Լրահոս

10.02.2010 13:25


Վիոլետ Գրիգորյան. «Չափորոշիչների մեջ ցենզուրա եմ տեսնում»

Վիոլետ Գրիգորյան. «Չափորոշիչների մեջ ցենզուրա եմ տեսնում»

Բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը կարծում է, որ ՀՌԱՀ-ի կողմից մշակված չափորոշիչները գրաքննություն են պարունակում.

-Բոլորովին չեմ սիրում այն տեքստը, որ պատրաստել են։ Դրա մեջ ես ցենզուրա եմ տեսնում, և հարցն այն է, որ դա իսկապես հասարակության մեծամասնության պահանջն է,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Վիոլետ Գրիգորգորյանը։ -Ես իսկապես հավատում եմ, որ Հայաստանում շատ-շատերը հենց դա էլ պահանջում են հեռուստատեսությունից։ Թող անեն դա և տեսնեն, թե ինչ է նշանակում ցենզուրա, թող հեռուստատեսությունը վերածվի ինչ-որ չորուցամաք բանի, սովետի հիշողությունը վերականգնվի, և բավարարվի նրանց նոստալգիան։

Այդուամենայնիվ, բանաստեղծը դա լեգիտիմ է համարել,  քանի որ, ըստ նրա,  մարդիկ դա են ուզում։

-Իրականում սերիալների դեմ չեն պայքարում, գռեհկաբանության դեմ են պայքարում, փորձում են հայերենը շտկել, ինչպես նաև փոխել սերիալների սյուժեն։ Մարդիկ ուզած-չուզած կհարմարվեն. սովետը հո չէր արգելում, ուղղակի ստեղծագործողներն ըստ այդ պահանջի էին ստեղծագործում։ Սերիալներն էլ կսկսեն գրական լեզվով նկարվել, թեմաներն այնպես կընտրվեն, որ համապատասխանեն այդ չափորոշիչներին, և շատ վատ կլինի։ Բայց պետք է լինի, որպեսզի տեսնեն, թե ինչ է նշանակում ցենզուրա,-ավելացրել է Վիոլետ Գրիգորյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը