Կարծիք

16.06.2019 09:52


Դատավոր Դանիելյանը կարող է կանգնել արդարության կողքին, ինչպես դա արեցին դատավորներ Ազարյանն ու Գրիգորյանը

Դատավոր Դանիելյանը կարող է կանգնել արդարության կողքին, ինչպես դա արեցին դատավորներ Ազարյանն ու Գրիգորյանը

Հունիսի 14-ի նիստում պարզ դարձավ, որ դատավոր Դանիելյանին չի վստահում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, այլ նաև մեղադրող կողմը՝ հանձինս փաստաբան, տխչահռչակ քաղաքագետի ոչ պակաս տխրահռչակ քույր Սեդա Սաֆարյանի: Ըստ Սեդա Սաֆարյանի, դատավորը կարող է կողմնակալ վճիռներ կայացնել, քանի որ աշխատել է նաև երկրորդ նախագահի ղեկավարման տարիներին: Տիկին Սեդան ողջ աշխարհը չափում է իր և եղբոր նեղ պատկերացումներով՝ այսինքն, եթե մարդը աշխատել է տվյալ ղեկավարի օրոք, ուրեմն սուբյեկտիվ է կամ ծախված: Իրենք ընտանիքով պնակալեզ են՝ կարծում են, թե բոլորն են այդպիսին:

Ինչևե: Թողնելով Սաֆարյանների տհաճ գերադաստանի տհաճ թեման՝ նշեմ, որ դատավոր Դանիելյանը բնականաբար, հիմար մարդ չէ: Նա ևս հոգու խորքում հասկանում է, որ մարտի 1-ի գործը ջուր է, սարքած է, փնթի կերպով կարված գործ է, որը Եվրադատարան հասնելու դեպքում ուղղակի փլվելու է նիկոլական զոմբի-մասսայի աչքի առաջ՝ հասցնելով նրանց վերջնական խելագարության: Բացի այդ, Դանիելյանը գիտակցում է, որ թավշյա ռեժիմի օրերը Հայաստանում հաշված են, վարչապետ հռչակված անձի վարկանիշը օրեցօր անկում է ապրում, իսկ Քոչարյանի դիրքերը ժամ առ ժամ ամրապնդվում են: Դանիելյանն ու մյուսները իրենց հաշիվ են տալիս, որ այսօր ապօրինությունների դիմելու պարագայում վաղը իրենք են մնալու պատասխատվության ծանր բեռի տակ:

Ու ուրեմն, մենք դեռ հույսեր ունենք, որ Արմեն Դանիելյան դատավորն էլ՝ Ազարյանի և Գրիգորյանի նման, կանգնելու է արդարության կողքին: Քանի որ, ինչպես գիտենք, ճիշտը մեկն է:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը