Արեգնազ Մանուկյան.
Մայիս 23, 2013 14:48 Սրանք լրիվ մեզ ձեռ են առնում։ Հիմա էլ էդ փչացած բիոզուգարանները սարքելու համար պիտի բյուջեից փող դուրս գրեն։Գուրգեն Ասատրյան.
Մայիս 23, 2013 13:32 Սա մի երկիր է, որտեղ ֆեյքերն են որոշում մեր ճակատագիրը` ընտրում նախագահ, կառուցում ԱԺ-ով և տնօրինում մեր բախտն ու ապրելակերպը...Տնտեսական
Հունիս 08, 2012 17:04Աշոտ Արսենյանն ու Ռուբեն Հայրապետյանը չեն պատասխանում
Հունիսի 1-ից խանութներում 10–20 դրամով թանկացել են «Ջերմուկ» և «Բջնի» հանքային ջրերը։ Այժմ օրինակ 0,5 լ շշալցված «Ջերմուկը» հանձնվում է 75 դրամով՝ նախկին 65–ի փոխարեն։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ասում են, թե «Ջերմուկ գրուպի» ներկայացրած հիմնավորմամբ՝ թանկացման պատճառը ոչ բավարար շահութաբերությունն է։ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ստուգումներ կիրականացնի ինչպես «Ջերմուկ գրուպում», այնպես էլ հանքային ջուր արտադրող այլ ընկերություններում՝ պարզելու՝ չարաշահվե՞լ է գերիշխող դիրքը։
«7օր»–ը փորձել է կապ հաստատել թե՛ «Ջերմուկ գրուպի», թե՛ «Բջնիի» պատասխանատուների հետ։ «Ջերմուկ գրուպը» ՀՀԿ–ական պատգամավոր Աշոտ Արսենյանինն է, իսկ «Բջնին»՝ ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանինը: Նրանք երկուսն էլ, սակայն, այդպես էլ չեն պատասխանել հեռախոսազանգերին։ Անպատասխան են մնացել նաև այդ երկու ընկերությունների գործարանների հեռախոսահամարներով արված զանգերը։
7or.am