Լուսինե Բադալյան.

Լուսինե Բադալյան.

Մայիս 22, 2013 11:56 Առաջարկում եմ ժամանակավորապես դադարեցնել բոլոր մրցանակաբաշխությունները:
Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հրանտ Տեր–Աբրահամյան.

Մայիս 22, 2013 01:15 Հիմա էլ հույսները դրել են, թե գյուղացին է իրենց փոխարեն հեղափոխություն անելու:

Կարծիք

Մարտ 04, 2012 21:03

Ինչու է պարտվելու ՀՀԿ-ն

Ինչու է պարտվելու ՀՀԿ-ն

Վարչախմբի առաջնորդներն իրենց տաքուկ անկյուններում նստած որոշում են, թե ինչ քայլեր իրականացնել վերարտադրությունը հաջողությամբ իրականացնելու համար: Նրանց չի էլ հետաքրքրում, թե այդ նույն վերարտադրության մասին ինչ է մտածում ընտրողը: Նրանք այնքան են կտրված իրականությունից, այնքան են կտրված աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից, որ ավելի քան համոզված են, որ օգտագործելով նախկին մեթոդներն ու հնարքները կկարողանան հակառակ ժողովրդի կամքի ձեւավորել այնպիսի խորհրդարան եւ կառավարություն, որը կապահովի իրենց հետագա իշխանությունը: Ահա պատճառներից մեկը, թե ինչու է պարտվելու ՀՀԿ-ն: Բնականաբար, հաջողության չի կարող հասնել այն ուժը, որը կորցնում է իրականության զգացումը, եւ որը հանրության շրջանում աջակցություն չի վայելում:

Վարչախմբին թվում է, թե Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ համամասնական ցուցակի գլխավորումը դրական ազդեցություն կունենա եւ կհամախմբի շարքերը: Իրականում այս որոշումը բոլորովին հակառակ ազդեցությունն է ունենալու: Կուսակցության շարքերում արդեն հասկացել են, որ իրավիճակն այնքան վատ է, որ Սերժ Սարգսյանը ստիպված է եղել նման աննախադեպ որոշում կայացնել։ Ավելորդ չէ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահը դառնում է կողմ, այլ ոչ թե արբիտր։ Սա հաստատ լուրջ պատճառ է, որ ընտրություններում ՀՀԿ անհաջողության մատնվի:

ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձախողվելու է եւս մի շատ լուրջ պատճառով: Բանն այն է, որ ՀՀԿ-ն համառորեն չի ցանկանում ընդունել իր սխալներն ու ձախողումները եւ համառորեն կարծում է, թե ժողովուրդն այնքան պրիմիտիվ է, որ կհավատա իրենց քարոզչամեքենայի գերստերին: Անկասկած, այն ուժը, որը թերագնահատում է ժողովրդին եւ չի ընդունում իր սխալներն ու բացթողումները դատապարտված է պարտության:

Մայիսի 6-ին ՀՀԿ-ն պարտվելու է եւս մեկ կարեւոր պատճառով: Չմոռանանք, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում ամբողջ աշխարհում հրաժարականներ տվեցին անհաջողության մատնված բազմաթիվ կառավարություններ, սակայն Սարգսյանը և ՀՀԿ–ն ատամներով պահեցին Տիգրան Սարգսյանին, փաստորեն, տեր կանգնելով նրա իրականացրած ավելի քան անհաջող տնտեսական քաղաքականությանը: Եթե չլինեին նախորդ պատճառները, ապա այս մեկը լիուլի բավարար է, որպեսզի ընտրողը ՀՀԿ-ի օգտին չքվեարկի:

Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունն անհաջողության է մատնվելու նաեւ այն պատճառով, որ վերջին չորս տարիներին, միջին հաշվով, Հայաստանից յուրաքանչյուր տարի արտագաղթել է շուրջ 50 հազար մարդ: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է վկայում արտագաղթի ահասարսուռ չափերի մասին: համաձայնվեք, որ նման իրավիճակում ՀՀԿ-ն չի կարող հաջողության հասնել: Ավելին, այսպիսի ձախողում արձանագրած յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ինքնակամ դադար վերցնի եւ զիջի երկրի կառավարման ղեկը:

Վարչախմբի կուսակցությունը մայիսին պարտվելու է եւս մեկ պատճառով: Վերջին չորս տարիների ընթացքում զինված ուժերում արձանագրված մեծ թվով ողբերգական միջադեպերը բավական են, որ ՀՀԿ-ն մտածի հինգ տոկոսանոց շեմը մի կերպ հաղթահարելու, այլ ոչ թե վերարտադրվելու մասին։

ՀՀԿ-ն անհաջողության է մատնվելու նաեւ այն պատճառով, որ անցած տարիների ընթացքում կարողացավ ծանրագույն հարված հասցնել բիզնեսի բոլոր շերտերին:

ՀՀԿ-ն չի կարող հաղթանակի հասնել եւս մի կարեւոր պատճառով: Անցած տարիների ընթացքում ամեն ինչ արվեց գյուղացուն է՛լ ավելի ծանր վիճակում դնելու համար: Վարչախումբը ոչ միայն ոչնչով չաջակցեց գյուղացուն, այլ նաեւ գցեց այնպիսի վարկային պարտավորությունների տակ, որից շատերն այդպես էլ չկարողացան դուրս գալ, ստիպված լինելով վաճառել իրենց ապրուստի միջոցը` հողը կամ անասուններին: Իշխող վարչախումբը ամեն ինչ արել է, որ գյուղացին այնքան աղքատանա, որ ընտրությունների ժամանակ գայթակղվի նույնիսկ ծառի տակ կազմակերպված քեֆ-ուրախությամբ կամ հինգ հազար դրամով: Հավատացեք, որ այս անգամ գայթակղվող գյուղացիների թիվը անհամեմատ ավելի քիչ է լինելու, քանի որ գյուղացին հասկացել է, որ այդ հինգ հազար դրամով ինքը հետագայում զրկվում է իրեն կերակրող հողից կամ անասուններից:

Եթե չլինեին վերոհիշյալ բոլոր պատճառները եւ լիներ միայն Սյունիքի մարզպետի ապտակը, ապա դա էլ բավարար կլիներ, որ իրեն հարգող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չքվեարկի ՀՀԿ-ի օգտին: Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն, որ ՀՀԿ ղեկավարները կանգնեցին մարզպետի կողքին, ապա ավելի հասկանալի կդառնա, թե ինչու է մայիսի 6-ին պարտվելու իշխող կուսակցությունը: Այսպիսով, ՀՀԿ-ի առաջիկա պարտության պատճառներից մեկն էլ լինելու է ցինիկության սահմանն անցած պաշտոնյան: Հավատացեք, որ արտագաղթի պատճառներից մեկն էլ հենց նմանատիպ մեծ ու փոքր պաշտոնյաներն են, որոնք հասցրել են զզվացնել մեր ժողովրդին:  

Կարելի է ՀՀԿ առաջիկա պարտության բազմաթիվ այլ պատճառներ էլ նշել, բայց այս դեպքում ընթերցողը կհոգնի: Պարզապես նշենք, որ միայն այն, որ Հայաստանի արտաքին պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի, իսկ վարկերն էլ նպատակային չեն ծառայել, բավական է, որ ժողովուրդը «Ո՛Չ» ասի ՀՀԿ-ին:

Եւ վերջապես, ինչու պետք է հաջողության հասնի այն կուսակցությունը, որի առաջնորդներից մեկը նայելով ժողովրդի աչքերին խոստանում էր Դիլիջանը ֆինանսական կենտրոն սարքել, իսկ Գյումրին էլ` տեխնոպարկ:

Վարդան Մխիթարյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Նրա մասին, ինչ կատարվում է այսօր ԱԺ-ում 1-2 տարի առաջ կարելի էր միայն երազել»

«Նրա մասին, ինչ կատարվում է այսօր ԱԺ-ում 1-2 տարի առաջ կարելի էր միայն երազել»

Մայիս 22, 2013 14:55 «Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումն ու Հայաստանի ազատագրումը տեղի կունենա շատ ավելի շուտ, քան մենք կարծում էինք»։
Մարտունակ և անհեռանկար

Մարտունակ և անհեռանկար

Մայիս 22, 2013 13:30 Աղվան Վարդանյան. «Կյանքը բոլորվին այլ է՝ հոգևոր, բարոյական ծանր մթնոլորտ, հուսալքություն, արտագաղթ, աղքատություն, հեռանկար չտեսնող երիտասարդություն, ամեն օր մի տեղ հուսահատ բռնկում»։
Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն

Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն

Մայիս 22, 2013 09:25 Հարութ Սասունյան. «Բանաձևն ընդգծում է, որ Թուրքիայի Հանրապետությունը, փոխանակ «հաշվի նստելու իր անցյալի փաստերի հետ», էլ ավելի է «լարում Հայոց ցեղասպանության ժխտման իր միջազգային արշավը»։
Երեխաների բուժումը Հայաստանում այլևս վճարովի է

Երեխաների բուժումը Հայաստանում այլևս վճարովի է

Մայիս 21, 2013 16:24 «Իսկ բյուջեն բացակայում է այն պատճառով, որ ակնոցներով և լայն գրպաններով նախարարության աշխատակիցները այն չեն կարողացել ճիշտ բաշխել, կամ բաշխել են իրար մեջ»։
Դավիթ Հովհաննիսյան. «Մենք ունենք նույն կեղծարար, անկարողունակ, կրիմինալ իշխանությունը»

Դավիթ Հովհաննիսյան. «Մենք ունենք նույն կեղծարար, անկարողունակ, կրիմինալ իշխանությունը»

Մայիս 21, 2013 00:17 Ընտրական ճանապարհով սահուն իշխանափոխության կազմակերպման այլընտրանքը հեղափոխությունն է...
Կարեն Թովմասյան. «Որ կայքը բացում եմ Բարգավաճի ընդդիմություն լինել կամ չլինելու մասին են խոսում»

Կարեն Թովմասյան. «Որ կայքը բացում եմ Բարգավաճի ընդդիմություն լինել կամ չլինելու մասին են խոսում»

Մայիս 20, 2013 14:22 Ծառուկյանը հայտարարել ա որ ԲՀԿ–ն ընդդիմություն չի և չի կարող լինել, բայց Ծառուկյանը չի հայտարարել, որ ԲՀԿ–ն իշխանություն ա:
Որտե՞ղ են նրանց մատները

Որտե՞ղ են նրանց մատները

Մայիս 20, 2013 10:29 Իշխանական քարոզչամեքենայի աստղ դառնալը դեռ քաղաքական գործչի երաշխիք չէ (Շուշան Պետրոսյանը վկա)։
Արեգ Գևորգյան. «Մենք պետք է ազատվենք ոչ թե հանցագործներից, այլ խղճուկ անճարներից»

Արեգ Գևորգյան. «Մենք պետք է ազատվենք ոչ թե հանցագործներից, այլ խղճուկ անճարներից»

Մայիս 20, 2013 01:17 Զարմանում եմ, որ այսքանից հետո դեռ մնում են մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի խմբավորման հետ ինչ-որ հույսեր են կապում:
Կարեն Կարապետյան. «Հողին հանձնեցինք հերթական նահատակին»

Կարեն Կարապետյան. «Հողին հանձնեցինք հերթական նահատակին»

Մայիս 19, 2013 21:05 Գուցեև անկեղծ էր նախարարի համբույրը, բայց ավելի անկեղծ կլիներ, եթե համբույրին հետևեր հրաժարականը:
Վայ նրան, ով ականջ կկախի սրանց

Վայ նրան, ով ականջ կկախի սրանց

Մայիս 19, 2013 13:39 Հիմա բլոգերիկները ոտուձեռ են ընկել իրավիճակը ներկայացնելու այնպես, թե զոհի միակ թշնամին Վանաձորի ՌՈ-ում պահվող զինվորն է։
Գուրգեն Ասատրյան. «Ինչ միամիտ ազգ ենք մենք»

Գուրգեն Ասատրյան. «Ինչ միամիտ ազգ ենք մենք»

Մայիս 19, 2013 12:41 Ինչո՞ւ պետք է սփյուռքը մեզ ձայն տար։
Հաղորդագրություն հանցագործության մասին

Հաղորդագրություն հանցագործության մասին

Մայիս 18, 2013 15:09 Զինվորները հարձակվել են Կենտրոն tv ի օպերատորի վրա։ Խլել են տեսախցիկը, ջարդել են այն և գողացել են չիպը:
Բավակա՛ն է արդեն

Բավակա՛ն է արդեն

Մայիս 18, 2013 09:30 Լուսինե Բադալյան. «Մարդ մի հոգու մեղքի տակից է դժվար դուրս գալիս, իսկ միլիոնավոր մարդկանց պատճառած ցավերի համար պատիժն անխուսափելի ու դաժան է լինելու...»։
Քրիստինե Խանումյան. «Ընկերներիցս մեկը որոշել է արտագաղթել»

Քրիստինե Խանումյան. «Ընկերներիցս մեկը որոշել է արտագաղթել»

Մայիս 17, 2013 17:00 «Ինքնաթիռը ոնց որ բանակ գնացող ավտոբուս լիներ: Մեծ մասը տղամարդիկ էին, ու հիմնականում՝ մարզերից»։
Պատկերացնում է՞ք էս լացկաններն ու նվնվանները մի պահ խելքները գլուխները հավաքեին

Պատկերացնում է՞ք էս լացկաններն ու նվնվանները մի պահ խելքները գլուխները հավաքեին

Մայիս 16, 2013 20:05 Սերժը սրանց տեղը շատ լավ գիտի, գինն էլ հետը ու օգտագործում է ուզածի չափ:
Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ավագանու անցած ընտրություններն ընդամենը հերթական կեղծված ընտրություններն էին

Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ավագանու անցած ընտրություններն ընդամենը հերթական կեղծված ընտրություններն էին

Մայիս 16, 2013 19:55 ՀՀԿ-ն վաղուց, կամ գոնե Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո միայն դատարկ ձեւ է Սերժ Սարգսյանի շատ նեղ շրջապատի համար։
Դո՜ւրս եկեք ձեր գրասենյակներից ու կտեսնեք, թե դուք ինչ սրիկաներ եք

Դո՜ւրս եկեք ձեր գրասենյակներից ու կտեսնեք, թե դուք ինչ սրիկաներ եք

Մայիս 16, 2013 16:42 «Այսօր շատ սարսափելի տեսարանի ականատես եղանք»