Աշխարհ

16.04.2019 08:26


«Արսենալը» դժվարությամբ հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Ուոթֆորդին» (տեսանյութ)

«Արսենալը» դժվարությամբ հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Ուոթֆորդին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»:

Խաղն ավարտվեց լոնդոնյան ակումբի դժվարին հաղթանակով: «Զինագործները» կարողացան մեկ գոլ խփել տանտերերի դարպասը: 10-րդ րոպեին գոլ խփեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով օգտվեց մրցակցի դարպասապահ Բեն Ֆոստերի սխալից:

Մեկ րոպե անց «Ուոթֆորդը» մնաց 10 ֆուտբոլիստով. խաղադաշտից հեռացվեց հարձակվող Տրոյ Դինին:

«Զինագործների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 66 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Ուոթֆորդը» 46 միավորով 10-րդ տեղում է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը