Աշոտ Ադամյան.

Աշոտ Ադամյան.

Մայիս 25, 2013 10:32 ԱԺ-ն զբոսայգի կամ այլ հանգստավայր չի: Հանգստանալ եք ուզում, գնացեք Դուբայ, ոչ թե դուբայները խցկեք խորհրդարան:
Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Մայիս 25, 2013 02:05 ՀՀԿ-ի Նժդեհը Շարմազանովն է: ՀՀԿ-ի աշուղ Ջիվանին՝ Գալուստ Սահակյանն է:

Խմբագրական

Օգոստոս 04, 2011 19:47

«Երկխոսության» շահառուները

«Երկխոսության» շահառուները

Վերջին շրջանում Լևոն Տեր–Պետրոսյանը սկսել է հաճախ շեղվել նախապես գրած տեքստից ու «էքսպրոմտ» մի քանի մտքեր արտահայտել հանրահավաքային ելույթի ժամանակ։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ տերպետրոսյանական բոլոր շեղումները հօգուտ Սերժ Սարգսյանի են, հօգուտ «երկխոսությունը» գյալաջիի վերածելու իշխանական ծրագրերի։ Այդ շեղումներն են, որ հնարավորություն են տալիս «ազատ, բայց սերժատու» հեռուստաընկերություններին ուղիղ խոսք ներկայացնել Տեր–Պետրոսյանի «կոշտ» գնահատականներից։

ՀԱԿ առաջնորդը, հավանաբար, հնացած պատկերացումներ ունի և իրեն թվում է, թե հանրահավաքի ժամանակ «տաքացած» մի քանի բան ասելը կանցնի կգնա ու կմնա միայն իր «ստերիլ» գրավոր խոսքը, բայց մենք հիմա ուրիշ դարաշրջանում ենք ապրում և հնարավոր չէ տարբեր լսարանների համար տարբեր բաներ ասել ու «պլստալ»։ Ամեն ինչ ֆիքսվում է ինչպես տեքստային, այնպես էլ տեսաշարային տարբերակով։

Գյալաջիի մեխանիկան

Երբ պատվիրակների մասնակցությամբ «երկխոսությունը» Հանրային խորհրդի փոքր դահլիճում դեռ չէր մեկնարկել, Տեր–Պետրոսյանը համոզում էր Սարգսյանին նստել իրենց հետ սեղանի շուրջ՝ «երկխոսությունը» համեմատելով ավելի քան մեկ ու կես տասնամյակ ձգվող հայ–ադրբեջանական բանակցությունների հետ։

«Երկխոսության ժամանակ մենք մեր օրակարգը կներկայացնենք, իշխանություններն՝ իրենցը,– մոտ ժամուկեսանոց ելույթի վերջում միտինգավորներին դիմելով ասում էր ՀԱԿ առաջնորդը և ավելացնում,– Ղարաբաղի հարցում հայկական կողմը շեշտը դնում է ինքնորոշման սկզբունքի վրա, իսկ Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության։ Արդյոք դա խանգարու՞մ է, որպեսզի կողմերը նստեն դեմ դիմաց ու բանակցեն»։

ՀԱԿ–իշխանություն «երկխոսությունը» համեմատելով հայ–ադրբեջանական բանակցությունների հետ՝ Տեր–Պետրոսյանը, փաստացի, խոստովանեց, որ գնում է Սարգսյանի հետ գյալաջի անելու և շատ լավ հասկանում է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց պահանջը չի կատարվելու։

Ըստ Տեր–Պետրոսյանի՝ չի շահում ժողովուրդը, բայց շահում է Սերժ Սարգսյանը

Վերջին հանրահավաքի ժամանակ Տեր–Պետրոսյանը հերթական «էքսպրոմտն» արեց՝ նշելով, թե եկեք մի բան արձանագրենք. այս երկխոսությունից դեռեւս ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ Հայ Ազգային Կոնգրեսը, ո՛չ էլ մեր ժողովուրդը դեռևս ոչինչ չի շահել, բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը, և միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն:

Ապրի, ապրի Սերժ Սարգսյանը, որ կարողացել է այս աստիճանի հաճախորդացնել «արմատականների» առաջնորդին։ Իր «թունդ ընդդիմադիր» եղած ժամանակ նույնիսկ Արտաշես Գեղամյանն այսպիսի բաներ չէր ասում, իսկ ահա Տեր–Պետրոսյանը «լվանում» է «Ազգային Միաբանության» առաջնորդի գլուխը և «մաստեր կլաս» ցույց տալիս։ Զարմանալի է, թե այսքանից հետո ինչու՞ Լ. Տեր–Պետրոսյանին ու իր անխոնջ պատվիրակներին Սարգսյանն ուղիղ եթեր չի տրամադրում և բավարարվում է երկարաշունչ ռեպորտաժների օգնությամբ կոնգրեսականներին որպես դրական կերպարներ ներկայացնելով։ Սրանք պարզապես գտածո են ՀՀԿ «ճկուն» ղեկավարի համար և անհասկանալի է մնում «ընդդիմադիրների» «պահանջների» մերժումը։

Ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանի այն հայտնագործությանը, թե իշխանությունը չի շահում, Կոնգրեսը չի շահում, ժողովուրդը չի շահում, բայց պետությունը շահում է, ապա 40 աստիճան շոգին Սերժ Սարգսյանի դրական PR–ով զբաղվելն ու «երկխոսության» շրջանակներում «միաբանություն» անելն ընկալելի չէ միայն «վկաներին» կամ նրանց հավասարեցված անձանց։

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «պետությունը ես եմ» սկզբունքով, ինչն ապացուցվել է գիշերային ու ցերեկային միանձնյա որոշումներ կայացնելու նրա աշխատաոճով։ Հետևաբար՝ «երկխոսությունից շահել է պետությունը» տերպետրոսյանական ձևակերպման մեջ շահառուն Սերժ Սարգսյանն է դուրս գալիս։ Եթե Տեր–Պետրոսյանն անկեղծ լիներ, ապա պետք է հենց այդպես էլ ասեր, որ «երկխոսությունից» շահել է Սերժ Սարգսյանը, ինչպես նաև անձամբ շահել է ինքը, քանի որ լինելով կղերապահպանողական մտածողության տեր մարդ՝ ձերբազատվել է մի շարք գլխացավանքներից ու շանս է ստացել հեռուստաընկերություններով անվճար գովազդվել։

Ուշագրավն այն է, որ նման գնահատականների հնչեցումից հետո հանրահավաքի մասնակիցներից լսվում է «այո՜» բացականչությունը։ Այսինքն՝ կա պահ, երբ հանրահավաքի մասնակիցները «Սերժիկ մարդասպան» են գոռում, իսկ դրանից առաջ նույն մարդիկ «այո՜» են ասում Տեր–Պետրոսյանի այն մտքից հետո, թե ժողովուրդը չի շահել երկխոսությունից, բայց շահել է պետությունը, իմա՝ Սերժ Սարգսյանը։ Զոմբիագիտության առումով, փաստորեն, ահագին դիտակտիկ «մատերիալ» կա սոցիոլոգների ու սոցիալ–հոգեբանության մասնագետների համար։ Ինչևէ։

Հայաստանը «կամ–կամ»–ի առաջ

Դատելով զարգացումներից՝ «երկխոսությունից» Տեր–Պետրոսյանի իրական ակնկալիքը քաղաքական դաշտն արհեստականորեն երկբևեռ (ՀԱԿ–իշխանություն) դարձնելն է, ինչը հնարավորություն կտա նրան ԱԺ–ում հաստիքային ընդդիմություն դառնալ։ Դա էլ իր հերթին կարող է բերել այն բանին, որ ՀԱԿ–ն իշխանությունների ու դրսի որոշ ուժերի հետ քաղաքական առևտրի գնալու մի շարք տարբերակներ կունենա, իսկ հարկ եղած դեպքում Ղարաբաղի ու Թուրքիայի մասով կկատարի 5–րդ շարասյան դերը՝ հույս ունենալով ա՛յդ ճանապարհով գալ իշխանության։ Այսինքն, մեծ հաշվով, Տեր–Պետրոսյանը սեփական նախաձեռնությամբ մի կողմից վերածվել է Սարգսյանի իշխանության կայունության ու վերարտադրման երաշխիքի (նվազագույն ծրագիր), իսկ մյուս կողմից՝ դրսի ուժերի ձեռքում գործիքի ու Ղարաբաղի հարցում զիջումներին աջակցողի (առավելագույն ծրագիր)։

Ի վերջո չպետք է մոռանալ, որ «հիմնադիրի» ցանկությունը «Եղիազար Այնթապցու» հլու հնազանդ «էջմիածնական միաբան» դառնալն ու «Եղիազարին» տասը տարի կառավարելու հնարավորություն տալն է, ինչի մասին Տեր–Պետրոսյանը բազմիցս հրապարակավ արտահայտվել է։

Չպետք է մոռանալ նաև, որ Հայաստանի զարգացման հնարավորությունն առաջին նախագահը տեսնում է հետևյալ բանաձևի կիրառմամբ. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Այսպիսով, եթե զուտ քաղաքական գնահատական տանք սերժալևոնական տիրույթում տեղի ունեցող գործընթացներին ու հաշվի առնենք Տեր–Պետրոսյանի մոտեցումները, ապա  կարելի է ասել, որ ՀԱԿ առաջնորդը «երկխոսության» օգնությամբ ձգտում է հասնել արտահերթ ընտրությունների, որպեսզի դրանց միջոցով գա իշխանության և մինչև վերջ տանի տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ ընդառաջ գնալով թուրք–ադրբեջանական նախապայմաններին, կամ էլ փորձում է թիկունք կանգնել Սարգսյանին ու հերթական ընտրություններում նպաստել նրա վերարտադրմանը, որպեսզի հայկական դիվանագիտությունը հետ չկանգնի քիրվայական գծից։

Բնականաբար այս ծրագրերի իրագործումը լրջագույն մարտահրավեր է ՀՀ անվտանգությանը։ Ուստի՝ հայաստանակենտրոն բոլոր ուժերը, մի կողմ  դնելով ինչ ինչ ներքին խնդիրներն ու վեր կանգնելով անձնակենտրոն մտածողությունից, պետք է առնվազն մարտավարական առումով համագործակցեն, նպաստեն հասարակական լայն կոնսոլիդացիային  ու քաղաքական լուսանցք մղեն «երկխոսողներին»՝ առաջնորդվելով համակարգային փոփոխություններ անելու գաղափարով։

Անդրանիկ Թևանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ադամ Սմիթ VS Կարլ Մարքս

Ադամ Սմիթ VS Կարլ Մարքս

Մայիս 02, 2013 11:35 Անդրանիկ Թևանյան. ««Հայկական աշխարհ» կառուցող Տիգրան Սարգսյանը թեև ազատական գաղափարախոսության կրողի իմիջ ունի, սակայն իրականում վուլգար մարքսիստ է»։
88–ի շարժման հաշվեկշիռը

88–ի շարժման հաշվեկշիռը

Հունվար 09, 2013 12:01 Անդրանի Թևանյան. «2013–ը կարելի է համարել հակահեղափոխության հաղթանակի տարի։ Հանուն ճշմարտության պետք է նշել, որ այդ հակահեղափոխությունը նոր գլուխ չբարձրացրեց։ Հակահեղափոխությունը քայլում էր 88–ի հեղափոխությանը զուգընթաց և անընդհատ փորձում էր իր տեղը վերանվաճել, սակայն հանրային օրգանիզմն այս կամ այն ձևով դիմադրում էր։ Այժմ դիմադրություն չկա»։
Հայաստանը տոտալիտարացման և դեմոկրատացման արանքում

Հայաստանը տոտալիտարացման և դեմոկրատացման արանքում

Դեկտեմբեր 19, 2012 15:48 Անդրանիկ Թևանյան. «ՀՀ իշխանությանը հաջողվել է, կամ ավելի ճիշտ՝ կարող է հաջողվել Բաղրամյան 26–ում ամբողջությամբ կենտրոնացնել երկրի քաղաքական ու տնտեսական ոլորտները։ Քաղաքատնտեսական մենաշնորհը և գեբելսյան քարոզչամեքենան, սակայն, բավարար չեն տոտալիտարիզմի հասնելու համար։ Հայտնի է, որ տոտալիտար պետություն կառուցելու համար անհրաժեշտ են նաև բնական ռեսուրսներ, բնակչության քանակ և հանրությանը «կուտ տվող» ուտոպիստական գաղափարախոսություն։ Այս առումով ՀՀԿ–ն խնդիրներ ունի։»
Սերժ Սարգսյանի դեկտեմբերյան թեզիսները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի դեկտեմբերյան թեզիսները (տեսանյութ)

Դեկտեմբեր 17, 2012 17:25 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի նոր՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը շատ որոշակի սպառնալիքներ է պարունակում։ Նման եզրակացություն անելու հիմքն այն է, որ իշխող ուժի կողմից վերջին հինգ տարիների ընթացքում հանրությանը հրամցված «Քեզ համար, Հայաստա՛ն», «Առա՛ջ, Հայաստա՛ն» և «Հավատա՛նք, որ փոխե՛նք» կարգախոսների ներքո ապահովվել է Հայաստանի հետընթացն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում»։
ՀՅԴ-ի «ֆուտբոլային» քաղաքականությունը

ՀՅԴ-ի «ֆուտբոլային» քաղաքականությունը

Դեկտեմբեր 11, 2012 11:53 Անդրանիկ Թևանյան. «Ներքաղաքական զարգացումների ու ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման ֆոնին ՀՀԿ ղեկավարին, ինչպես որ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ Թուրքիային, խիստ անհրաժեշտ էր ՀՅԴ–ի հետ հանդիպումը և դրա հրապարակայնացումը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանին պետք էր բուն գործընթացը, այլ ոչ թե արդյունքը և ՀՅԴ–ն, ելնելով ինչ ինչ հաշվարկներից, ընդառաջ գնաց ՀՀԿ ղեկավարի ցանկությանը»։
Կոնսենսուս - (Սերժ Սարգսյան + դաշնակցությո՞ւն)

Կոնսենսուս - (Սերժ Սարգսյան + դաշնակցությո՞ւն)

Դեկտեմբեր 09, 2012 12:53 Անդրանիկ Թևանյան. «Չէի ուզենա մտածել, որ քաղաքական դաշտում նոր բանաձև է նշմարվում, այն է՝ «Կոնսենսուս -(Սերժ Սարգսյան + ՀՅԴ)։ Անկեղծորեն չէի ուզենա այդպես մտածել։ Դա ինձ համար ցանկալի չէ ո՛չ քաղաքական, ո՛չ պարզ մարդկային առումներով։ ՀՅԴ–ի վերնախավում և շարքերում բազում ընկերներ ունեմ, բայց ասեմ, որ ճշմարտությունը վեր է ամեն ինչից»։
Ինչո՞վ է տարբերվում Սերժ Սարգսյանը Սաակաշվիլուց և Ալիևից

Ինչո՞վ է տարբերվում Սերժ Սարգսյանը Սաակաշվիլուց և Ալիևից

Հոկտեմբեր 04, 2012 09:40 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը ձգտում է քաղաքական դաշտի անապատացման և քաղաքական կոչված գործիչների հաճախորդացման միջոցով ադրբեջանական տիպի սուլթանատ կառուցել, բայց առանց նավթի ու գազի։ Արդյունքում՝ մարդիկ ու կապիտալը փախչում են երկրից, աղքատությունն ու երկրի արտաքին պարտք աճում են։ Տնտեսությունը կամաց–կամաց փորձ է արվում վերածել նախագահի ու նրա փեսա Միքայել Մինասյանի տնամերձ բոստանի»։
Արդարադատություն ըստ Նիկոլ Փաշինյանի

Արդարադատություն ըստ Նիկոլ Փաշինյանի

Հունիս 18, 2012 00:49 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի միջոցով լեգիտիմացվեց, որովհետև վերջինիս օգտագործած բանաձևերը հնարավորություն են տալիս նախագահին ասելու, որ ինքը տասը զոհերի գնով Բաղրամյան 26–ում հայտնվելով՝ փրկել է Հայաստանը անարխիայի և «սամասուդի» ձգտող ուժերից»։
Դրամի արժեզրկման տնտեսաքաղաքական հետևանքները

Դրամի արժեզրկման տնտեսաքաղաքական հետևանքները

Հունիս 06, 2012 23:21 Անդրանիկ Թևանյան. «Երբ տարիներ շարունակ ասվում էր, թե «ուժեղ» դրամը խոչընդոտում է տեղական արտադրության մրցունակության բարձրացմանը և արտահանմանը, Տ. Սարգսյանը, դեմքի «մոնետարիստական» արտահայտությամբ, պատասխանում էր, որ դա այդպես չէ, որ «ուժեղ» դրամը համարյա ազգային արժեք է և որ խնայողությունները պետք է պահել դրամով։ Թե ինչ տեղի ունեցավ այդ ամենի արդյունքում, բոլորիս է հայտնի»։
Սերժ Սարգսյանը՝ արտագաղթի, պատերազմի և  հեղափոխության պատվիրատու

Սերժ Սարգսյանը՝ արտագաղթի, պատերազմի և հեղափոխության պատվիրատու

Մայիս 14, 2012 23:56 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը նեկրոֆիլ բնույթի քաղաքական հակումներ ունի և սիրում է շրջապատված լինել քաղաքական դիակներով, քանզի միայն այդպես է ապահով զգում իրեն։ Այդ իսկ նպատակով նա շրջանառության մեջ է դրել կոալիցիա կազմելու գաղափարը, որպեսզի փոշիացնի իր դեմ դուրս եկած քվեները։ Առաջին թիրախը, հասկանալի պատճառներով, «Բարգավաճ Հայաստանն» է։ Թիրախ են նաև բոլոր մյուս ուժերը, որոնք ՕԵԿ չեն դարձել»։
Խորհրդարանական ընտրությունների համեմատական վերլուծություն

Խորհրդարանական ընտրությունների համեմատական վերլուծություն

Մայիս 13, 2012 12:06 Անդրանիկ Թևանյան. «2012–ի ԱԺ ընտրությունները Սերժ Սարգսյանի համար հետաձգված ծրագրերի իրագործման հնարավորություն էր, և նա ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաների օգնությամբ, ինչպես 2007–ին, մենաշնորհ հաստատեց քաղաքական դաշտում։ Նկատենք, որ հիմա էլ, ինչպես 1995–ի կամ 2007–ի ընտրություններից հետո, հանրության մոտ անելանելիության զգացում կա և թվում է, թե գալիք նախագահականն արդեն պարզ ձևականության է վերածվելու, բայց...»։
Ազատագրել Հայաստանն ու Արցախը

Ազատագրել Հայաստանն ու Արցախը

Մայիս 09, 2012 19:28 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանն այժմ Հայաստանը տանում է ադրբեջանականացման, իսկ իշխանական բարքերը՝ իլհամալիևականացման ճանապարհով, բայց առանց նավթի ու գազի, ինչը նշանակում է, որ մենք վաղ թե ուշ պարտվելու ենք «սառը» պատերազմում, քանզի Հայաստանը սուլթանատ պահելու ռեսուրսներ չունի և նմանատիպ մրցակցության մեջ կզիջի հարևան նավթային սուլթանատին։ Հետևաբար՝ Հայաստանը կգնա կա՛մ էֆտանազիայի, կա՛մ շոկաթերապիայի. 3–րդ տարբերակ չկա»։
Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ

Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ

Փետրվարի 15, 2012 13:25 «Եթե ՀՀԿ–ն, տիրապետելով խորհրդարանի հսկիչ փաթեթին և ունենալով երկրի նախագահ ու վարչապետ, հրաժարվում է իր ծրագրային դրույթը կյանքի կոչելուց, ապա խնդիրն իրավական հարթությունից տեղափոխվում է քաղաքական հարթություն, հետևաբար, ստեղծված իրավիճակին պետք է գնահատական տալ քաղաքական բառապաշարով։»։
Սպասվում է բեկումնային տարի

Սպասվում է բեկումնային տարի

Դեկտեմբեր 31, 2011 21:30 Անդրանիկ Թևանյան. «Եթե ձևի առումով աշխատանքիս բնույթը տարեսկզբից կփոխվի, ապա բովանդակային առումով այն կմնա նույնը՝ նպաստել ազգային–դեմոկրատական փոփոխություններին և Նոր Հայաստանի կառուցմանը»։
Հաղթել օլիգարխիային

Հաղթել օլիգարխիային

Դեկտեմբեր 23, 2011 19:32 Անդրանիկ Թևանյան. «Եթե Սերժ Սարգսյանը համոզված է, որ 2008–ին հավաքել է ավելի քան 50% ձայն, և որ այս տարիների ընթացքում իր վարկանիշն առնվազն անկում չի ապրել, ապա թող գլխավորի ՀՀԿ–ի ցուցակը և անցնի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ի՞նչ է պատահել»։
Սերժ Սարգսյանը նո՞ր «մարտի 1» է ուզում

Սերժ Սարգսյանը նո՞ր «մարտի 1» է ուզում

Դեկտեմբեր 18, 2011 19:35 Անդրանիկ Թևանյան. «Գագիկ Ծառուկյանին ճնշելը, հին ու նորաստեղծ քաղաքական որոշ ուժերի հաճախորդացնելը կամ մի քանի մականունավորի «տարած–հետ բերածի» կարգավիճակ տալը բան չի փոխի և ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն չի գործի»։
Ո՞վ կհաղթի

Ո՞վ կհաղթի

Դեկտեմբեր 10, 2011 11:07 Անդրանիկ Թևանյան. «Գալիք ԱԺ ընտրությունները կանցնեն գաղափարական ու թիմային լուրջ բախումների պայմաններում, քանզի, ի տարբերություն նախորդների, կան մի քանի ուշագրավ առանձնահատկություններ։ Արդեն իսկ ակնհայտ է, որ ՀՀ երեք նախագահներն այս կամ այն կերպ մասնակցելու են համապետական ընտրություններին»։
Լևոն Տեր–Պետրոսյանի երկակի դերակատարումը և առաջիկա զարգացումները

Լևոն Տեր–Պետրոսյանի երկակի դերակատարումը և առաջիկա զարգացումները

Դեկտեմբեր 04, 2011 20:57 Անդրանիկ Թևանյան. «Եթե վերջապես կա գիտակցություն քաղաքական համախմբման գնալու միջոցով Հայաստանն առանց Սերժ Սարգսյան դարձնելու, ապա Ծառուկյանն ու Տեր–Պետրոսյանը պետք է քաղաքական «մեսիջներ» հղեն նախևառաջ ՀՀ քաղաքացիներին»։
Ինչու՞ կոնսենսուս չկա ՀԱԿ–ում

Ինչու՞ կոնսենսուս չկա ՀԱԿ–ում

Նոյեմբեր 27, 2011 23:47 Անդրանիկ Թևանյան. «Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հետ նվաստացուցիչ «երկխոսության» գնալու հարցում ՀԱԿ–ում կոնսենսուս կար, իսկ ահա ԲՀԿ–ի և մյուս ուժերի հետ իջևանյան ընտրությունների մոդելի կիրառմամբ Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցում կոնսենսուս չկա»։
Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիկան

Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիկան

Նոյեմբեր 26, 2011 15:51 Անդրանիկ Թևանյան. «ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի ունեցած ելույթը վերջնականապես հունից հանել է նախագահական նստավայրի «ժելեոտած մազերով» սուբյեկտներին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իհարկե»։