Աշխարհ

20.06.2019 12:12


Ամերիկյան ռազմական դրոնը խոցվել է իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից

Ամերիկյան ռազմական դրոնը խոցվել է իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից

Ամերիկյան ռազմական անօդաչուն խոցվել է միջազգային օդային տարածքում իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:

Գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ խոցված դրոնը ԱՄՆ ՌԾՈւ MQ-4C Triton-ն է:

Ավելի վաղ ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար, կապիտան Բիլ Ուրբանը հերքել էր տեղեկությունն այն մասին, թե Իրանում խոցվել է ամերիկյան անօդաչու սարք:

Իրանական ԶԼՄ-ները, հղում կատարելով ԻՀՊԿ-ին, տեղեկացրել էին ռազմաօդային ուժերի կողմից ԱՄՆ արտադրության Global Hawk անօդաչուի խոցման մասին Կուխե Մոբարաք նահանգի մոտ, որը գտնվում է Ջասք նավահանգստում այն բանից հետո, երբ թռչող սարքը խախտել էր Իրանի օդային սահմանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը