Նանա Սարգսյան.

Նանա Սարգսյան.

Մայիս 23, 2013 16:38 Դե, պատասխանե՛ք ձեր ընտրողին: Փոշմանե՞մ, ամաչե՞մ, որ ձեզ եմ ընտրել: Փոշմանե՞մ, որ ձեր համար շատերի հետ եմ բանավիճել…
Արեգնազ Մանուկյան.

Արեգնազ Մանուկյան.

Մայիս 23, 2013 14:48 Սրանք լրիվ մեզ ձեռ են առնում։ Հիմա էլ էդ փչացած բիոզուգարանները սարքելու համար պիտի բյուջեից փող դուրս գրեն։

Խմբագրական

Հուլիս 29, 2011 23:26

«Հեռուստաբանավեճին» սպասելիս

«Հեռուստաբանավեճին» սպասելիս

2003–ի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դաշտի առաջատարը Ստեփան Դեմիրճյանն էր՝ իր հայտնի «Մենք գիտենք ինչ անել, ինչպես անել և ումով անել» կարգախոսով, որը հետընտրական փուլում տրանսֆորմացվեց «Մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով»–ի, և վերջ։

Արձանագրենք, որ պարտվելուց հետո Դեմիրճյանը, չնայած իշխանության բազում փորձերի, չգնաց «երկխոսության», այլ գերադասեց  արժանապատիվ կեցվածքը։

Նույն 2003–ին հակաիշխանական դիրքերից հանդես եկող նախագահի մեկ այլ թեկնածու Արտաշես Գեղամյանն իր վարկանիշով զիջում էր ՀԺԿ առաջնորդին և պետք է որոշում կայացներ՝ կա՛մ միանալ Դեմիրճյանին, կա՛մ «երկխոսել» իշխանության հետ։

Ինչպես հայտնի է, իշխանությունն անհանգստացած էր և սարսափում էր ընդդիմադիր դաշտի միասնականությունից։ «Զրոներն» իրենց գործն արեցին ու Գեղամյանն ընտրեց «երկխոսության» ճանապարհը՝ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում «հաղթելով» այն ժամանակվա պաշտպանության նախարար ու համատեղությամբ Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանի հետ «հեռուստաբանավեճում»։ Գեղամյանն իր այդ քայլով նպաստեց իշխանության վերարտադրմանը և դարձավ ներքաղաքական «կայունության» երաշխիքը։

«Հեռուստաբանավեճում» գիտակցաբար գնալով պարտության՝ իշխանությունը խնդիր էր դրել արհեստականորեն բարձրացնել Գեղամյանի վարկանիշը, թույլ չտալ ընդդիմադիր դաշտի ու հակաիշխանական քվեի կոնսոլիդացիա, ինչպես նաև ապակողմնորոշել բողոքական էլեկտորատին։ Այդպես էլ եղավ։

Ճիշտ է, Ստեփան Դեմիրճյանն իր ընդդիմադիր առաջատարի դիրքերը պահպահեց ու թուլ չտվեց մեկ փուլով ավարտել ընտրությունը, բայց իշխանությանը հաջողվել էր ընտրողների մոտ 15 տոկոսին համոզել, որ, ասենք, ՀԺԿ առաջնորդից ու նրան միացած Արամ Զավենի Սարգսյանից Հոկտեմբերի 27–ի դեպքերի հետ կապված ավելի թունդ որակումներով հանդես եկող «Ազգային միաբանության» ղեկավարն ընդդիմադիր է։ Արդյունքում՝ ընդդիմադիր ձայները փոշիացան, իսկ երկրորդ փուլում Գեղամյանն ընդհանրապես գնաց տուն և, ինչպես լինում է «երկխոսված» գործչի պարագայում, անգամ կոչ չարեց իր ընտրողներին ձայնը տալ Դեմիրճյանին։

Հետագա զարգացումներն արդեն բոլորին հայտնի են. չիրականացան Գեղամյանի երազանքները վարչապետ դառնալու մասով, քանի որ իշխանությունը նրան պարզապես «քցեց»։ Դրանից հետո սկսվեց Սերժ Սարգսյանի ու Արտաշես Գեղամյանի հրապարակային բանավեճը, որն, ի տարբերություն «հեռուստաբանավեճի», սարքովի չէր և կողմերը միմյանց հայհոյում էին ամենայն անկեղծությամբ. «երկխոսության» փուլն ավարտվել էր։

Այդ օրերին էր, որ Ս. Սարգսյանը շրջանառության մեջ դրեց Գեղամյանի «դատարկ դհոլ» լինելու և «մի զրո պակաս արժենալու» մասին իր «ժողգործիքային» ձևակերպումները։

Տարիներն անցան, և հիմա Գեղամյանը Սարգսյանին է գովում ու նրան  պաշտպանող հոդվածներ գրում։ 2003–ին Գեղամյանին ձայն տվողներից, թերևս, քչերի մտքով կանցներ, որ այսօր այդ «ընդդիմադիր» գործիչը սազն առած Սերժ Ազատիչ է գովելու թերթերի ու կայքերի էջերից և հեռուստաէկրաններից։ Ո՞վ կպատկերացներ, որ Սարգսյանից «բրոնեժիլետով» պաշտպանվող Գեղամյանը կվերածվի նույն այդ Սարգսյանի հրապարակային պաշտպանի՝ քաղաքական  «բրոնեժիլետի»։ Ինչևէ։

Իսկ հիշեցի այս ամենը, քանի որ հիմա յուրօրինակ «դեժավյու» եմ ապրում՝ հետևելով  Լևոն Տեր–Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի «հակամարտությանը»։

Երբ կարդացի Հայ ազգային կոնգրեսի «պահանջը» դասական գյալաջի հիշեցնող երկխոսությունը ուղիղ եթերով հեռարձակելու մասին՝ հասկացա, որ Սարգսյանը կիրառում է փորձված մեթոդը։

Տեսե՛ք. Կոնգրեսում ուզում են, որպեսզի հեռուստաբանավեճ լինի և իրենք  ուղիղ եթերում հաղթեն իշխանության աշխատանքային խմբին։ Համաձայնե՛ք, որ «դեժավյուի» զգացողությունն անհիմն չէ։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի գործելաոճը չի փոխվել։ Այն շատ պարզունակ է, բայց դեռ տալիս է իր արդյունքները։ Հիմա էլ ՀԱԿ–ն է ուզում եթերային «հաղթանակ» տանել։

Դե ինչ, երևի հեռու չէ այն օրը, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը «հեռուստաբանավեճում» պարտության կմատնի Սերժ Սարգսյանին։ Այդ «պարտությամբ» Սարգսյանին կհաջողվի ընդդիմադիր էլեկտորատի մի մասին համոզել, որ ՀԱԿ առաջնորդն է «կինոյի մեջի տղան», բայց հազիվ թե կարողանա հաջողել իր ծրագրերում, քանի որ Գեղամյանի պես տաղանդավոր դերասանի մոտ նույնիսկ չստացվեց ամբողջությամբ լուծել իր խնդիրը, էլ ուր մնաց «էն գլխից» «Եղիազար Այնթապցու» հլու–հնազանդ «էջմիածնական միաբանը» դառնալու պատրաստակամություն հայտնածին հաջողվի մոլորեցնել ամբողջ հանրությանը։ Այնպես որ Սերժ Սարգսյանի հաճախորդացման ռեսուրսը սահմանափակ է։

Ժամանակն աշխատում է «երկխոսողների» դեմ։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Ի դեպ, 2003–ի «երկխոսության» շրջանակներում տեղի ունեցած «հեռուստաբանավեճի» ընթացքում Արտաշես Գեղամյանը չափազանց կոշտ գնահատականներ էր տալիս իշխանության վարած քաղաքականությանը և պահանջում Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, բայց միևնույն ժամանակ առանձնահատուկ հարգանքով էր խոսում հեռուստատաղավարում իր դիմացը նստած Սերժ Սարգսյանի հետ՝ օգտագործելով «Հարգարժան Սերժ Ազատիչ» դիմելաձևը։

Այսօր Սերժ Սարգսյանի հետ «երկխոսող» Լևոն Տեր–Պետրոսյանը նույնպես պահանջում է Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը՝ «մոռանալով», որ Քոչարյանը, ի տարբերություն 2003–ի, պաշտոնաթող նախագահ է: Ուշագրավ է, որ Տեր–Պետրոսյանն էլ Գեղամյանի պես առանձնահատուկ հարգանքով է արտահայտվում Սերժ Սարգսյանի մասին։

Մի բան էլ. գեղամյանական «երկխոսության» ժամանակների հետ համեմատած այժմյան տարբերությունն այն է, որ Տեր–Պետրոսյանին դեռ հնարավորություն չի տրվում  Սարգսյանի հանդեպ ունեցած իր դրական վերաբերմունքն արտահայտել  հեռուստատաղավարում, և ՀԱԿ առաջնորդը ստիպված է բավարարվել Օպերայի բակում կիզիչ արևի տակ տեղի ունեցող հանրահավաքային ելույթում  ՀՀԿ «ճկուն» ղեկավարի խոսքերը մեջբերելով։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ադամ Սմիթ VS Կարլ Մարքս

Ադամ Սմիթ VS Կարլ Մարքս

Մայիս 02, 2013 11:35 Անդրանիկ Թևանյան. ««Հայկական աշխարհ» կառուցող Տիգրան Սարգսյանը թեև ազատական գաղափարախոսության կրողի իմիջ ունի, սակայն իրականում վուլգար մարքսիստ է»։
88–ի շարժման հաշվեկշիռը

88–ի շարժման հաշվեկշիռը

Հունվար 09, 2013 12:01 Անդրանի Թևանյան. «2013–ը կարելի է համարել հակահեղափոխության հաղթանակի տարի։ Հանուն ճշմարտության պետք է նշել, որ այդ հակահեղափոխությունը նոր գլուխ չբարձրացրեց։ Հակահեղափոխությունը քայլում էր 88–ի հեղափոխությանը զուգընթաց և անընդհատ փորձում էր իր տեղը վերանվաճել, սակայն հանրային օրգանիզմն այս կամ այն ձևով դիմադրում էր։ Այժմ դիմադրություն չկա»։
Հայաստանը տոտալիտարացման և դեմոկրատացման արանքում

Հայաստանը տոտալիտարացման և դեմոկրատացման արանքում

Դեկտեմբեր 19, 2012 15:48 Անդրանիկ Թևանյան. «ՀՀ իշխանությանը հաջողվել է, կամ ավելի ճիշտ՝ կարող է հաջողվել Բաղրամյան 26–ում ամբողջությամբ կենտրոնացնել երկրի քաղաքական ու տնտեսական ոլորտները։ Քաղաքատնտեսական մենաշնորհը և գեբելսյան քարոզչամեքենան, սակայն, բավարար չեն տոտալիտարիզմի հասնելու համար։ Հայտնի է, որ տոտալիտար պետություն կառուցելու համար անհրաժեշտ են նաև բնական ռեսուրսներ, բնակչության քանակ և հանրությանը «կուտ տվող» ուտոպիստական գաղափարախոսություն։ Այս առումով ՀՀԿ–ն խնդիրներ ունի։»
Սերժ Սարգսյանի դեկտեմբերյան թեզիսները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի դեկտեմբերյան թեզիսները (տեսանյութ)

Դեկտեմբեր 17, 2012 17:25 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի նոր՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը շատ որոշակի սպառնալիքներ է պարունակում։ Նման եզրակացություն անելու հիմքն այն է, որ իշխող ուժի կողմից վերջին հինգ տարիների ընթացքում հանրությանը հրամցված «Քեզ համար, Հայաստա՛ն», «Առա՛ջ, Հայաստա՛ն» և «Հավատա՛նք, որ փոխե՛նք» կարգախոսների ներքո ապահովվել է Հայաստանի հետընթացն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում»։
ՀՅԴ-ի «ֆուտբոլային» քաղաքականությունը

ՀՅԴ-ի «ֆուտբոլային» քաղաքականությունը

Դեկտեմբեր 11, 2012 11:53 Անդրանիկ Թևանյան. «Ներքաղաքական զարգացումների ու ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման ֆոնին ՀՀԿ ղեկավարին, ինչպես որ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ Թուրքիային, խիստ անհրաժեշտ էր ՀՅԴ–ի հետ հանդիպումը և դրա հրապարակայնացումը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանին պետք էր բուն գործընթացը, այլ ոչ թե արդյունքը և ՀՅԴ–ն, ելնելով ինչ ինչ հաշվարկներից, ընդառաջ գնաց ՀՀԿ ղեկավարի ցանկությանը»։
Կոնսենսուս - (Սերժ Սարգսյան + դաշնակցությո՞ւն)

Կոնսենսուս - (Սերժ Սարգսյան + դաշնակցությո՞ւն)

Դեկտեմբեր 09, 2012 12:53 Անդրանիկ Թևանյան. «Չէի ուզենա մտածել, որ քաղաքական դաշտում նոր բանաձև է նշմարվում, այն է՝ «Կոնսենսուս -(Սերժ Սարգսյան + ՀՅԴ)։ Անկեղծորեն չէի ուզենա այդպես մտածել։ Դա ինձ համար ցանկալի չէ ո՛չ քաղաքական, ո՛չ պարզ մարդկային առումներով։ ՀՅԴ–ի վերնախավում և շարքերում բազում ընկերներ ունեմ, բայց ասեմ, որ ճշմարտությունը վեր է ամեն ինչից»։
Ինչո՞վ է տարբերվում Սերժ Սարգսյանը Սաակաշվիլուց և Ալիևից

Ինչո՞վ է տարբերվում Սերժ Սարգսյանը Սաակաշվիլուց և Ալիևից

Հոկտեմբեր 04, 2012 09:40 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը ձգտում է քաղաքական դաշտի անապատացման և քաղաքական կոչված գործիչների հաճախորդացման միջոցով ադրբեջանական տիպի սուլթանատ կառուցել, բայց առանց նավթի ու գազի։ Արդյունքում՝ մարդիկ ու կապիտալը փախչում են երկրից, աղքատությունն ու երկրի արտաքին պարտք աճում են։ Տնտեսությունը կամաց–կամաց փորձ է արվում վերածել նախագահի ու նրա փեսա Միքայել Մինասյանի տնամերձ բոստանի»։
Արդարադատություն ըստ Նիկոլ Փաշինյանի

Արդարադատություն ըստ Նիկոլ Փաշինյանի

Հունիս 18, 2012 00:49 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի միջոցով լեգիտիմացվեց, որովհետև վերջինիս օգտագործած բանաձևերը հնարավորություն են տալիս նախագահին ասելու, որ ինքը տասը զոհերի գնով Բաղրամյան 26–ում հայտնվելով՝ փրկել է Հայաստանը անարխիայի և «սամասուդի» ձգտող ուժերից»։
Դրամի արժեզրկման տնտեսաքաղաքական հետևանքները

Դրամի արժեզրկման տնտեսաքաղաքական հետևանքները

Հունիս 06, 2012 23:21 Անդրանիկ Թևանյան. «Երբ տարիներ շարունակ ասվում էր, թե «ուժեղ» դրամը խոչընդոտում է տեղական արտադրության մրցունակության բարձրացմանը և արտահանմանը, Տ. Սարգսյանը, դեմքի «մոնետարիստական» արտահայտությամբ, պատասխանում էր, որ դա այդպես չէ, որ «ուժեղ» դրամը համարյա ազգային արժեք է և որ խնայողությունները պետք է պահել դրամով։ Թե ինչ տեղի ունեցավ այդ ամենի արդյունքում, բոլորիս է հայտնի»։
Սերժ Սարգսյանը՝ արտագաղթի, պատերազմի և  հեղափոխության պատվիրատու

Սերժ Սարգսյանը՝ արտագաղթի, պատերազմի և հեղափոխության պատվիրատու

Մայիս 14, 2012 23:56 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը նեկրոֆիլ բնույթի քաղաքական հակումներ ունի և սիրում է շրջապատված լինել քաղաքական դիակներով, քանզի միայն այդպես է ապահով զգում իրեն։ Այդ իսկ նպատակով նա շրջանառության մեջ է դրել կոալիցիա կազմելու գաղափարը, որպեսզի փոշիացնի իր դեմ դուրս եկած քվեները։ Առաջին թիրախը, հասկանալի պատճառներով, «Բարգավաճ Հայաստանն» է։ Թիրախ են նաև բոլոր մյուս ուժերը, որոնք ՕԵԿ չեն դարձել»։
Խորհրդարանական ընտրությունների համեմատական վերլուծություն

Խորհրդարանական ընտրությունների համեմատական վերլուծություն

Մայիս 13, 2012 12:06 Անդրանիկ Թևանյան. «2012–ի ԱԺ ընտրությունները Սերժ Սարգսյանի համար հետաձգված ծրագրերի իրագործման հնարավորություն էր, և նա ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաների օգնությամբ, ինչպես 2007–ին, մենաշնորհ հաստատեց քաղաքական դաշտում։ Նկատենք, որ հիմա էլ, ինչպես 1995–ի կամ 2007–ի ընտրություններից հետո, հանրության մոտ անելանելիության զգացում կա և թվում է, թե գալիք նախագահականն արդեն պարզ ձևականության է վերածվելու, բայց...»։
Ազատագրել Հայաստանն ու Արցախը

Ազատագրել Հայաստանն ու Արցախը

Մայիս 09, 2012 19:28 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանն այժմ Հայաստանը տանում է ադրբեջանականացման, իսկ իշխանական բարքերը՝ իլհամալիևականացման ճանապարհով, բայց առանց նավթի ու գազի, ինչը նշանակում է, որ մենք վաղ թե ուշ պարտվելու ենք «սառը» պատերազմում, քանզի Հայաստանը սուլթանատ պահելու ռեսուրսներ չունի և նմանատիպ մրցակցության մեջ կզիջի հարևան նավթային սուլթանատին։ Հետևաբար՝ Հայաստանը կգնա կա՛մ էֆտանազիայի, կա՛մ շոկաթերապիայի. 3–րդ տարբերակ չկա»։
Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ

Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ

Փետրվարի 15, 2012 13:25 «Եթե ՀՀԿ–ն, տիրապետելով խորհրդարանի հսկիչ փաթեթին և ունենալով երկրի նախագահ ու վարչապետ, հրաժարվում է իր ծրագրային դրույթը կյանքի կոչելուց, ապա խնդիրն իրավական հարթությունից տեղափոխվում է քաղաքական հարթություն, հետևաբար, ստեղծված իրավիճակին պետք է գնահատական տալ քաղաքական բառապաշարով։»։
Սպասվում է բեկումնային տարի

Սպասվում է բեկումնային տարի

Դեկտեմբեր 31, 2011 21:30 Անդրանիկ Թևանյան. «Եթե ձևի առումով աշխատանքիս բնույթը տարեսկզբից կփոխվի, ապա բովանդակային առումով այն կմնա նույնը՝ նպաստել ազգային–դեմոկրատական փոփոխություններին և Նոր Հայաստանի կառուցմանը»։
Հաղթել օլիգարխիային

Հաղթել օլիգարխիային

Դեկտեմբեր 23, 2011 19:32 Անդրանիկ Թևանյան. «Եթե Սերժ Սարգսյանը համոզված է, որ 2008–ին հավաքել է ավելի քան 50% ձայն, և որ այս տարիների ընթացքում իր վարկանիշն առնվազն անկում չի ապրել, ապա թող գլխավորի ՀՀԿ–ի ցուցակը և անցնի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ի՞նչ է պատահել»։
Սերժ Սարգսյանը նո՞ր «մարտի 1» է ուզում

Սերժ Սարգսյանը նո՞ր «մարտի 1» է ուզում

Դեկտեմբեր 18, 2011 19:35 Անդրանիկ Թևանյան. «Գագիկ Ծառուկյանին ճնշելը, հին ու նորաստեղծ քաղաքական որոշ ուժերի հաճախորդացնելը կամ մի քանի մականունավորի «տարած–հետ բերածի» կարգավիճակ տալը բան չի փոխի և ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն չի գործի»։
Ո՞վ կհաղթի

Ո՞վ կհաղթի

Դեկտեմբեր 10, 2011 11:07 Անդրանիկ Թևանյան. «Գալիք ԱԺ ընտրությունները կանցնեն գաղափարական ու թիմային լուրջ բախումների պայմաններում, քանզի, ի տարբերություն նախորդների, կան մի քանի ուշագրավ առանձնահատկություններ։ Արդեն իսկ ակնհայտ է, որ ՀՀ երեք նախագահներն այս կամ այն կերպ մասնակցելու են համապետական ընտրություններին»։
Լևոն Տեր–Պետրոսյանի երկակի դերակատարումը և առաջիկա զարգացումները

Լևոն Տեր–Պետրոսյանի երկակի դերակատարումը և առաջիկա զարգացումները

Դեկտեմբեր 04, 2011 20:57 Անդրանիկ Թևանյան. «Եթե վերջապես կա գիտակցություն քաղաքական համախմբման գնալու միջոցով Հայաստանն առանց Սերժ Սարգսյան դարձնելու, ապա Ծառուկյանն ու Տեր–Պետրոսյանը պետք է քաղաքական «մեսիջներ» հղեն նախևառաջ ՀՀ քաղաքացիներին»։
Ինչու՞ կոնսենսուս չկա ՀԱԿ–ում

Ինչու՞ կոնսենսուս չկա ՀԱԿ–ում

Նոյեմբեր 27, 2011 23:47 Անդրանիկ Թևանյան. «Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հետ նվաստացուցիչ «երկխոսության» գնալու հարցում ՀԱԿ–ում կոնսենսուս կար, իսկ ահա ԲՀԿ–ի և մյուս ուժերի հետ իջևանյան ընտրությունների մոդելի կիրառմամբ Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցում կոնսենսուս չկա»։
Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիկան

Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիկան

Նոյեմբեր 26, 2011 15:51 Անդրանիկ Թևանյան. «ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի ունեցած ելույթը վերջնականապես հունից հանել է նախագահական նստավայրի «ժելեոտած մազերով» սուբյեկտներին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իհարկե»։