Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հոկտեմբեր 30, 2014 00:05 Հեռո՛ւ մնացեք «ազնիվ տղերքից», «ազնիվ աղջիկներից», «կարգին մարդկանցից»։
Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

Հոկտեմբեր 29, 2014 22:20 Իշխանություններին պետք է «հարվածել» այնտեղ և այն պահին, որտեղ և երբ դա առավել մեծ արդյունք կապահովի։

Քաղաքական

Մայիս 13, 2012 12:06

Խորհրդարանական ընտրությունների համեմատական վերլուծություն

Խորհրդարանական ընտրությունների համեմատական վերլուծություն

Նորանկախ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական բոլոր ընտրություններից հետո քաղաքական դաշտի մենաշնորհայնացման միտում է արձանագրվել, որը կարճ ժամանակ անց բերել է պայթյունավտանգ իրավիճակի և մենք ականատես ենք եղել  ֆորս–մաժորի։

Այսպես,  1995–ի ԱԺ ընտրություններում ՀՀՇ–ի ղեկավարությամբ ձևավորված «Հանրապետություն» բլոկը, որի մեջ էր նաև մի քանի հոգանոց կուսակցություն համարվող ՀՀԿ–ն, կեղծիքների միջոցով վերցրեց բացարձակ մեծամասնություն։ Հանրության մոտ ստեղծվել էր ապատիկ վիճակ և շատերը նույնիսկ անիմաստ էին համարում 1996–ի ընտրություններին մասնակցելը, բայց կյանքը լրիվ այլ բան ցույց տվեց։ Վազգեն Մանուկյանին հաջողվեց համախմբել հանրության լայն շերտերին ու ցնցել իշխանական բուրգը։ Նախագահական ընտրություններից երկու տարի անց Տեր–Պետրոսյանը հրաժարական տվեց։

1999–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կարեն Դեմիրճյանի ժողովրդականությունն օգտագործելով՝ ՀՀԿ–ի գլուխն անցած և ՀԺԿ–ի հետ «Միասնություն» դաշինք ստեղծած Վազգեն Սարգսյանը գրեթե մենաշնորհային դարձրեց քաղաքական դաշտը։ «Միասնություն» դաշինքը վերցրեց ֆանտաստիկ տոկոսներ և ձգտում էր ավելիին։ Այդպիսով Վազգենն ինքն իր գլխին «հոկտեմբերի 27» բերեց։ 

2003ի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան նախագահականից հետո։ Քաղաքական մենաշնորհ այդ ժամանակ առանձին վերցրած ոչ մի ուժ չվերցրեց, ինչը հնարավորություն տվեց խուսափել ֆորս–մաժորներից։ Ճիշտ է, 2004–ի ապրիլի 12–ի գիշերը ցուցարարների դեմ դաժան բռնություններ կիրառվեցին, բայց դա ոչ թե ԱԺ, այլ նախագահական ընտրությունների հետ էր կապված։ Հանրային ընդվզման մարող էներգիան վերջնականապես սպառվեց ապրիլի 12–ի գիշերը, և կոալիցիոն իշխանությունը հանգիստ գլորվեց մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ։

2007–ի ԱԺ ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ն, ոչ առանց կեղծիքների, բացարձակ իշխանություն վերցրեց և կրկին, ինչպես 1995–ից հետո և 1996–ից առաջ, թվում էր, թե 2008ի նախագահական ընտրությունների ժամանակ ամեն ինչ շատ հարթ կանցնի և բացարձակ մենաշնորհի տիրապետող ՀՀԿ–ի, կամ ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանի դեմ խաղ չկա, սակայն քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր–Պետրոսյանը խառնեց Սարգսյանի խաղաքարտերը։ Վերջինիս հաջողվեց նախագահ դառնալ միայն ֆորս–մաժորի՝ «մարտի 1»–ի շնորհիվ։ Դրանից հետո Սարգսյանը ստիպված էր ժամանակավորապես հրաժարվել իր ծրագրերից և իշխանությունը կիսել այլ կուսակցությունների հետ ու «հանդուրժողականություն» խաղալ։

2012ի ԱԺ ընտրությունները Սերժ Սարգսյանի համար հետաձգված ծրագրերի իրագործման հնարավորություն էր, և  նա ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաների օգնությամբ, ինչպես 2007–ին, մենաշնորհ հաստատեց քաղաքական դաշտում։ Նկատենք, որ հիմա էլ, ինչպես 1995–ի կամ 2007–ի ընտրություններից հետո, հանրության մոտ անելանելիության զգացում կա և թվում է, թե գալիք նախագահականն արդեն պարզ ձևականության է վերածվելու, բայց, ըստ իս, ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Հայաստանը Թուրքմենստան դառնալու ռեսուրս չունի և ամեն անգամ, երբ որևէ մեկը փորձում է թուրքմենբաշի դառնալ՝ փորձանք է բերում թե՛ իր, թե՛ երկրի գլխին։ Տեսնենք, թե հիմա ինչ է սպասվում։

Անդրանիկ Թևանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Նաիրա Զոհրաբյան. «Շատ անսպասելի կերպով փոշիանում են շատ լուրջ գումարներ»

Նաիրա Զոհրաբյան. «Շատ անսպասելի կերպով փոշիանում են շատ լուրջ գումարներ»

Հոկտեմբեր 30, 2014 16:14 «Պետք է հստակ վերահսկողություն սահմանվի, որ այդ գումարներով, օրինակ, մի փողոցում չկառուցվի մի եռահարկ տուն որևէ նախարարի մերձավոր բարեկամի համար»,-ասել է Ն. Զոհրաբյանը:
ԱԺ–ում միջխորհրդարանական հանձնաժողովի մի նիստ էլ չեն կարողանում կազմակերպել. պատգամավորները լքել են դահլիճը

ԱԺ–ում միջխորհրդարանական հանձնաժողովի մի նիստ էլ չեն կարողանում կազմակերպել. պատգամավորները լքել են դահլիճը

Հոկտեմբեր 30, 2014 12:22 Եվ սա այն դեպքում, երբ սեղանի շուրջ գրեթե բոլոր տեղերը հատկացված են եղել հանձնաժողովի հետ որևէ առնչություն չունեցող ՀՀԿ-ական պատգամավորների և Կառավարության անդամների։
Գերմանիայի դեսպանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Գերմանիայի դեսպանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Հոկտեմբեր 29, 2014 16:50 Նա նաև նշել է, որ ընդհանրապես սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց առաջ նպատակահարմար է, որ Կառավարությունը լսի ողջ ժողովրդի ձայնը:
Ստեփան Մարգարյան. «Շտաբները ստեղծվելու են արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար»

Ստեփան Մարգարյան. «Շտաբները ստեղծվելու են արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար»

Հոկտեմբեր 29, 2014 15:30 Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա, ըստ Մարգարյանի, դրա փոփոխությունն անհրաժեշտ է բոլո՛ր պարագաներում։
Արամ Հարությունյան. «Տրվեց հստակ «ճանապահային քարտեզը»» (տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Տրվեց հստակ «ճանապահային քարտեզը»» (տեսանյութ)

Հոկտեմբեր 28, 2014 13:30 ... որով Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։
Արամ Հարությունյան. «Թագուհու գամբիտից արքայական գամբիտ»

Արամ Հարությունյան. «Թագուհու գամբիտից արքայական գամբիտ»

Հոկտեմբեր 28, 2014 13:11 «Արքայական գամբիտն էլ այն է, որ արքային պաշտպանող զինվորներն են առաջ մղվում»:
Միքայել Մելքումյան. «Մենք իշխանությանն ասել ենք՝ մի՛ փորձիր վերարտադրվել»

Միքայել Մելքումյան. «Մենք իշխանությանն ասել ենք՝ մի՛ փորձիր վերարտադրվել»

Հոկտեմբեր 27, 2014 14:43 «Եռյակը», որպես խորհրդարանական համագործակցության ձևաչափ, վեր է ածվել նաև խորհրդարանից դուրս իրենց ղեկավարների ձևաչափով մի կուռ կառույցի՝ համագործակցության ձևի։
Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է բռունցք բարձրացվի բոլոր նրանց համար, ովքեր քաղբանտարկյալ են դարձել»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է բռունցք բարձրացվի բոլոր նրանց համար, ովքեր քաղբանտարկյալ են դարձել»

Հոկտեմբեր 24, 2014 18:53 Այս փուչ աշխարհում գրեթե բոլորը նույնն են, ու հետապնդում են իրենց շահը, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ամերիկան։
Լևոն Տեր-Պետրոսյան. «Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության հուժկու գործընթաց»

Լևոն Տեր-Պետրոսյան. «Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության հուժկու գործընթաց»

Հոկտեմբեր 24, 2014 18:27 «Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք»։
Վարդան Օսկանյան. « Ստեղծված համակարգը հնարավոր է ջարդել և քանդել միայն մի ճանապարհով՝ իշխանափոխությամբ»

Վարդան Օսկանյան. « Ստեղծված համակարգը հնարավոր է ջարդել և քանդել միայն մի ճանապարհով՝ իշխանափոխությամբ»

Հոկտեմբեր 24, 2014 18:10 «Հասարակությունն այսօր ունի՛ իշխանափոխության պահանջ»։
Ռ. Հակոբյան. «Դրված է իշխանափոխության հարց»

Ռ. Հակոբյան. «Դրված է իշխանափոխության հարց»

Հոկտեմբեր 24, 2014 11:37 «Ընդհանուր գծերով՝ «ճանապարհային քարտեզը» ճշտված է»։
«Տիգրան Մեծ» աշխարհազորայինների գունդը զորակցում է «եռյակին» (տեսանյութ)

«Տիգրան Մեծ» աշխարհազորայինների գունդը զորակցում է «եռյակին» (տեսանյութ)

Հոկտեմբեր 23, 2014 23:00 Գագիկ Ծառուկյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ իրենց զորակցությունն են հայտնել ոչ իշխանական ուժերին՝ շեշտելով, որ ուժերի ներածին չափով սատարելու են շարժմանը:
Լևոն Զուրաբյան. «Եթե չվախենայիք, դուք նման «տրյուկների», նման ժուլիկությունների երբեք չէիք դիմի» (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. «Եթե չվախենայիք, դուք նման «տրյուկների», նման ժուլիկությունների երբեք չէիք դիմի» (տեսանյութ)

Հոկտեմբեր 23, 2014 16:19 Նա ընդգծել է, որ կառավարման ճգնաժամը հենց սա է, երբ ունենք վախեցած իշխանություն, որը վախենում է երևալ ժողովրդի առաջ, և վախենում է բանավեճից:
Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել ոչիշխանական պատգամավորների նախագծերին

Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել ոչիշխանական պատգամավորների նախագծերին

Հոկտեմբեր 23, 2014 14:03 Առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:
«Եռյակի» առաջնորդները հանդիպել են

«Եռյակի» առաջնորդները հանդիպել են

Հոկտեմբեր 22, 2014 21:15 Քննարկվել են հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին և ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:
Տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ

Տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ

Հոկտեմբեր 22, 2014 15:49 «Ամենակարևորը՝ բավարարվելու է ժողովրդի ակնկալիքը մեզանից, ինչպես միշտ»,–նշել է Տ. Ուրիխանյանը։
Վարդան Բոստանջյան. «Ցանկացած քաղաքացու էլ հարցնեք՝ դժգոհ է»

Վարդան Բոստանջյան. «Ցանկացած քաղաքացու էլ հարցնեք՝ դժգոհ է»

Հոկտեմբեր 22, 2014 13:11 «Ընդհանրապես, ցանկացած մեծ շարժում տարածաշրջանում, երկրի ներսում կապված է լինում հասարակական լայն զանգվածների հետ»
Վահան Բաբայան. «Հոկտեմբերի 24-ին քաղաքացիները գալու են՝ ասելու «ո՛չ» ներկա իշխանությանը» (տեսանյութ)

Վահան Բաբայան. «Հոկտեմբերի 24-ին քաղաքացիները գալու են՝ ասելու «ո՛չ» ներկա իշխանությանը» (տեսանյութ)

Հոկտեմբեր 21, 2014 18:14 «Հոկտեմբերի 10-ին դուք տեսաք՝ ինչ էր կատարվում Ազատության հրապարակում, և դա կրկնապատկված լինելու է հոկտեմբերի 24-ին»։
«Եռյակն» արտահերթ աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել (տեսանյութ)

«Եռյակն» արտահերթ աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել (տեսանյութ)

Հոկտեմբեր 21, 2014 14:50 Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ օրակարգում քառօրյային վերաբերող մեկ հարց է եղել։
Նաիրա Զոհրաբյան. «Սյունյաց արքունիքում «արյան բաղնիքներ սարքելը» սովորական լեքսիկոն է» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Սյունյաց արքունիքում «արյան բաղնիքներ սարքելը» սովորական լեքսիկոն է» (տեսանյութ)

Հոկտեմբեր 21, 2014 12:44 «Սյունիքի մարզպետի աշխատանքային առօրյա ռեժիմում է ահաբեկելը, սպառնալը, սպանելը, կրակելը, վախեցնելը ...