Աշխարհ

20.06.2019 11:50


Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել. օդաչուն զոհվել է

Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել. օդաչուն զոհվել է

Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ Է ընկել, օդաչուն զոհվել Է, տուժել Է երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին լրագրողներին հայտնել Է հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Նուրսուլթան Նուրախմետովը:

«Հունիսի 20-ին ժամը մոտավորապես 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին) Ակմոլինի մարզի Զելինոգրադի շրջանի Ռոդինա գյուղից 10 կիլոմետր հեռավորության վրա դաշտերի քիմիական մշակման ընթացքում Ան-2 ինքնաթիռ Է ընկել: Պատահարի հետեւանքով օդաչուն զոհվել Է, անձնակազմի երկու անդամները վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,-նշել Է Նուրախմետոդը: Միջադեպի պատճառը պարզվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը