Դավիթ Հովհաննիսյան.

Դավիթ Հովհաննիսյան.

Մայիս 21, 2013 00:17 Ընտրական ճանապարհով սահուն իշխանափոխության կազմակերպման այլընտրանքը հեղափոխությունն է...
Կարեն Թովմասյան.

Կարեն Թովմասյան.

Մայիս 20, 2013 14:22 Ծառուկյանը հայտարարել ա որ ԲՀԿ–ն ընդդիմություն չի և չի կարող լինել, բայց Ծառուկյանը չի հայտարարել, որ ԲՀԿ–ն իշխանություն ա:

Լրահոս

Հունիս 21, 2012 18:35

Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել կառավարության ծրագրի քննարկման վերաբերյալ

Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել կառավարության ծրագրի քննարկման վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ազգային ժողովում ավարտվեց կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագիրն ընդունվեց միայն Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների պատգաավորների կողմ քվեարկությամբ: Մյուս չորս խմբակցությունները՝ Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը և Ժառանգությունը դեմ քվեարկեցին: 
Հայտնի է, որ ժողովրդի կամքի իրական արտահայտությունը խորհրդարանական ընտրությունների համամասնական արդյունքներն են: Եվ նույնիսկ կեղծված ընտրությունների արդյունքներով՝ համամասնականի կտրվածքով կառավարության ծրագիրը փաստորեն չի ստացել ժողովրդի հավանությունը: Այսինքն՝ ծրագրին դեմ քվեարկած կուսակցությունները համամասնականով ավելի շատ ձայն են ստացել, քան կողմ քվեարկածները:
Կարելի է եզրակացնել, որ կառավարության ծրագիրն ընդունվեց իսկական քաղաքական մեծամասնության կամքին հակառակ:

Կցանկանայի անդրադառնալ նաև վարչապետի ամփոփիչ ելույթում հնչած երկու խնդրի, որոնք նաև ես էի բարձրացրել:
Վարչապետն ասաց, որ իր կառավարությանը քննադատում են, որ չի կարողացել 2008թ․ ճգնաժամը կանխատեսել: Շարունակելով՝ նա նշեց, որ նույնսիկ ամենահզոր երկրները չկարողացան կանխատեսել ճգնաժամը:
Իսկապես, Տիգրան Սարգսյանի կառավարությանը չի կարելի քննադատել ճգնաժամը կանխատեսել չկարողանալու մեջ: Խնդիրն այն է, որ վարչապետը 2008թ. հոկտեմբերին, երբ Միացյալ Նահանգներում էր, ճգնաժամն արդեն բավական խորացել էր, սնանկացել էր Lehman Brothers խոշոր ներդրումային բանկը, պղնձի միջազգային գինը 7000 դոլարից իջել էր 4000-ի։ Սակայն, երբ վարչապետը վերադարձավ Հայաստան, ընդամենը երկու շաբաթ անց ներկայացրեց 9 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջե: 
Վարչապետի սխալն այն էր, որ ոչ թե չկարողացավ կանխատեսել, այլ պարզապես տեսնել ճգնաժամը և համապատասխան հետևություններ անել Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր հետևանքների մասին: Կարծում եմ՝ այդ օրերից դեռ շատ կհիշվի «Հայաստանը անվտանգ կղզի է անկայուն օվկիանոսում» արտահայտությունը: Կառավարության՝ ճգնաժամը դիմագրավելուն պատրաստ չլինելը հիմնական պատճառներից մեկն էր, որ աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսական անկումն արձանագրվեց հենց մեր երկրում:
Վարչապետն իր ամփոփիչ ելույթում նաև ասաց, որ իրենց քննադատում են ճգնաժամի ժամանակ ոչ ընդլայնողական քաղաքականություն վարելու համար, մինչդեռ իրենք, ըստ նրա, 2009թ. վարել են ընդլայնողական քաղաքականություն: Որպես դրա օրինակ՝ վարչապետը նշեց բյուջեի մինչև 8 տոկոս դեֆիցիտը, ինչպես նաև պետական պարտքի ավելացումը: Նա եզրակացրեց, որ եթե քննադատում են, որ պարտք է ավելացել, թող բարի լինեն արձանագրել, որ ընդլայնողական քաղաքականություն է վարվել։ 
Վարչապետի այս պատճառահետևանքային տրամաբանությունը ճիշտ չէ: Եվ հենց սա նրա երկրրոդ մեծ սխալն էր, որը պատճառ հանդիսացավ 2009թ. մեծ անկման համար: Բյուջեի դեֆիցիտը և բերված պարտքերն առավելապես ուղղվեցին ոչ թե պահանջարկի խթանմանը, որն իրոք կլիներ ընդլայնողական քաղաքականություն, այլ ուղղվեցին տնտեսության առաջարկային մասի պահպանմանը, ինչն այդ օրերի համար փողերի ոչ նպատակային օգտագործում կարելի է համարել: 
Տիգրան Սարգսյանի կառավարությունն անզոր եղավ նաև կրճատելու ստվերը (թերևս չուներ դրա քաղաքական թույլտվությունը): Մինչդեռ Ճգնաժամի հենց սկզբնական շրջանում կառավարությունը պետք է շատ արագ անցներ արմատական բարեփոխումների և կրճատեր ստվերը: Մի կողմից՝ թեթևացներ փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը, մյուս կողմից ստվերում գործող խոշոր տնտեսվարողներին բերելով օրինական դաշտ՝ նույնիսկ մեծացներ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը»:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Սվազիլենդում վհուկներին արգելել են գետնից ավելի քան 150 մետր բարձր թռչել

Սվազիլենդում վհուկներին արգելել են գետնից ավելի քան 150 մետր բարձր թռչել

Մայիս 21, 2013 22:36 Վարչության պետ Սաբելո Դլամինին հայտարարել է, թե այսուհետ վհուկները իրավունք չունեն ցախավելի վրա 150 մետրից ավելի բարձր թռչել, քանի որ ցախավելը, ըստ Դլամինիին, աերոդինամիկ թռչող սարքերի դասին պատկանում:
Եղանակի կանխատեսումը հունիս ամսվա համար

Եղանակի կանխատեսումը հունիս ամսվա համար

Մայիս 21, 2013 22:25 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:
Ծանր հիվանդությունը սպառնում է երեխայի տեսողությանը

Ծանր հիվանդությունը սպառնում է երեխայի տեսողությանը

Մայիս 21, 2013 21:03 «Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունն ահազանգում է, որ 3 տարեկան Իգոր Զաքիյանին տեսողության կորստի վտանգ է սպառնում․ նրա մեկ աչքը արդեն չի տեսնում, իսկ երկրորդը՝ գնալով կուրանում է:
Կանգուն Ասադը՝ քարուքանդ ու մասնատված Սիրիայում...

Կանգուն Ասադը՝ քարուքանդ ու մասնատված Սիրիայում...

Մայիս 21, 2013 20:38 Սիրիական ճգնաժամի առնչութեամբ անցնող երկու շաբաթները յագեցած էին նաեւ բազմապիսի դիւանագիտական ճամբորդութիւններով...
Տեխնոլոգիական ոլորտի ներկայիս զարգացումները Հայաստանում

Տեխնոլոգիական ոլորտի ներկայիս զարգացումները Հայաստանում

Մայիս 21, 2013 20:05 ԻՏՁՄ հրավիրում է «Տեխնոլոգիական ոլորտի ներկայիս զարգացումները» թեմայով սեմինար/քննարկմանը, որը տեղի կունենա մայիսի 22-ին, ժամը 16:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի 9-րդ հարկի «Արամե» սրահում:
Կհրապարկվեն Ամուլսարի հանքավայրի տարածքում գտնվող Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ  տվյալներ

Կհրապարկվեն Ամուլսարի հանքավայրի տարածքում գտնվող Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ տվյալներ

Մայիս 21, 2013 19:54 Տեսակների բազմազանության առումով Հայաստանը Կովկասի ամենահարուստ երկրներից է:
Ռաֆայել Նազարյանը հրապարակեց երիտասարդական հավաքականի կազմը

Ռաֆայել Նազարյանը հրապարակեց երիտասարդական հավաքականի կազմը

Մայիս 21, 2013 19:30 Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը։
Տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում

Տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում

Մայիս 21, 2013 19:10 Քննարկվել են մի շարք կազմակերպությունների կողմից ներկայացված նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի փաստաթղթերի փորձաքննությանը վերաբերող հարցեր:
Միքայել Մելքումյան . «Գազի գնի բարձրացումը կթանկացնի նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների գները»

Միքայել Մելքումյան . «Գազի գնի բարձրացումը կթանկացնի նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների գները»

Մայիս 21, 2013 18:40 «Կարծում ենք, առկա են այլ ռեզերվներ նույնպես, ուստի սպառողը այս փուլում շատ չպետք է զգա գազի գնի թանկացման հետևանքները»։
Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ նիստում

Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ նիստում

Մայիս 21, 2013 18:37 2008 մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործությունը, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հրաման տվեցին կրակելու սեփական ժողովրդի վրա, ստեղծել է բարոյական ջրբաժան, որը թույլ չի տալու մեր հասարակությանն առաջ շարժվել այնքան ժամանակ, մինչեւ չեն պատժվել մարդասպանները եւ նրանց հրաման տված պաշտոնյաները:
ԱՆ. «Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է»

ԱՆ. «Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է»

Մայիս 21, 2013 18:25 Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Արթուր Սուլեյմանյանի հետ կապված դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կատարած համակողմանի ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնենք։
Գայլերի հերթական հարձակումը Լոռու մարզում

Գայլերի հերթական հարձակումը Լոռու մարզում

Մայիս 21, 2013 18:10 04.20-ի սահմաններում գայլերը հոշոտել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 62 տան բնակչուհի Կ. Ջանախյանին պատկանող 3 գլուխ ոչխար:
Ստորագրվեց եռակողմ հուշագիր

Ստորագրվեց եռակողմ հուշագիր

Մայիս 21, 2013 17:37 Մարզախաղերի անցկացման համար «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը տրամադրելու է 100 հազար ԱՄՆ դոլար:
Ձերբակալվել է Վրաստանի  ՆԳ նախկին նախարարը

Ձերբակալվել է Վրաստանի ՆԳ նախկին նախարարը

Մայիս 21, 2013 17:06 Մերաբիշվիլիին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ նա Միխայիլ Սահակաշվիլիի մտերիմներից է։
Նախախորհրդարանը ողջունում է արմավիրցիների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները

Նախախորհրդարանը ողջունում է արմավիրցիների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները

Մայիս 21, 2013 16:55 Կառավարող վարչախումբն անհիմն պատճառաբանություններով ամեն կերպ խուսափում է Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած 10 գյուղերի բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց:
Արմավիրցիներին օգնելու համար ՀՀ իշխանությունները դրամահավա՞ք են սկսել

Արմավիրցիներին օգնելու համար ՀՀ իշխանությունները դրամահավա՞ք են սկսել

Մայիս 21, 2013 16:41 Galatv.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ՝ ստորագրված ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից, որով ՀՀ իշխանությունները` ի դեմս Սերգո Կարապետյանի, իրենց ձեռքն են պարզում եւ օժանդակություն են խնդրում այն քաղաքացիներից, ովքեր ցանկություն ունեն օգնելու եւ հանգանակություն կատարելու փաստաթղթում նշված հաշվեհամարով:
«Վճարովի են դարձել բժշկի խորհրդատվությունը և բուժումն ինքը»

«Վճարովի են դարձել բժշկի խորհրդատվությունը և բուժումն ինքը»

Մայիս 21, 2013 16:35 «Պատճառը մինչև յոթ տարեկան երեխաների բուժման համար բյուջեի բացակայությունն է: Պայթեց կառավարության հերթական փուչիկը: Կարելի է արդեն վստահաբար աբարկղը նետել այն արտոնագիրը, որն իբր երաշխավորում է երեխաների անվճար բուժումը»
Մեկնարկում է Ջահուկյանական ընթերցումներ հանրապետական գիտական նստաշրջանը

Մեկնարկում է Ջահուկյանական ընթերցումներ հանրապետական գիտական նստաշրջանը

Մայիս 21, 2013 16:26 Նստաշրջանի ընթացքում հայոց լեզվին նվիրված 41 զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի եւ այլգիտական եւ կրթական կառույցների լեզվաբաններ:
Երեխաների բուժումը Հայաստանում այլևս վճարովի է

Երեխաների բուժումը Հայաստանում այլևս վճարովի է

Մայիս 21, 2013 16:24 «Իսկ բյուջեն բացակայում է այն պատճառով, որ ակնոցներով և լայն գրպաններով նախարարության աշխատակիցները այն չեն կարողացել ճիշտ բաշխել, կամ բաշխել են իրար մեջ»։
Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

Մայիս 21, 2013 16:21 Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Լեռնիկ Վ.-ն, որը մայիսի 16-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: