Մտածող ընտրողը շատ ծանր կացության մեջ է հայտնվելու․ Ավետիք Իշխանյան
Ինչո՞վ կառանձնանան քարոզարշավը և առաջիկա խորհրդարանական ընտրությունները․ այս մասին «Անկախը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
-Պարոն Իշխանյան, արդեն հայտնի է, որ 11 քաղաքական ուժեր են մասնակցելու առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին։ Ձեր կարծիքով՝ այս պայմաններում քաղաքական բազմակարծություն ապահովվա՞ծ է։
-Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում քաղաքական բազմակարծություն ընդհանրապես և Հայաստանի պայմաններում՝ մասնավորապես։ Քաղաքակիրթ երկրներում, որոնք անցել են որոշակի ճանապարհ դեպի ժողովրդավարական, իրավական պետություն, հստակ ձևավորված են քաղաքական գաղափարախոսություններ՝ լիբերալ, ձախակողմյան, պահպանողական, ազգայնական և այլ քաղաքական ուժեր, որոնք ունեն իրենց դրսևորումները։ Հայաստանում կա՞ արդյոք քաղաքական տեսակետների բախում։ Միանգամից կասեմ՝ ոչ։ ՈրովհետևՀայաստանում քաղաքական գաղափարների պայքար վաղուց։ Եթե նույնիսկ որոշ կուսակցություններ իրենց կանոնադրության մեջ ունեն ինչ-որ արժեքային համակարգ, որևէ մեկը դրան չի հետևում: Իրականում բոլոր քաղաքական ուժերը պայմանականորեն պսևդոլիբերալ են։ Այսինքն այդ քաղաքական բանավեճը Հայաստանում չկա և պատահական չէ, որ այդքան շատ են բազմակուսակցականքաղաքական գործիչները, որոնք դեգերում ենմի կուսակցությունից մյուսը։ Այսինքն այս տեսակետից որևէ նորություն չի լինելու և գաղափարական բախում չի լինելու։ Փոխարենը Հայաստանում վաղուց կան արհեստական գաղափարական բախումներ, այն է՝ արևմտամետ և պրոռուսական կողմնորոշման։ Ես համարում եմ սա շատ արհեստական, քանի որ որևէ կայացած երկրում նման գաղափարախոսություն չկա։ Դա արտաքին քաղաքականության մաս կարող էկազմել, բայց որպես քաղաքական գաղափարախոսություն ինձ համար ընդունելի չէ։ Այդ պայքարը ես կձևակերպեի որպես ազգային ինքնավստահության բացակայություն։ Այսինքն՝ նրանք չեն հավատում, որ հայոց պետականությունը կարող է ուժեղ պետություն լինել և նրանք հովանավոր են փնտրում։ Ասեմ նաև, որինքս արևմտամետություն ասելով այլ բան կհասկանայի՝ այն է՝ արևմտյան մոդելի պետության կառուցում, իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, դա պայմանավորված է քո երկրի շահերով։
-Պարոն Իշխանյան, ուշագրավ է, որ քաղաքական ուժերը, բացի մեկից, խոսում են ընդդիմության տեղը զբաղեցնելու մասին։ Ինչո՞ւ է այդպես։
-Հայաստանում քաղաքական պայքարը եղել է հիմնականումընդդմիության կողմից իշխանության հասցեին խիստ քննադատություններով, որը հասել է մինչև հայհոյանքների։ Իսկ իշխանությունների կողմից էլ եղել է արտաքուստ քարոզչություն, որը քող է եղել, որովհետև իրականում նրանք վերընտրվել են ֆինանսական ու վարչական ռեսուրսի շնորհիվ։ Պայքարը միշտ եղել է ոչ թե իշխանություն վերցնելու համար, որովհետև շատ լավ իմացել են, որ չեն կարող, այլ ընդդիմության տեղերի համար։ Հիմա իրավիճակը կարծես թե փոխված է։ Ինչո՞ւ եմ ասում կարծես թե։ Որովհետև հեղափոխության արդյունքում եկած իշխանությունները, ինչպես ապացուցեցին Երևանու ավագանու ընտրությունները, ֆինանսական և իշխանական ռեսուրսները օգտագործելու կարիք չունեն, որովհետև ընդհանուր հեղափոխական էյֆորիան բավարար է մեծ տոկոսներ հավաքելու համար։ Հետաքրքրական է, որ այսօրվա քարոզարշավը ևս լինելու է նախորդի պես՝ ընդդիմության տեղերի համար։ Եվ ի տարբերություն նախորդ շրջանի՝ ընդդիմադիր կուսակցությունները չեն թաքցնում իրենց ընդդիմադիր լինելու հարցը։ Եթե նախորդ ժամանակներում գոնե ձևականորեն հանրությանը ներկայացնում էին, որ գնում են իշխանությունը վերցնելու, ապա այս անգամ այդ մասին չեն խոսում, այլ խոսում են այն մասին, որ լինելու են երկրորդ ուժը և լինելու են ընդդմիություն։ Շատ զարմանալի քաղաքական պայքար է ընդհանրապես։ Քաղաքական ուժերի նպատակը պետք է լինի իշխանության հասնելը։ Այն, որ զգում են, որ հեղափոխության հոսանքի դեմը չեն կարող առնել, նշանակում է, որ ներքին վստահություն ընդհանրապես չունեն, իրենց հետաքրքրում է միայն մանդատի հարցը։
-Պարոն Իշխանյան, եթե գաղափարական պայքար չի լինելու, ապա ընտրողն ինչպե՞ս է կողմնորոշվելու։
-Հետաքրքիր հարց տվեցիք։ Իրականում բավականին բարդ վիճակ է ստեղծվել ընտրողների համար, չհաշված այն ընտրողներին, որոնք կուրորոն քվեարկելու են հեղափոխության օգտին։ Չեմ կարող ասել, թե նրանց քանակն ինչքան է։ Բայց բավականին բարդ վիճակում են հայտնվել մյուսները, որոնք, անգամ եթե ողջունել են հեղափոխությունը, միևնույն է, այլընտրանք են սպասում։ Այս դեպքում մտածող ընտրողը շատ ծանր կացության մեջ է հայտնվելու, որովհետև այլընտրանք առաջարկող քաղաքական ուժ, իմ կարծիքով, չի լինելու։ Պայքարը գնալու է զուտ մանդատների, ընդդիմության տեղերի համար։ Եվ, ինչքան էլ խոսենք վարչական ռեսուրսների չգործածելու մասին, դա բնականաբար կիրառվելու է։ Տարբեր գործարարներ, որ մասնակցելու են ընտրություններին կամ սատարելու են որևէ ուժի, բնականաբար նրանց աշխատողներն իրենց են ընտրելու։ Տարբեր մեթոդներ կան, և ռեյտինգային ընտրակարգով այդ հնարավորությունը մեծանալու է։
-Երբ Սահմանադրություն էինք փոխում և խորհրդարանական համակարգի անցնում, նշվում էր, որ դա կնպաստի, որ գաղափարական կուսակցություններ ձևավորվեն, զարգանան։ Ընտրությունների փուլում ենք և կրկին ասում ենք, որ գաղափարական պայքար չի լինելու։ Ինչո՞ւ։
-Բայց ո՞վ պետք է ստեղծի այդ պայմանները։ Հասարակությունն ինքը պետք է ունենա նման պահանջ։ Ձևակերպվա՞ծ է արդյոք նման պահանջ։ Հայաստանում արդյո՞ք կան արհմիություններ, որոնքձախ ուժերի ձևավորման պահանջ կներկայացնեն։ Կամ կա՞ն արդյոք այնպիսի ուժեր, որոնք իսկապես մտածում են աշխատավորների շահերի մասին։ Այսինքն՝ Հայաստանում սոցիալական խմբերն այդ պահանջը չեն ներկայացրել և համապատասխան քաղաքական ուժեր չեն ստեղծել։ Օրինակ՝ կան բազմաթիվ բնապահպանական շարժումներ, ինչո՞ւ չեն ստեղծում կանաչների կուսակցություն։ Նման բազմաթիվ հարցեր կան, որոնք մնում են օդում կախված։ Եթե ավելի խորանանք, Հայաստանում ընտրությունների ժամանակ և դրանից առաջ պայքարը ոչ այնքան պետություն կառուցելու և դրա համար համապատասխան հայեցակարգ ունենալու համար է, այլ ընդամենը իշխանության լծակներին տիրանալու համար։
-Այսինքն այս ոլորտում իրավիճակ չի՞ փոխվել։
-Ոչ, այս ոլորտում իրավիճակ չի փոխվել։
-Ընտրությունները ռեյտինգային ընտրակարգով են տեղի ունենալու։ Ձեր կարծիքով՝ ո՞ր քաղաքական ուժին է այս ընտրակարգը ներկայում ձեռնտու։ Եվ հնարավոր կլինի՞ ընտրակեղծիքներից և ճնշումներից զերծ ընտրություններ կազմակերպել։
-Եթե հասարակության վստահություն գոյություն ունի ընտրական գործընթացների նկատմամբ, ապա ընտրական օրենսգրքի ինչպիսին լինելն այնքան կարևոր չէ։ Օրինակ՝ Հայաստանում միշտ խուսափել են մեծամասնական ընտրակարգից, քանի որ այն միշտ իշխող կուսակցությանն է ձեռնտու եղել՝ ժամանակին Կոմունիստական կուսակցությանը, հետո Հայոց համազգային շարժմանը, հետո ՀՀԿ-ին։ Եվ միշտ ընդդիմությունը պայքարել է համամասնական ընտրությունների համար։ Բայց շատ քաղաքակիրթ երկրներում մեծամասնականով են ընտրությունները, և որևէ խնդիր չկա։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում։ Ելնելով հայկական իրականությունից․ 1990-ին մեծամասնականով էին ընտրությունները։ Կոմունիստները մեծամասնություն ստացան, բայց արդեն գնացքը գնացել էր, և իշխանությունը վերցրեց ՀՀՇ-ն։ Ես այն ժամանակ ՀՀՇ վարչության անդամ էի և հիշում եմ խոսակցությունները, որ պետք է անցնել համամասնական ընտրակարգի, որովհետև այդպես ՀՀՇ-ն ավելի շատ ձայն կստանար, քանի որ կոմունիստներն օգտագործեցին իրենց լծակները։ Երբ եկավ 1995 թվականը, արդեն իշխանությունը ձևավորված էր ՀՀՇ-ն ընդհանրապես չէր ուզում համամասնական ունենալ։ Եվ, եթե չեմ սխալվում, 40 տոկոս համամասնական, 60 տոկոս մեծամասնական դարձրեցին։ Այսինքն մեծամասնական ընտրակարգը պահպանեցին իրենց իշխանությունն ամրապնդելու համար։ Եվ միշտըդդիմությունը պահանջել է համամասնական։ Նույն կերպ «Ելք» դաշինքը պահանջում էր համամասնական ընտրակարգ։ Բայց երբ Քաղաքացիական պայմանագիրը եկավ իշխանության, այս համակարգն արդեն իրեն ավելի ձեռնտու է։ Պետք է հասկանանք, որ իշխանության նպատակը իշխանությունն է, և տվյալ դեպքում արդեն ձեռնտու էր այս ընտրական օրենսգիրքը։ Սա պարզ քաղաքագիտական հաշվարկ է։
-Այո։ Այն կեղծիքները, որ տեսել ենք տարիների ընթացքում, չեն լինի։ Բայց արդյոք դա նշանակում է, որ Հայաստանն անշրջելի ժողովրդավարության ճանապարհին է կանգնած։ Ես շատ կասկածում եմ, որովհետև ժողովրդավարությունը մի ընտրությամբ չի լինում։ Մենք կարող ենք գնահատական տալ միայն հաջորդ ընտրությունների ժամանակ։ Այդ դասն արդեն անցել ենք։ 1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունը որևէ կասկած չի հարուցել։ Բայց այն ժամանակ այդ հեղափոխական էյֆորիան կար։ Իսկ թե իրական Հայաստանն ինչ ճանապարհի վրա էր, ցույց տվեցին 1995-ի և դրան հաջորդող ընտրությունները։
-Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներին ծանոթացե՞լ եք։ Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը դրանց մասին։
-Կարծիք չունեմ, որովհետև Հայաստանում որևէ կուսակցությունում, ինչքան ինձ հայտնի է, չկա ներքին ժողովրդավարություն։ Իսկ ներքին ժողովրդավարությունը նշանակում է, որ կուսակցության մեջ կարող են լինել տարբեր կարծիքներ, որ ընտրական ցուցակը կազմվում է կոլեգիալ ձևով։ Իսկ Հայաստանում, քանի որ կուսակցությունները մեկ անձի կուսակցություն են, այդ մեկ անձն է որոշում, թե ովքեր կարող են լինել ցուցակում։ Եվ այդ անձին ձեռնտու է, որ ցուցակում լինեն անձինք, որոնք անվերապահորեն իրեն ենթարկվում են։ Եվ այդ կուսակցությունները, որոնք չունեն ներքին ժողովրդավարություն, մեզ խոստանում են ժողովրդավարություն և մեր ազատությունների և իրավունքների պաշտպանություն, այն դեպքում, երբ իրենց ներքին կուսակցական կյանքում չկա ժողովրդավարություն։ Սա է մեր իրականությունը։
-Իմ կարծիքով՝ «Իմ քայլը» դաշինքի հիմնական ուղղությունը կլինի հեղափոխության ամրապնդումը, որը հասարակական մեծ աջակցություն կունենա։ Մյուս ուժերը պետք է փորձեն քսվել հեղափոխությանը և ասել, որ իրենք էլ են պաշտպանում հեղափոխությունը։ Առավել սուր ընդդիմադիր դիրքորոշմամբ հանդես կգա միայն Հանրապետական կուսակցությունը, որի այսօրվա արդեն սկսված քարոզարշավը, կարելի է ասել, բավականին պարզունակ է։ Երբ նայում ես, թե ինչ օրինագծերի մասին են խոսում և ինչ մեղադրանքներ են հնչեցնում, կարծում եմ, որ շատ թույլ դիրքորոշում է։ Շատ կուզենայի տեսնել, բայց դժվար այդպես լինի, թե քաղաքական ուժերը ինչ ծրագրեր են ներկայացնում՝ պետության բարեփոխման, նույն դատաիրավական համակարգի, տեղական ինքնակառավարման և ոլորտներում, կուզենայի տեսնել հստակ դիրքորոշում Արցախի հարցում։ Ոչ թե անորոշ ձևակերպումներ, ինչպես «Արցախի հարցի արդարացի լուծում», «Արցախի հարցը պետք է որոշեն արցախցիները» կամ «Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին», այլ հստակ դիրքորոշում։ Ես կուզենամ, որ այդպիսի հարցեր քննարկվեն, բայց քիչ հավանական եմ համարում։
-«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ասածը, թե ընտրություններին մասնակցելու են «Նիկոլ, վարչապետ» կարգախոսով, ձեր ասածի հիմնավորումն է։
-Դա, չակերտավոր ասած, ավելի ազնիվ է, քան մյուս կուսակցությունների դիրքորոշումը։ Ինձ համար ընդունելի չէ, բայց Հայաստանի պարագայում շատ ավելի ազնիվ կլիներ, որ կուսակցությունների անունները լինեին իրենց առաջնորդների անուններով, և բոլորի կարգախոսը լիներ այդպիսին՝ «Նիկոլ, Վարչապետ» կամ «Ծառուկյան, վարչապետ» և այլն։ Սա Հայաստանի իրական պատկերը ցույց կտար։

-Փաստորեն, Ձեր կարծիքով, առաջիկա ընտրությունները հնարավորինս արդար և թափանցիկ ընտրություննե՞ր կլինեն։

-Ձեր կարծիքով՝ առաջիկա քարոզարշավը ինչո՞վ կառանձնանա։