Քաղաքական

28.02.2018 12:56


ԱԺ-ն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին

ԱԺ-ն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին

ՀՀ ԱԺ-ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին: 105 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 98-ը։

Խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, երկրորդ պաշտոնում՝ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, երրորդ պաշտոնում՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, չորրորդ պաշտոնում՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը, հինգերորդ պաշտոնում՝ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը։

Խորհրդի առաջին երեք անդամներն ընտրվել են հինգ, վերջին երկուսը՝ երեք տարի ժամկետով։

Բարձրագույն դատական խորհուրդը հանրապետության նախագահին առաջարկելու է նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը