Լուսինե Հովհաննիսյան.

Լուսինե Հովհաննիսյան.

Մայիս 24, 2013 13:24 Բողոքը մտնում է քաղաք։ Միգուցե էդ օրն էլ ոստիկանապետի մաստեր կլասը օգնի, բայց մի օր կդադարի օգնել…
Նանա Սարգսյան.

Նանա Սարգսյան.

Մայիս 23, 2013 16:38 Դե, պատասխանե՛ք ձեր ընտրողին: Փոշմանե՞մ, ամաչե՞մ, որ ձեզ եմ ընտրել: Փոշմանե՞մ, որ ձեր համար շատերի հետ եմ բանավիճել…

Տնտեսական

Հունիս 13, 2012 14:16

Ինչո՞ւ է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ

Ինչո՞ւ է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական և սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ և անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսևորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետևանքների:

Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի՝ ուղևոր «փախցնելու» պատճառով,  իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետևանքն է:

Վարորդները, գերշահագործվելով երթուղային տաքսիների «գծի տերերի» կողմից, զրկված են մարդու տարրական իրավունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի և առողջապահական իրավունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականությունից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ և իրենց օրական հասույթից գծի տիրոջը վճարում են 15,000-25,000 դրամ: Սա այն պարագայում, երբ մեր տեղեկություններով գծի տերերը պետությանը վճարում են ամսական ընդամենը 30,000 դրամ հաստատագրված վճար, ինչը զավեշտալի ցածր դրույքաչափ է և գծի տերերի համար ապահովում է գերշահույթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաև հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ:

Վերը նշվածին զուգահեռ, խախտվում են նաև հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքերը, քանի որ տարրական անվտանգությունն ու պայմանները ապահովված չեն, թերի է նաև օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս իրականացնել կամայականություններ՝ վտանգելով վարորդների կյանքն ու առողջությունը, և խախտելով քաղաքացիների սահմանադրական իրավունքերը:

Անհասկանալի է նաև, թե ինչու է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ, որ իրավական ակտի համաձայն, ինչ պահանջներով, ովքեր են գծատերերը: Հարցերը և խնդիրները բազմաթիվ են, և այս հայտարարությամբ չենք պատրաստվում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլոտում ևս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի:

Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված և հետևողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու, ոլորտում օրինականություն և կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացու համալրել մեր շարքերը և պայքարելու սեփական իրավունքերի պաշտպանության համար:

Միասին մենք ավելիին կարող ենք հասնել:

Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ

Աքիլես ԱԻՊԿ ՀԿ

Սոցիալական ներգրավվածության եւ աջակցության կենտրոն հանուն հավասարության ՀԿ

Էկոլոգիական հասարակական դաշինք

Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնություն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը դիմում է գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը դիմում է գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին

Մայիս 24, 2013 12:28 «Դուք` պարոնայք Գլխավոր Դատախազ և ՀՔԾ-ի պետ, չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել, որովհետև տարածքները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնց վրա դուք չեք կարող ազդել»։
Որոշվել է՝ գազի գինը կսահմանավի 156 դրամ, էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 7–8 դրամով

Որոշվել է՝ գազի գինը կսահմանավի 156 դրամ, էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 7–8 դրամով

Մայիս 23, 2013 14:51 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ գազի գինը որոշվել է։
Վերահսկիչ պալատը պարզել է՝ բիոզուգարանները ոչ արդյունավետ և անսարք են

Վերահսկիչ պալատը պարզել է՝ բիոզուգարանները ոչ արդյունավետ և անսարք են

Մայիս 23, 2013 14:24 «Այդ զուգարանները պետք է աշխատեն ինքնածախսածածկվող սկզբունքով՝ վարձավճարների, բանկոմատների, գովազդային վահանակների հաշվին: Ծրագրի իմաստը դրանում էր, բայց արդյունք չի տվել»,–խոստովանել է Տ.Սարգսյանը:
ԱՄՆ դեսպանը՝ գազի սակագնի մասին

ԱՄՆ դեսպանը՝ գազի սակագնի մասին

Մայիս 22, 2013 12:57 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը որոշակի չի պատասխանել հարցին, թե Ռուսաստանը գազի գնի բարձրացմամբ փորձո՞ւմ է ճնշում գործադրել Հայաստանի վրա։
Որոտանի ՀԵԿ-ը գազի սակագնի սուբսիդավորման համար չի վաճառվի

Որոտանի ՀԵԿ-ը գազի սակագնի սուբսիդավորման համար չի վաճառվի

Մայիս 22, 2013 11:36 «Հիմա կառավարությունը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ, քննարկումներ են ընթանում, և այս ամենն ամփոփելուց հետո կհասկանանք, թե ինչ միջոցներով է սուբսիդավորումը իրականացվելու»,- ասել է նախարարը:
Միքայել Մելքումյան . «Գազի գնի բարձրացումը կթանկացնի նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների գները»

Միքայել Մելքումյան . «Գազի գնի բարձրացումը կթանկացնի նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների գները»

Մայիս 21, 2013 18:40 «Կարծում ենք, առկա են այլ ռեզերվներ նույնպես, ուստի սպառողը այս փուլում շատ չպետք է զգա գազի գնի թանկացման հետևանքները»։
Գագիկ Մակարյան. «Բիզնեսին չի կարելի հանկարծակիի բերել»

Գագիկ Մակարյան. «Բիզնեսին չի կարելի հանկարծակիի բերել»

Մայիս 21, 2013 13:13 Ժողովրդի դժգոհությունն ավելանալու է՝ այսօր փոքր և միջին բիզնեսը գտնվում է շատ ցածր շահույթի մակարդակում և գնում դեպի փակուղի։
Հրաչ Բերբերյան. «Կարկտահարության հետևանքով գյուղացիները 35-40 մլն դոլարի վնաս  են կրել»

Հրաչ Բերբերյան. «Կարկտահարության հետևանքով գյուղացիները 35-40 մլն դոլարի վնաս են կրել»

Մայիս 21, 2013 13:00 Գյուղատնտեսի խոսքերով՝ արդյունավետ կլինի ամբողջ այգին ցանցապատելու համարագի կիրառումը։ Մեկ հեկտար այգին ցանցապատելու համար 2500 եվրոյին համարժեք դրամ է անհրաժեշտ։
ՀՅԴ պատգամավոր. «Սա թալանչի կառավարություն է»

ՀՅԴ պատգամավոր. «Սա թալանչի կառավարություն է»

Մայիս 21, 2013 12:37 «Եթե կառավարությունը մտածում է, որ մենք երկու հարյուր տարի ապրելու ենք, որ իր ղեկավարման դրական արդյունքները տեսնենք, սխալվում է»։
Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները

Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները

Մայիս 20, 2013 15:07 «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով...
Գյուղացիները կրկին փակել են Երևան-Արմավիր մայրուղին(տեսանյութ)

Գյուղացիները կրկին փակել են Երևան-Արմավիր մայրուղին(տեսանյութ)

Մայիս 20, 2013 13:10 Նրանց հետ հանդիպել են գյուղատնտեսության փոխնախարարները, սակայն կարկուտի պատճառով բերքը կորցրած գյուղացիները չեն ցանկանում նրանց լսել։ Վերջիններս հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կամ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Կառավարության ծրագրի նախագիծը

Կառավարության ծրագրի նախագիծը

Մայիս 17, 2013 15:15 «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը»։
«Աջակցություն արմավիրցիներին». «Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում»

«Աջակցություն արմավիրցիներին». «Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում»

Մայիս 17, 2013 12:54 «Վնասի չափերը ստուգում են զուտ հետաքրքության համար, հայտնի չէ, թե ինչ սերմեր են բերելու, բաժանելու: Այդ աջակցությունը ոչինչ է»։
«Ապամոնտաժում և Իրանին են վաճառում «Նաիրիտ» գործարանի բոլոր երկաթե հոսքագծերը»

«Ապամոնտաժում և Իրանին են վաճառում «Նաիրիտ» գործարանի բոլոր երկաթե հոսքագծերը»

Մայիս 17, 2013 12:12 «Դա հետապնդում էր մի բան՝ տանել գործարանը արհեստական սնանկացման: Եվ Տիգրան Սարգսյանը ուզում է ասի, որ տեղյակ չէ»:
ՀԾԿՀ–ի նախագահը հայտարարել է՝ գազի գինը, միևնույն է, բարձրանալու է

ՀԾԿՀ–ի նախագահը հայտարարել է՝ գազի գինը, միևնույն է, բարձրանալու է

Մայիս 16, 2013 14:04 –Քանի որ գազի գինն այսպես թե այնպես բարձրանալու է, հարկավոր է զուգահեռ սկսել էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը,–ավելացրել է Ռոբերտ Նազարյանը։
Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը 30%-ով կսուբսիդավորի գազի սակագինը

Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը 30%-ով կսուբսիդավորի գազի սակագինը

Մայիս 16, 2013 11:40 Վարչապետն ասել, որ պաշտոնական նամակ է ուղարկել ՀԾԿՀ-ին նախագահին՝ արձանագրելով, որ ՀՀ կառավարությունը 30%-ով կսուբսիդավորի գազի սակագինը, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներն օժանդակություն կստանան։
Կվերանայվի նաև էլեկտրաէներգիայի սակագինը

Կվերանայվի նաև էլեկտրաէներգիայի սակագինը

Մայիս 15, 2013 17:11 Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:
Վահագն Խաչատրյան. Կյանքը կթանկանա մինչեւ 50 տոկոսով

Վահագն Խաչատրյան. Կյանքը կթանկանա մինչեւ 50 տոկոսով

Մայիս 15, 2013 12:27 Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ գազի թանկացումը մի քանի ամսվա ընթացքում անխուսափելիորեն կազդի ծառայությունների եւ ապրանքների գների վրա՝ 20-ից 50 տոկոսով ավելացնելով դրանք:
Բողոքի գործողություն կառավարության մոտ՝ ընդդեմ գազի թանկացման

Բողոքի գործողություն կառավարության մոտ՝ ընդդեմ գազի թանկացման

Մայիս 15, 2013 12:03 «Դրական պատասխանի դեպքում ՀՀ–ում ամեն ինչ կթանկանա՝ հաց-հացամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիան, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննունդ և այլն»...
Արմավիրի մարզպետը երկու օր ժամանակ է խնդրել

Արմավիրի մարզպետը երկու օր ժամանակ է խնդրել

Մայիս 14, 2013 11:26 Կարկտահարությունից վնասվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական, Փարպի, Օհանավան, Կարբի, Պարտիզակ, Բազմաբերդ, Ղազարավան գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները: