Քաղաքական

08.05.2017 19:45


ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետը շնորհավորել է Սամվել Բաբայանին

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետը շնորհավորել է Սամվել Բաբայանին

2017թ. ապրիլի 13-ին ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Պաուլա Դիվայնը գովասանագիր է շնորհել ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին:

Գովասանագրի մեջ, մասնավորապես, ասված է.

«Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ ի ճանաչում ձեր նվիրվածությանը ժողովրդավարական իդեալների համար պայքարի: Ձեր օգնությունը Հայաստանից և Արցախից Գլեյնդեյլի բնակիչներին անչափելի է: Գլեյնդել քաղաքի բնակիչների անունից մենք հարգանքի տուրք ենք մատուցում պատմության այդ կարևոր օրը Ձեր կողմից դրսևորած քաջությանն ու արիությանը»:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը