Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հունիս 19, 2013 20:30 Սերժ Սարսգյանն, իրոք, հետաքրիր կառավարման (հայերեն ասած՝ մենեջմենթ) ոճ ունի:
Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Հունիս 19, 2013 14:25 Մաֆիայի մեկ անդամը իրեն զոհաբերեց, որպեսզի փրկի մյուսներին:

Մեկնաբանություն

Հունիս 22, 2012 17:00

Քաղաքական մենաշնորհի հետևանքները

Քաղաքական մենաշնորհի հետևանքները

Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագիրը, որը խիստ քննադատության ենթարկվեց ընդդիմախոսների կողմից, ԱԺ–ում ընդունվեց ՀՀԿ+ՕԵԿ քանակային մեծամասնության շնորհիվ։

Իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների պատգամավորներն ու կառավարության անդամները չկարողացան որևէ լուրջ հակափաստարկով պատասխանել կառավարության ծրագիրը չընդունողներին, բայց այն անցավ զուտ գլխաքանակային կամ «կոճակային» մեծամասնության քվեարկության միջոցով։

Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» դեմ էին ծրագրին ու հիմնավորում էին իրենց դիրքորոշումը, սակայն դա չխանգարեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 75 ձայն ստանա։ Այդպիսով՝ հերթական անգամ երևաց Հայաստանում հաստատված քաղաքական մենաշնորհի կործանարար բնույթը։ Ստացվում է, որ եթե վարչապետն ու իր թիմակիցները Անդերսենի կամ Թումանյանի հեքիաթների ժողովածուն կամ գավառական թամադայի կենացների «շպարգալկան» բերեին օրենսդիր մարմին (մոտավորապես այդպես էլ արվել էր), ապա միևնույն է՝ այդ «ծրագիրն» անցնելու էր։ Հետևաբար ակնկալել, թե խորհրդարանական քննարկումներն ինչ–որ բան են փոխելու մեր կյանքում, ռոմանտիզմ է։ Հետևաբար՝ իրական փոփոխությունների հասնելու համար պետք է ջարդել այդ քաղաքական մենաշնորհը, որը պատճառ է դառնում տնտեսական մենաշնորհի, հասարակական հարաբերությունների ձևախեղման և բարքերի անկման։

ԱԺ վերջին «ընտրությունների» ժամանակ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հասարակությանն ու քաղաքական ուժերին ակամայից ցույց են տվել փոփոխությունների ճանապարհային քարտեզը՝ մարդկանց մղելով դեպի հեղափոխական զարգացումներ, առանց որոնց հնարավոր չէ դրական արդյունքներ ակնկալել։  

Գալիք նախագահական ընտրությունները պետք է պատեհ առիթ դառնան քաղաքական մենաշնորհի վերացման և իշխանության ճյուղերի միջև զսպումների ու հակակշիռների մեխանիզմի ստեղծման համար։ Այդ ամենի այլընտրանքն են լինելու լճացած քաղաքական դաշտը, գերկենտրոնացված տնտեսական համակարգն ու Հայաստանի թուլացումը։ Սերժ Սարգսյանը մեզ առաջարկում է ընտրություն կատարել հեղափոխության և պարտության միջև։ Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց պլանների մեջ, համոզված եմ, պարտությունը չի մտնում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ինչպես հայտնի է, ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը, շրջիկ խմբերով, ուռճացված ցուցակով, մուրաբայով–բանով, համամասնորեն ստացել էին 49 տոկոսի չափ, իսկ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»՝ 51%:  

Կառավարության ծրագիրը չնայած անցկացրին, բայց ինչպես ճիշտ նկատեց ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը, այն քաղաքական առումով լեգիտիմ չէ, քանզի անգամ կեղծված ընտրություններով մայիսի 6–ին համամասնականով 50 տոկոսից ավելի հավաքած ուժերը դեմ են քվեարկել դրան։ Այնպես որ, կառավարության այս ծրագիրը նույնքան ոչ լեգիտիմ չէ, որքան իշխանության ձայների քանակը։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հարիֆ Պյոտրը և «շուստրի» Տիգրանը

Հարիֆ Պյոտրը և «շուստրի» Տիգրանը

Հունիս 18, 2013 19:05 Հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկ Տիգրանը հո հարի՞ֆ չէ, որ «կակոյ նիբուծ» օֆշորային սկանդալի կամ բյուջեի բացահայտված թալանից հետո հրաժարական տա։
Մտածողը

Մտածողը

Հունիս 18, 2013 18:16 Տիգրան Սարգսյանի համար այս պահին կա մի անլուծելի խնդիր, ինչը չի կարողանում լուծել, եւ ստիպված է ուղղակի մտածել, մտածել, մտածել…ինչպես ազատվել «օֆշորային սկանդալի» հերոսի կարգավիճակից:
«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

Հունիս 18, 2013 14:44 Որքան շատ են տարածում այն թեզը, թե իբր Սերժ Սարգսյանն արևմտամետ է և հերոսաբար պայքարում է «Իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ, այնքան Հայաստանը կամաց–կամաց վերածվում է ռուսական պետության կցորդի։
Եկել է Տարոն Մարգարյանին «փչացնելու» ժամանակը

Եկել է Տարոն Մարգարյանին «փչացնելու» ժամանակը

Հունիս 18, 2013 13:19 Տարոնին «փչացնելու» համար «անկախ» լրատվամիջոցները նույնիսկ գովեստի խոսքեր են շռայլում Երևանի նախկին քաղաքապետներ Երվանդ Զախարյանի, Գագիկ Բեգլարյանի ու Կարեն Կարապետյանի հասցեին։
Ստի ոտքերը կարճ են

Ստի ոտքերը կարճ են

Հունիս 18, 2013 11:52 ՀՀ սահմանադրության մեջ հատուկ հոդված կա ըստ որի՝ Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Ինչպես տարբերել Տիգրան Սարգսյանի հաճախորդներին

Ինչպես տարբերել Տիգրան Սարգսյանի հաճախորդներին

Հունիս 17, 2013 15:45 Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ հաճախորդների շուկան ազատականացվել է, ինչը հաճախորդներ պահելու հնարավորություն է տվել նաև Տիգրան Սարգսյանին։
Մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է

Մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է

Հունիս 17, 2013 14:00 Հատկապես հաճույքից ուշաթափվում են, երբ իրենց փուչ միջոցառումները անցկացնում են նախագահի եւ առաջին տիկնոջ «բարձր հովանու ներքո»:
Սերժը հացը կտրեց, Տարոնը՝ ջուրը

Սերժը հացը կտրեց, Տարոնը՝ ջուրը

Հունիս 17, 2013 11:15 Եթե «Ժառանգությունն» այս ամենից հետևություններ չանի ու իներցիայի ազդեցության տակ շարունակի պայքարել ԲՀԿ–ի դեմ, ապա վերջում ոչ թե «ԳԱԶ 31», այլ «իշու տաչկա» էլ չի ստանա։
Ռուբիկ Վարդանյանի բիզնես–մշակույթը

Ռուբիկ Վարդանյանի բիզնես–մշակույթը

Հունիս 17, 2013 01:52 Վարդանյանը Հայաստանում իրեն պահում է ոչ թե որպես միջազգային բիզնես մշակույթի կրող, այլ այնպես, ինչպես հայ խոպանչին Ռուսաստանում՝ շըփ–թըփ, արագ փող աշխատել ու թռնել։
Ինչպես դառնալ միլիոնատեր (մեթոդական ցուցում)

Ինչպես դառնալ միլիոնատեր (մեթոդական ցուցում)

Հունիս 16, 2013 11:35 Դուք աղքա՞տ եք։ Դուք նյարդայնացած եք գազի գնի բարձրացումի՞ց։ Դուք ուզում եք միլիոնատեր դառնալ, բայց չգիտեք, թե ինչպե՞ս։ Հոգ չէ։ Մենք կօգնենք ձեզ շատ արագ հարստանալ և դառնալ միլիոնատեր։
Այսքան  ազատ կյանքը մեր ընկեր Սերժ Ազատիչն է տվել

Այսքան ազատ կյանքը մեր ընկեր Սերժ Ազատիչն է տվել

Հունիս 15, 2013 16:49 Տևական ժամանակ է ինչ քաղաքական թեմաներով լրահոսը չի տարբերվում քրեական քրոնիկոնից՝ վերածվելով ոստիկանական ամփոփագրի։ Անցնող շաբաթը բացառություն չէր։
Հայաստանի «օֆշորային» գոտիներն ու «սև խոռոչները»

Հայաստանի «օֆշորային» գոտիներն ու «սև խոռոչները»

Հունիս 15, 2013 12:05 Հայ առաքելական եկեղեցու և փողատեր Ռուբիկ Վարդանյանի համար օֆշորային գոտիներ են ստեղծվում, ինչը շատ խորհրդանշական է. փողը և եկեղեցին այս իշխանության մեծ բարեկամներն են։
Սերնդափոխության հետևանքները և «պասերով» խաղը

Սերնդափոխության հետևանքները և «պասերով» խաղը

Հունիս 14, 2013 16:10 Նեոբոլշևիկներն ընդդեմ բոլորի պատերազմը մտել է պերմանենտ ցնցումների փուլ։ Ընտրությունները պարզապես ժամանակավոր հրադադարի շրջան էին, այլ ոչ թե ներիշխանական համերաշխությանը նպաստող գործընթացներ։
Տիգրանի բարի համբավն ու «Հզբոլահի» դավադրությունը

Տիգրանի բարի համբավն ու «Հզբոլահի» դավադրությունը

Հունիս 14, 2013 12:35 Տիգրան Սարգսյանի արդարացման մարտավարությունը կառուցված է դավադրության տեսության վրա՝ «Սև մոգությունն ընդդեմ աստվածավախ վարչապետի» թեմայով։
«Հարսնաքարից» Գորիսով դեպի Կիպրոսի օֆշոր

«Հարսնաքարից» Գորիսով դեպի Կիպրոսի օֆշոր

Հունիս 13, 2013 16:01 Սերժ–արդարադատի մոտ «քաղաքացիականության» պրիստուպը բռնում է այն ժամանակ, երբ տարբեր նպատակներով խնդիր է դրվում իրականացնել «Սիրո՛ւն չէ» օպերացիան, իսկ օֆշորի թեման անձեռնմխելի է։
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր

Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր

Հունիս 13, 2013 12:35 Պարո՛ն Սարգսյան, արդյոք դուք մի քանի զրո չե՞ք բարձրացնում ձեր գինը։ Այդ ո՞ր մի հիմարն է որոշել Ձեզ վարկաբեկելու համար 10 մլն դոլար ծախսել։
Երկու լրագրող, տարբեր ճակատագրեր և համանման որոշում

Երկու լրագրող, տարբեր ճակատագրեր և համանման որոշում

Հունիս 12, 2013 17:50 Գեբելսյան քարոզչամեքնեն սկսել է խժռել իր մշակներին։ Դուլյանին ազատելով՝ Բաղրամյան 26–ից բոլոր «երկխոսացվածներին» հասկացնում են, որ «ազատության» փուլն ավարտվել է։ «Մեծ եղբայրը» հետևում է բոլորին։
Կղերա–օֆշորային տնտեսության հենասյուները

Կղերա–օֆշորային տնտեսության հենասյուները

Հունիս 12, 2013 13:15 Կիպրոսում գրանցված օֆշորային կազմակերպության համասեփականատեր վարչապետը Հայաստանում յուրօրինակ օֆշորային գոտիներ է ապահովում Ռուբիկ Վարդանյանի և կղերականության համար՝ ազատելով նրանց հարկերից։
Լուսավոր կետ գաղջ մթնոլորտում

Լուսավոր կետ գաղջ մթնոլորտում

Հունիս 12, 2013 11:30 Դանիայի նկատմամբ տարած գեղեցիկ հաղթանակը որպես Սարդարապատ ներկայացնելը նույնքան սխալ է, որքան Մալթայից կրած ամոթալի պարտությունը՝ որպես Ղարսի հանձնում։
Մարգարյանի երդումն ու Կճոյանի օրհնանքը

Մարգարյանի երդումն ու Կճոյանի օրհնանքը

Հունիս 11, 2013 16:28 Թաղային խուժանի, ոստիկանության, ընտրաստրուկների, «1in.am»–ների ու կարճփեշավոր «աղջկերքի» միջոցով քաղաքապետ վերանշանակված Տարոն Մարգարյանն այսօր երդվեց։