբ ՀՀ իշխանավորները վրացական կողմին քաջալերում են անխափան շարունակել իրենց գրոհը:
Արդարև, խնդրի դրվածքն այնպիսին չէ, որ աշխարհագրականորեն Վրաստանից իր կախվածության հետևանքով Հայաստանն անկարող լինի Ջավախքի հարցում ավելի վճռական լինելուց: Վրաստանի հետ իր հարաբերություններում, Ջավախքը Հայաստանի համար թույլ կետ չի հանդիսանում: Ընդհակառակը: Հայաստանը Վրաստանի նկատմամբ ունի լծակներ ու Ջավախքն այդ լծակներից ամենակարևորն է: Հայաստանը ամբողջությամբ մեկուսացած և ամբողջությամբ Վրաստանի ողորմածությանը ենթակա կլինի միայն այն օրը, երբ այլևս հայկական Ջավախք գոյություն չի ունենա:
Իրականում հայկական իշխանավորների այդ կեցվածքը պայմանավորված է ոչ միայն պետականության ու ազգի նկատմամբ նրանց ունեցած հանցավոր անտարբերությամբ, այլև Վրաստանի ու Վրաստանով անցնող ճանապարհների հետ կապված տնտեսական սեփական շահերով:
Իշխանությունների այս քաղաքականությունը երբեք զարմանալի չէ: Իրենց գերիշխանության տարածքում ոչ միայն հակաժողովրդական, այլև ազգն ու պետականությունը դեպի վերացում առաջնորդող քաղաքականություն վարող իշխանություններից չի կարելի ջավախահայության իրավունքների պաշտպանություն ակնկալել: Նրանց ջավախքյան և ընդհանրապես վրացական քաղաքականությունը պարզապես ընդհանուր ազգադավ քաղաքականության շղթայի մի օղակն է:
Ջավախքի խնդիրը չի կարող լուծվել ՀՀ ներկա իշխանությունների օրոք: Ինչպես բոլոր մյուս հարցերի, նույնպես և այս հարցի լուծումը պահանջում է համակարգափոխություն:
Դա չի նշանակում, որ մինչև ՀՀ-ում համակարգափոխության իրականացումը Ջավախքում ոչինչ չի կարելի անել: Իհարկե, ոչինչ չի կարող փոխարինել այն ամենին, ինչ կարող է իրականացնել պետությունը: Բայց երբ օրվա իշխանությունները ոչ միայն թերանում են իրենց անելիքներում, այլև հակառակ քայլերի են դիմում, մեզ մնում է, որ այդ աշխատանքները իրականացնեն ոչ պետական կառույցները և հասարակական նախաձեռնությունները: Խոսքը վերաբերվում է Ջավախքի հայկականության պահպանմանը, ջավախաբնակ հային' հողին կառչած մնալը ամրապնդելու միտող քայլերին' տնտեսական, մշակութային, հոգեբանական և այլն բնագավառներում:
Բոլոր դեպքերում, և հակառակ ամեն ինչի, Ջավախքի համար գոյություն ունի երկու տարբերակ:
Վրաստանի կազմում' շրջանի կարգավիճակ, որտեղ երաշխավորված կլինեն հայ բնակչության ազատ ինքնադրսևորման բոլոր պայմանները:
Արցախի ճակատագիր. այսինքն միացում փաստացի Հայաստանի Հանրապետությանը:
Երրորդ տարբերակը, այսինքն Ջավախքի նախիջևանացումը, այլ խոսքով նրա հայաթափումը և հայերի համար այդ տարածքի կորուստը, բացառվում է: Վրացական ազգայնամոլությունը ձգտում է դրան, վայելելով իր արևմտյան ու արևելյան հարևանների խրախուսանքն ու օժանդակությունը: Բայց հայերը դա թույլ չեն տա: Ջավախքի նախիջևանացման ցանկացած փորձի պատասխանը լինելու է Ջավախքի Արցախացումը:
Վրաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց համար լավագույն տարբերակը մնում է ջավախահայության իրավունքների ամբողջական հարգումը: Իսկ դա ապացուցող առաջին քայլերից մեկը, այլ միջոցառումների կողքին, պետք է լինի Վահագն Չախալյանի ազատ արձակումը: