Դավիթ Հովհաննիսյան.

Դավիթ Հովհաննիսյան.

Մայիս 21, 2013 00:17 Ընտրական ճանապարհով սահուն իշխանափոխության կազմակերպման այլընտրանքը հեղափոխությունն է...
Կարեն Թովմասյան.

Կարեն Թովմասյան.

Մայիս 20, 2013 14:22 Ծառուկյանը հայտարարել ա որ ԲՀԿ–ն ընդդիմություն չի և չի կարող լինել, բայց Ծառուկյանը չի հայտարարել, որ ԲՀԿ–ն իշխանություն ա:

Հարցազրույց

Հունիս 13, 2012 08:55

Արմեն Բադալյան.

Արմեն Բադալյան.

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

–Ինչպե՞ս կմեկնաբանեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի լվացման համար մեղադրելու հանգամանքը։

–Հատկապես 2008թ. մարտի 1–ից հետո Հայաստանում իրավապահներին հաջողվում է շատ լավ կատարել ընդամենը երկու գործ՝ պայքարել ընդդիմադիրների դեմ կամ այն մարդկանց դեմ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն և «օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնելով՝ ձերբակալել հարևան գյուղում երկու հավ և մեկ ձու գողացած մարդկանց»։

–Փաստորեն, Դուք է՞լ եք կարծում, որ Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետանդում է իրականացվում։

–Ես կարող եմ այդպես մտածել, որովհետև ծանոթ եմ ոստիկանության վերջին շրջանի գործունեությանը։ Հատկապես 2008թ. մարտի 1–ից հետո դատավարությունների ընթացքում ոստիկանների կողմից տրված հարցազրույցները գալիս են ապացուցելու, որ, կրկնում եմ, ոստիկանության մոտ երկու բան է լավ ստացվում՝ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ գործեր հարուցելը և «օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում հարևան գյուղից երկու ձու և մեկ հավ գողացողներին կալանավորելը»։

–Իսկ ինչո՞ւ հենց Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում սկսվեց իրականացվել։

–Որովհետև Օսկանյանը ԲՀԿ–ի մեջ բավական ակտիվ քաղաքական կշիռ ունի։ Ի դեպ, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ Վարդան Օսկանյանին մեղադրեին ոչ թե փողերի լվացման, այլ ավելի հնչեղ գործի համար։ Օրինակ ավելի տրամաբանական կլիներ, եթե Վարդան Օսկանյանին մեղադրեին Քենեդու սպանության մեջ։ Սա շատ ավելի հնչեղ և սազական կլիներ իր քաղաքական կշռին։

–Կարծիք կա, որ Վարդան Օսկանյանը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի մրցակից թեկնածու կարող է լինել, և հենց պատճառներից մեկն էլ սա է, որ ուզում են չեզոքացնել նրան որպես թեկնածուի։ Համամի՞տ եք։

–Նախ՝ դրանով վարկանիշը չեն գցի։ Երկրորդ՝ ընտրությունների մասին պետք է խոսել առնվազն այս տարվա աշնանից՝ գոնե հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներից։ Մինչ այդ, թե՛ ԲՀԿ–ն, թե՛ ՀԱԿ–ը բավականին լուրջ անելիքներ ունեն, որից հետո արդեն կարելի է խոսել նախագահի թեկնածուների մասին։ Չի բացառվում, որ, իհարկե, Վարդան Օսկանյանը կարող է լինել նախագահի թեկնածու, թեև ինքը դեռևս հստակ ոչինչ չի ասել։

–Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա՛ սկսեցին Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնել։

–Եթե տրամաբանություն լիներ նրանց գործողությունների մեջ, կարելի էր հասկանալ, բայց քանի որ տրամաբանություն չկա, պատասխան էլ չկա։ Այդ հարցը տվեք նրանց, ովքեր այդ քրեական գործը տանում են։

–Ասացիք, որ Օսկանյանի վարկանիշն այսպիսով չի ընկնի։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ հակառակը՝ ավելի՞ կբարձրանա։

–Իհարկե։ Հալածյալը շատ ավելի ընկալելի է հասարակության կողմից։

–Իշխանություններն այդքան բանը չե՞ն հասկանում։

–Հարցրեք իրենց։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Կառավարությունը գազի գնի ու սոցիալական խռովության արանքում

Կառավարությունը գազի գնի ու սոցիալական խռովության արանքում

Մայիս 21, 2013 14:20 ՀՀԿ–ական պատգամավոր Արման Սահակյանը փորձել է բացատրել Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի վարկանիշային տարբերությունների պատճառը։ Նա անդրադարձել է նաև կառավարությանն ու գազի գնին։
Արմեն Մովսիսյանի աբսուրդային պատասխանը

Արմեն Մովսիսյանի աբսուրդային պատասխանը

Մայիս 20, 2013 16:12 Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից «7օր»–ը հետաքրքվել է, թե ինչո՞վ է բացատրում Սերժ Սարգսյանի այդ խոսքերի և այսօրվա իրողության տարբերությունը։ Ներկայացնում ենք մեր հարցուպատասխանը։
Լևոն Զուրաբյան. «Վստահ եմ, որ այս որոշումը կայացրել է անձամբ Սերժ Սարգսյանը»

Լևոն Զուրաբյան. «Վստահ եմ, որ այս որոշումը կայացրել է անձամբ Սերժ Սարգսյանը»

Մայիս 20, 2013 15:02 «Անհրաժեշտ է հրապարակել բոլոր այդ պատգամավորների անունները, որոնք այլեւս մշտապես պատասխան են տալու Մարտի 1-ի արյան համար՝ զոհվածների ծնողների եւ մեր ողջ ժողովրդի առջև»։
Հայկ Բալանյան. «Գազի գնի բարձրացման պատճառով արտագաղթը կմեծանա»

Հայկ Բալանյան. «Գազի գնի բարձրացման պատճառով արտագաղթը կմեծանա»

Մայիս 16, 2013 10:58 «Առաջարկում տրված է դրամի կանխատեսվող փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 420 դրամ, ինչը նշանակում է, որ կանխատեսվում է ամբողջ ներմուծման թանկացում, դրամի սղաճ...»։
Սուրիկ Ասմարյան. «Խնդիրը համապետական է»

Սուրիկ Ասմարյան. «Խնդիրը համապետական է»

Մայիս 14, 2013 16:29 «Գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում բարձիթողի կամ զրոյական վիճակ է: Երբ առատ բերք կա, ուռա՜ են գոչում մեր կառավարությանը, երբ աղետ է, մեղադրում են գյուղացուն»։
Սարգիս Գևորգյան. «Ծիծաղելի որոշում էր»

Սարգիս Գևորգյան. «Ծիծաղելի որոշում էր»

Մայիս 08, 2013 14:19 «Սերժ Սարգսյանը փորձում է ճնշում գործադրել մեզ վրա»։
Նաիրա Զոհրաբյան. «Այս իրավիճակում ես վատ ցուցանիշ չեմ համարում մոտ 100 հազար ձայնը»

Նաիրա Զոհրաբյան. «Այս իրավիճակում ես վատ ցուցանիշ չեմ համարում մոտ 100 հազար ձայնը»

Մայիս 07, 2013 13:37 «ԲՀԿ–ում տեսակետ կա, որ մանդատից հրաժարվելը ճիշտ չի լինի, պետք է վերցնել եւ շարունակել պայքարը: Այլ տեսակետ եւս կա»։
Արեգ Գևորգյան. «ՀՀԿ–ի 321 քվեաթերթիկներից մոտ 200-ը քվեարկված էին 5-6 գույնի գրիչներով»

Արեգ Գևորգյան. «ՀՀԿ–ի 321 քվեաթերթիկներից մոտ 200-ը քվեարկված էին 5-6 գույնի գրիչներով»

Մայիս 06, 2013 19:51 ««Ժառանգության» ներկայացուցիչը բացահայտ համագործակցում էր ՀՀԿ–ի հետ»։
Թոնի Այոմի. ««Դորիանս»–ը լավ արդյունքի է արժանի»

Թոնի Այոմի. ««Դորիանս»–ը լավ արդյունքի է արժանի»

Մայիս 04, 2013 10:11 «Տարիներ շարունակ ես լսել եմ, թե ինչպես են կատարում «Black Sabbath»-ի ստեղծագործությունները: Այստեղ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում»։
Հայկ Խանումյան. «Կառավարությունն ամեն ինչ անելու է արոտավայրերը վարձակալության տալու համար»

Հայկ Խանումյան. «Կառավարությունն ամեն ինչ անելու է արոտավայրերը վարձակալության տալու համար»

Մայիս 03, 2013 16:11 «Սա հնարավորություն է տալու մի քանի հոգու լուրջ գումարներ աշխատել: Իսկ մի քանի հոգու գումար աշխատելը, թեկուզ հայության շահերի հաշվին, սրբություն է Տիգրան Սարգսյանի կառավարության համար»։
Իրականության պայթյունավտանգությունը գնալով մեծանում է

Իրականության պայթյունավտանգությունը գնալով մեծանում է

Ապրիլ 30, 2013 14:59 Աշոտ Գրիգորյան. «Հայաստանի այսօրվա վիճակն ակնհայտորեն շատ ավելի վատ է քան նույնիսկ մեկ տարի առաջ էր: Ես այնպիսի տպավորություն ունեի, որ համբերության բաժակը լիուլի լցվել է, բայց ոչ թե ջրով այլ վառոդով»։
Հաղարծինի հոգևոր սպասավորն այրված ընկուզենու մասին. «Ի՞նչ իմանամ»

Հաղարծինի հոգևոր սպասավորն այրված ընկուզենու մասին. «Ի՞նչ իմանամ»

Ապրիլ 29, 2013 13:49 «Ախր, բոլոր ժուռնալիստները խորանում են էս բանի մեջ, ես դա չեմ հասկանում։ Եկեղեցի՞ն է կարևոր, թե՞ էդ ծառը»։
Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

Ապրիլ 22, 2013 14:00 «Օրինակ՝ ՀՀԿ–ն կարող է շատ հեշտությամբ հրահանգ տալ, և ՀՀԿ–ի անդամները մտնեն, սկսեն «լայք» անել։ Մյուս տարբերակը լայքերի առքուվաճառքն է։ Այսինքն՝ կեղծ օգտատերերի մեծ թիվ կա, որոնք վաճառվում են։ Հազար «լայքն» ինչ–որ թիվ արժե։ Մարդիկ էլ առնում են»։
Արամազդ Ղալամքարյան

Արամազդ Ղալամքարյան

Ապրիլ 20, 2013 15:08 «Ինձ, որպես քաղաքացու, պետք է ունենալ թափանցիկ ու հաշվետու քաղաքապետարան, այլ ոչ թե սիրո օբյեկտ: Մյուս կողմից՝ նույնիսկ այդ փչոցին կհավատայի, եթե հասկանայի, թե հանուն ինչի պետք է սիրեն Տարոնին: Այն բանի համար, որ անհայտ եղանակով դարձել է միլիոնատե՞ր: Դե թող դրա ձևը մեզ էլ ասի, լա՞վ»
Գուրգեն Ասատրյան

Գուրգեն Ասատրյան

Ապրիլ 18, 2013 16:36 «Հատկապես Ավանում մարդիկ ինձ հետ անմիջական շփման մեջ չեն մտնում, սակայն նրանց դեմքերին նայելով՝ տեսնում եմ հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացիների հայացքներ, որոնք ոչ մի դեպքում չեն պատրաստվում ձայն տալ իշխող հանցագործ ռեժիմին։ Եվ Տարոնը ավելի լավ Երևան ասելով՝ հասկանում է, վախի մեջ պահելով ժողովրդին, սեփական բիզնեսներն ու կարողությունը ծաղկացնել»:
«ՀՀԿ–ի մտավորականները պատրաստ են վարժեցրած դելֆինների նման էժան գնով վարժություններ անել»

«ՀՀԿ–ի մտավորականները պատրաստ են վարժեցրած դելֆինների նման էժան գնով վարժություններ անել»

Ապրիլ 17, 2013 13:44 Արամ Հարությունյան. «ՀՀԿ–ն ամեն ինչ փորձում է տանել դեպի Տարոն Մարգարյանը, բայց չէ՞ որ Տարոն Մարգարյանն էլ բնակչության մոտ նույնացվում է իշխանության հետ։ Համոզված եմ, որ եթե քաղաքականացվեն ավագանու ընտրությունները, անգամ Տարոնի հանդեպ դրական տրամադրված մարդիկ այնքան են ատում ՀՀԿ–ին, որ հաստատ Տարոնին ու ՀՀԿ–ին ձայն չեն տա։ Ի վերջո սա կուսակցությունների ընտրություն է»։
Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ցինիկ է անվանել

Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ցինիկ է անվանել

Ապրիլ 10, 2013 15:03 «Մեզ միշտ թվում է, որ ոստիկանը պիտի բիրտ լինի, դաժան լինի, բայց ժամանակները փոխվում են։ Կարծում եմ, ավելի ճիշտ է, որ ոստիկաններն ավելի բարեկիրթ լինեն, շատ աղոթքներ իմանան, շատ բանաստեղծություններ»։
Հարցազրույց ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի հետ

Հարցազրույց ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի հետ

Ապրիլ 10, 2013 14:20 «Րաֆֆի Հովհաննիսյանը մեկի հանդեպ ունի իր սիմպատիան, մեկին հավատում է, հարգում է, մյուսին չի հավատում, չի հարգում։ ... Միգուցե դա էլ է Աստծուց։ Հետևություններ արեք։ Ինձ դուր եկավ, երբ միահունչ ամբոխը սկսեց աղոթել։ Այդտեղ համախմբում, միասնություն առաջացավ։ Այդտեղ բարություն առաջացավ։ Այդ կետում, այդ տեղում հաղթեց բարին»։
Լ. Զուրաբյան. «ՀՀԿ-ականների ողորմելի փորձը` ներկայացնել իրենց իշխանությունը մարդկային դեմքով, տապալվելու է»

Լ. Զուրաբյան. «ՀՀԿ-ականների ողորմելի փորձը` ներկայացնել իրենց իշխանությունը մարդկային դեմքով, տապալվելու է»

Ապրիլ 05, 2013 15:20 «Տարոն Մարգարյանը ոչնչով չի տարբերվում Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Վլադիմիր Գասպարյանից, Ռուբեն Հայրապետյանից, Սամվել Ալեքսանյանից կամ թալանչի վարչախմբի որեւէ պաշտոնյայից: Նա իրականում այս կոռումպացված թալանչիական շղթայի մի օղակ է եւ թալանի ու կոռուպցիայի ապահովման բնագավառում բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները»։