Աշխարհ

12.04.2019 09:02


ԵԼ. «Արսենալն» ուժեղ գտնվեց «Նապոլից»․ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

ԵԼ. «Արսենալն» ուժեղ գտնվեց «Նապոլից»․ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» ուժերը չափեց «Նապոլիի» հետ:

Խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով: Ունայ Էմերիի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց նեապոլիտական ակումբի դարպասը:

Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին: Գոլ խփեց Աարոն Ռեմսին: Տասը րոպե անց Լուկաս Տորեյրայի հարվածից հետո գնդակը դիպավ Կալիդու Կուլիբալիին և անդրադարձի պատճառով հայտնվեց Ալեքս Մերեթի պաշտպանած դարպասում:

Հանդիպմանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս փոխարինման մտավ 67-րդ րոպեին:

Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը