Արմեն Ռուստամյան. «Նույնիսկ բնությունն է երես թեքել այս կառավարությունից», կամ ջուրը՝ որպես ընտրակաշառք
Ինչպես տեղեկացրել ենք, խորհրդարանը քննարկում է«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին վիճահարույց օրինագիծը։ Արձագանքելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հայտարարությանը, թե ի զարմանս կառավարության՝ 2012թ. սակավաջուր տարի էր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատել է.
–Նույնիսկ բնությունն է երես թեքել այս կառավարությունից։
Ռուստամյանը նաև հետաքրքրվել է, արդյոք այ՞ն պատճառով է, որ կառավարությունը ջրառատ տարի է կանխատեսել, ջրամբարներից ջուր է բաց թողել, իսկ այժմ էլ փաստի առջև է կանգնել և դեֆիցիտը լրացնելու համար ցանկանում է Սևանա լճից 150 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ կատարել։
–Այո՛, ցավոք սրտի՝ գործադիրը ոչ բոլոր բնական երևույթներն է կարողանում կարգավորել։ Կարծում եմ՝ ոչ միայն մենք, այլ Հայոց աշխարհում մեծամասնությունը կարծում է, որ հեղեղներ պետք է լինեին, որովհետև այն ձնային տեսքով տեղումները, որ տեղի ունեցան, առողջ դատողությունն ասում էր, որ դրանք պետք է դառնային ջրային հոսքեր և լցնեին մեր ռեզերվուարները։ Ցավոք, այդպես տեղի չունեցավ։ Իսկ մնացածը, մնացածը, մնացածը... կարծում եմ, ունենք այն, ինչ ունենք,–պատասխանել է Անդրանիկ Անդրեասյանը։
ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ նախընտրական շրջանում հայի խելքն ամեն ինչի է ընդունակ, և նույնիսկ ջուրն է դիտարկվում որպես ընտրակաշառք։
Արմեն Ռուստամյան. «Նույնիսկ բնությունն է երես թեքել այս կառավարությունից», կամ ջուրը՝ որպես ընտրակաշառք
Ինչպես տեղեկացրել ենք, խորհրդարանը քննարկում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին վիճահարույց օրինագիծը։ Արձագանքելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հայտարարությանը, թե ի զարմանս կառավարության՝ 2012թ. սակավաջուր տարի էր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատել է.

7or.am