Կարծիք

19.07.2019 20:50


ՍԴ-ի դիմումից նրանք են դժգոհություն հայտնում, ովքեր իրենց հռչակել են եվրոպական արժեքների կրողներ

ՍԴ-ի դիմումից նրանք են դժգոհություն հայտնում, ովքեր իրենց հռչակել են եվրոպական արժեքների կրողներ

Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմեց, քաղաքացիական հասարակության որոշ շրջանակներում Հայաստանը Եվրոպայի խորհդից դուրս հանելու թաքուն ցանկություններ են նկատվում։

Ընդ որում այդ դիմումից նրանք են դժգոհություն հայտնում, ովքեր իրենց հռչակել են եվրոպական արժեքների կրողներ, կոպիտ ասած, «հացը» վաստակում են «եվրոպական արժեքներով» («հացը» չակերտներում, քանի որ այդ «հացով» մի քանի սոված գյուղ կկերակրվեր), դեռ էնպեսներն էլ կան, որ կազմակերպության անվան մեջ խցկել են «Եվրոպա» բառը։

Ինչ լավ կլիներ, չէ՞, գոնե մի տարով Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ չլիներ, Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանի անդամ չլիներ, ում ուզեիք, ծառից կախեիք։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը