Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Սեպտեմբեր 30, 2014 20:35 Վերարտադրվում եք, որ ի՞նչ անեք։
Վահե Հովհաննիսյան.

Վահե Հովհաննիսյան.

Սեպտեմբեր 30, 2014 18:16 Ինչո՞ւ պատրաստենք մեր հասարակություններին պատերազմի՝ խաղաղության փոխարեն։

Լրահոս

Հունիս 16, 2012 16:59

Կայացել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը

Կայացել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը

Հունիսի 14-ին Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իտալական աշխարհագրական ընկերությունը կազմակերպել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը,   Իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, գրքի հեղինակ Տիտո Դե Լուկան,  Հռոմի Ռոմա-3 և Պիզայի համալսարանների գիտնականները: 

Իր ելույթում դեսպան Կարապետյանը մասնավորապես նշել է, որ  այս ձեռնարկը նվիրված է բացառիկ հետաքրքություն ներկայացնող մի թեմայի, որը  մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար: Դեսպան Կարապետյանը շեշտել է, որ շատերը գիտեն Նոյյան տապանի բիբլիական պատմությունը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո իր հանգրվանը գտավ Արարատ լեռան վրա: Սակայն քչերին է հայտնի, որ Արարատը գտնվում է պատմական Հայաստանի սրտում, որ բիբլիական սարի փեշին փռված Արարատյան դաշտավայրը դարձավ Նոյի տունը, իսկ Հայաստանը՝ նրա հայրենիքը:

Դեսպանը նաև հավելել է, որ այս միջոցառումը առավել կարևորություն է ձեռք բերում հատկապես այսօր, երբ պատմությունը խեղաթյուրելու և հայկական մշակույթի տարրերը գողանալու ու որպես սեփական դրանք ներկայացնելու  քաղաքականությունը Հայաստանի որոշ հարևանների կողմից ընդունել է առավել ագրեսիվ բնույթ: Նա համոզմունք է հայտնել, որ նման միջոցառումները նպաստում են հայկական քաղաքակրթության մասին տեղեկությունների հանրայնացմանը` հանդիսանալով  ամենալավ միջոց հետագա պատմական շահարկումները թույլ չտալու համար:

 Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող  Իտալական աշխարհագրական ընկերության պատմական նստվայր հանդիսացող Վիլլա Չելիմոնտանայում,  մասնակցել են Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի և գիտական  շրջանակների, իտալական մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: 

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«AC/DC»–ն հանդես կգա Գլաստոնբերի 2015-ում

«AC/DC»–ն հանդես կգա Գլաստոնբերի 2015-ում

Սեպտեմբեր 30, 2014 22:44 Փառատոնին մասնակցելու մասին հայտարարել են նաև «Kate Bush»–ը, «Coldplay»-ը, «Radiohead»-ը, «U2»-ը, «Foo»-ն, «Fighters»-ը և մի շարք այլ հայտնի խմբեր։
«The Guardian». «Հարյուրավոր երիտասարդ կանայք լքում են Արևմուտքը՝ միանալու իսլամիստներին»

«The Guardian». «Հարյուրավոր երիտասարդ կանայք լքում են Արևմուտքը՝ միանալու իսլամիստներին»

Սեպտեմբեր 30, 2014 21:14 Որոշ աղջիկներ ընդամենը 14-15 տարեկան են։ Հիմնականում նրանք մեկնում են Սիրիա՝ ջիհադականների հետ ամուսնանալու և նրանցից երեխա ունենալու նպատակով։
ԼԺՀ–ում առաջին 1700 մարդը ստացել է ծերության թոշակները

ԼԺՀ–ում առաջին 1700 մարդը ստացել է ծերության թոշակները

Սեպտեմբեր 30, 2014 20:40 Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետությունում էլ սեպտեմբերի 25-ից ուսուցիչներին ու բժիշկներին սկսել են աշխատավարձեր բաժանել։
«Խորհրդարանական մեծամասնությունն անտարբեր գտնվեց հասարակության հանդեպ»

«Խորհրդարանական մեծամասնությունն անտարբեր գտնվեց հասարակության հանդեպ»

Սեպտեմբեր 30, 2014 19:45 «Ցավոք՝ խորհրդարանական մեծամասնությունը կրկին ապացուցեց, որ կանգնած չէ ժողովրդի կողքին»։
«Հարցի լուծումը միայն Ազատության հրապարակում է». ցուցարարները՝ ՀՀԿ–ի բոյկոտից հետո (տեսանյութ)

«Հարցի լուծումը միայն Ազատության հրապարակում է». ցուցարարները՝ ՀՀԿ–ի բոյկոտից հետո (տեսանյութ)

Սեպտեմբեր 30, 2014 19:21 Հայտարարել են, որ ՀԴՄ-ները կբերեն, կլցնեն ԱԺ դարպասների մոտ և գործադուլ կհայտարարեն։
Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

Սեպտեմբեր 30, 2014 19:10 Օդի ջերմաստիճանը 30-ին արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Թուրքիան տանկեր է տեղակայել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան տանկեր է տեղակայել Սիրիայի հետ սահմանին

Սեպտեմբեր 30, 2014 19:00 Այն բանից եթե, երբ հոկտեմբերի 29-ին «Իսլամական պետության» գրոհայինների կողմից քրդական Կոբանե քաղաքի գնդակոծություից հետո մի քանի արկ ընկել է Թուրքիայի տարածքում, Անկարան տանկեր է տեղակայել Սիրիայի հետ սահմանին:
Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել  Հունաստանի նախագահի հետ

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հունաստանի նախագահի հետ

Սեպտեմբեր 30, 2014 18:51 Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Հունաստանի կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
ՄԻԵԴ-ի ՀՀ դատավորի մրցույթը մտահոգություններ է հարուցում

ՄԻԵԴ-ի ՀՀ դատավորի մրցույթը մտահոգություններ է հարուցում

Սեպտեմբեր 30, 2014 18:45 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը մտահոգություններ է հարուցում` կապված մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործելաոճի հետ:
ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ–ն տապալեց

ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ–ն տապալեց

Սեպտեմբեր 30, 2014 18:33 Գրանցվել է ընդամենը 37 պատգամավոր։
Վահե Էնֆիաջյան. «Մենք պայքարելու ենք ի շահ համընդհանուր նպատակի» (տեսանյութ)

Վահե Էնֆիաջյան. «Մենք պայքարելու ենք ի շահ համընդհանուր նպատակի» (տեսանյութ)

Սեպտեմբեր 30, 2014 18:19 «Մենք վճռական ենք կասեցնելու վերոնշյալ երևույթները և առաջնորդվելով հասարակության պահանջով՝ սեպտեմբերի 25-ին, մեկնարկած մարզային հանրահավաքները, դրա ապացույցն են, որն իր համաժողովրդական կիզակետին է հասնելու հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում»։
Վահան Բաբայան. «Անտարբեր լինելով հանդերձ՝ փորձում են խոչընդոտել դրական փոփոխությունները» (տեսանյութ)

Վահան Բաբայան. «Անտարբեր լինելով հանդերձ՝ փորձում են խոչընդոտել դրական փոփոխությունները» (տեսանյութ)

Սեպտեմբեր 30, 2014 18:16 Պատգամավորը կոչ է արել իշխանությանը ռեպրեսիաներ չիրականացնել քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ, իսկ քաղաքացիներին՝ մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին։
ԵՄ–ն առաջիկա հինգ տարիների ընթացքում չի ընդլայնվելու

ԵՄ–ն առաջիկա հինգ տարիների ընթացքում չի ընդլայնվելու

Սեպտեմբեր 30, 2014 18:15 «Պետք է ռեալիստ լինել. այս ընթացքում ԵՄ գործընկերներից և ոչ ոք պատրաստ չէ ԵՄ անդամակցության»
ՀՀԿ–ն չի մասնակցի ոչիշխանական ուժերի հրավիրած արտահերթին

ՀՀԿ–ն չի մասնակցի ոչիշխանական ուժերի հրավիրած արտահերթին

Սեպտեմբեր 30, 2014 18:15 «Պատճառն ավելի խոր և տրամաբանված ձևով հարցի լուծումն է»,–ասել է Գ. Մելիքյանը։
Ռուբեն Գևորգյան. «Հայրենի հողը դիտարկում եք ձեզ համար որպես վաղաժամ հաշիվների անկյուն»

Ռուբեն Գևորգյան. «Հայրենի հողը դիտարկում եք ձեզ համար որպես վաղաժամ հաշիվների անկյուն»

Սեպտեմբեր 30, 2014 18:05 «Երկիրը դուրս է եկել իր զորության ուղուց, և կարող ենք փաստել, որ մինչ այսօր ազատամարտիկների ոտնահարված արժանապատվությունը ոչ թե անցյալի բացթողումներից է գալիս, այլ հենց այս պահին էլ ներկայիս իշխանավորների կողմից նրանց հանդեպ տարվող քաղքականությունից է»։
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Սեպտեմբեր 30, 2014 18:00 Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից արձանագրվել են  անտառխախտման նոր դեպքեր

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից արձանագրվել են անտառխախտման նոր դեպքեր

Սեպտեմբեր 30, 2014 17:16 Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկվում է:
ԵՄ դեսպանները կողմ են արտահայտվել ՌԴ դեմ պատժամիջոցների պահպանմանը

ԵՄ դեսպանները կողմ են արտահայտվել ՌԴ դեմ պատժամիջոցների պահպանմանը

Սեպտեմբեր 30, 2014 16:50 «Ոչ ոք չի բարձրացրել պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցը՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը»
Ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության պլանը

Ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության պլանը

Սեպտեմբեր 30, 2014 16:38 Ս.թ. սեպտեմբերի 29-ից 30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումներ։
ՆԱՏՕ–ի ուժերն Աֆղանստանում կկազմեն 1200-1400 զինծառայող

ՆԱՏՕ–ի ուժերն Աֆղանստանում կկազմեն 1200-1400 զինծառայող

Սեպտեմբեր 30, 2014 16:05 ՆԱՏՕ–ն ակնկալում է, որ այդ առաքելությանը կմասնակցի մոտ 800 գերմանացի զինծառայող։