Հայկ Խանումյան. «Սամվել Բաբայանի դեմ գործը սարքովի է»
Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը մեր կայքին տված հարցազրույցում անդրադարձել է քաղբանտարկյալների ու մասնավորապես ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի «գործին»:
-Պարո՛ն Խանումյան, ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ կապված «գործի» ընթացքը: Ըստ Ձեզ, ինչո՞ւ է դատարանը ժամանակ ձգում և խուսափում արդարացման վճռի կայացումից:
-Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանի դեմ գործը սարքովի է, տարբեր ատյաններում այդ գործի քննությունը ցույց տվեց, որ Բաբայանին օրվա իշխանություններն ուղղակի ուզում էին տեսնել ճաղերի հետևում: Վճռաբեկ դատարանի ներկայիս պահվածքը, կարծում եմ, պայմանավորված է ինքնուրույն որոշումներ չընդունելու իներցիայով: Մարդիկ մեծամասամբ զանգով են որոշումներ ընդունել, հատկապես քաղաքական հարցերով, և հիմա, երբ վերացել է զանգի ինստիտուտը, չգիտեն՝ ինչպես վարվել: Սակայն, կարծում եմ, այդ անորոշությունը ժամանակի ընթացքում կվերանա:
-Արցախում հետևո՞ւմ են քաղբանտարկյալների և մասնավորապես Սամվել Բաբայանի հետ տեղի ունեցող գործընթացներին:
-Իհարկե հետևում են: Կոնկրետ Բաբայանի հարցով ամեն օր ինձ տասնյակ մարդիկ են զանգահարում կամ փողոցում հարցնում:
-Արդյոք քաղբանտարկյալների մասով կա՞ն դատարանների վրա ճնշումներ նախորդ կառավարության կամ դատախազության կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կառույցները հին Հայաստանի խաղի կանոններով են ձևավորվել և հաշվետու են իրենց նշանակողներին:
-Հնարավոր է՝ նախորդ կառավարիչների կողմից որոշակի ազդեցության լծակներ լինեն դատարանների ու կոնկրետ դատավորների վրա, սակայն ես հակված եմ կարծելու, որ սա հիմնականում նախորդ պատասխանում նկարագրած իներցիայի խնդիր է:

7or.am