Աշոտ Ադամյան.

Աշոտ Ադամյան.

Մայիս 25, 2013 10:32 ԱԺ-ն զբոսայգի կամ այլ հանգստավայր չի: Հանգստանալ եք ուզում, գնացեք Դուբայ, ոչ թե դուբայները խցկեք խորհրդարան:
Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Մայիս 25, 2013 02:05 ՀՀԿ-ի Նժդեհը Շարմազանովն է: ՀՀԿ-ի աշուղ Ջիվանին՝ Գալուստ Սահակյանն է:

Լրահոս

Հունիս 23, 2012 17:59

Արդյոք ԵՍԶՈւ պայմանագիրը ձևական բնույթ չի՞ կրում, եթե Ադրբեջանի ռազմականացումը շարունակվում է

Արդյոք ԵՍԶՈւ պայմանագիրը ձևական բնույթ չի՞ կրում, եթե Ադրբեջանի ռազմականացումը շարունակվում է

Հայ փորձագետները և քաղաքական գործիչները հաճախ են բարձրաձայնում այն հարցի շուրջ, թե Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈւՊ) դրույթները: Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՍԶՈւՊ-ը և ի՞նչ տիպի խախտումներ է թույլ տալիս Ադրբեջանը:

ԵՍԶՈւՊ-ը և Վիեննայի Փաստաթուղթը` որպես տեղեկատվության փոխանական միջոց

 Այսպես` ԵՍԶՈւՊ-ը (ստորագրվել է 1990թ. նոյեմբերի 19-ին Փարիզում) և 1999թ. Վիեննայի Փաստաթուղթը (ստորագրվել է 1999թ. նոյեմբերին` Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ) համարվում են հիմնարար փաստաթղթեր մասնակից-պետությունների  և Եվրոպայում անվտանգության ու փոխադարձ վստահության երաշխիքի համար: Այդ փաստաթղթերով, հատկապես   ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանվում է մասնակից պետությունների զինված ուժերի մասին տեղեկատվության փոխանակման և ստուգման բավականին խիստ ռեժիմ: Նշենք, որ իր ստեղծման պահից ԵՍԶՈւ պայմանագրի գլխավոր նպատակը եղել է երկու բլոկների` ՆԱՏՕ-ի և «Վարշավյան պակտ»-ի միջև սովորական հարձակողական սպառազինությունների ոլորտում հավասարակշռության պահպանումը: 2006թ. հունիսի դրությամբ պայմանագրի անդամներ էին եվրոպական 28 երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան։

1999թ. Վիեննայի Փաստաթուղթի շրջանակներում իրականացվում է ամենամյա տեղեկատվության փոխանակում, պետությունները միմյանց են տրամադրում զինված ուժերում առկա սովորական սպառազինությունների, տեխնիկայի և անձնակազմի թվաքանակների մասին տեղեկատվություը, հայտնում են ռազմական ոլորտի ծախսերի մասին:

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 8-ը, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, 1992թ. Տաշքենդում ստորագրված համաձայնագրով ճանաչեցին իրենց պարտավորություններն այս պայմանագրի իրականացման ոլորտում: Արդյունքում նրանք ըստ համապատասխան կատեգորիաների ստացան սպառազինության ու տեխնիկայի հետևյալ հավասար չափաբաժինները.

220-ական մարտական տանկ,

220-ական մարտական զրահամեքենա

285-ական հրետանային միավոր,

100-ական մարտական ինքնաթիռ,

50-ական հարվածային ուղղաթիռ:

ԵՍԶՈՒՊ-ի դիրքերի թուլացումը

Ինչպես վերը նշվեց, ԵՍԶՈւ պայմանագրի առաջնային նպատակը եղել է ՆԱՏՕ-ի և «Վարշավյան պակտ»-ի միջև սովորական հարձակողական սպառազինությունների ոլորտում հավասարակշռության պահպանումը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վարշավյան պակտ»-ը ներկայումս գոյություն չունի, իսկ այդ երկրներն արդեն իսկ միացել են 1949թ. Վաշինգտոնյան համաձայնագրին (ՆԱՏՕ), առաջացել է վերոնշյալ հավասարակշռության խախտում: Հարձակողական սպառազինությունների այն չափաբաժինները, որոնք նախատեսված էին վերոնշյալ երկրների համար, առանց փոփոխություն կրելու անցել են ՆԱՏՕ-ին:

Սա հիմք հանդիսացավ, որ այս պայմանագրի առնչությամբ ի հայտ գան մի շարք հակասություններ, որոնք ավելի սրվեցին 2007թ.-ին: Նախ Վաշինգտոնի կողմից Չեխիայում և Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնաց ռուսաստանյան կողմի՝ ԵՍԶՈւՊ-ի շրջանակներից դուրս գալով: Նույն թվականին հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները ԵՍԶՈւՊ-ի մասնակիցների արտակարգ խորհրդաժողովի գումարման կապակցությամբ արված հայտարարության մեջ ընդգծել էին, որ պայմանագրի կենսունակությունն ու արդյունավետությունը կորսված է, և դրա բուն գոյությունը հարցականի տակ է դրված: Խնդրի առնչությամբ չստանալով դրական պատասխան ՌԴ-ն 2010թ.-ին սառեցնում է ԵՍԶՈւ պայմանագիրը: 2011թ.-ին Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ դադարեցնում է պայմանագրի շրջանակում Ռուսաստանի հետ տեղեկությունների փոխանակումը: Նույն թվականին այդ մասին հայտարարել էր նաև ԱՄՆ-ը` որոշումը պատճառաբանելով Ռուսաստանի պահվածքով: Այս ամենը և միջազգային ռազմաքաղաքական հարաբերություններում խմորումների խորացումը Ադրբեջանի իշխանության համար խթանիչ հանդիսացան` պայմանագրի պահանջների խախտմանն ուղղված քաղաքականությունն ավելի խորացնելու և բացահայտ ներկայացնելու ուղղությամբ։

Միջազգային կառույցները լռում են

Հայաստանը ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների իրականացման առումով մշտապես ցուցաբերել է դրական արդյունքներ: Երբևէ չի գրանցվել պայմանագրի խախտման որևէ դեպք: Ադրբեջանը, օրինակ, 2007-2011թթ. պայմանագրով սահմանափակվող սպառազինություններից հինգ կատեգորիաներից երկուսում ակնառու խախտումներ է թույլ տվել (թույլատրվելիք 220 տանկի և 285 հրետանային սարքերի փոխարեն ունեցել է 381 տանկ և 425 միավոր հրետանի): Ներկայումս ադրբեջանական տանկերի քանակն անցնում է 500-ը: Հայաստանը միջազգային բոլոր հարթակներում բազմիցս բարձրացրել է այս հարցը` նշելով, որ Ադրբեջանը Պայմանագրի անդամ հանդիսացող միակ երկիրն է, որը բացահայտ խախտում է ԵՍԶՈւՊ-ով նախատեսված պարտավորությունները: Սակայն միջազգային կառույցները մինչ օրս որևէ պատասխանատվության չեն ենթարկել այդ երկրին:

Գևորգ Թոսունյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Մոնակոն» 70 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել Ռոդրիգեսին և Մոուտինյոյին

«Մոնակոն» 70 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել Ռոդրիգեսին և Մոուտինյոյին

Մայիս 25, 2013 19:59 «Մոնակոն» 70 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Պորտուի» երկու ֆուտբոլիստի՝ Խամես Ռոդրիգեսին եւ Ժոաու Մոուտինյոյին:
Թունավորում

Թունավորում

Մայիս 25, 2013 18:27 Թունավորման նշաններով տեղափոխվել է Անուշավան գյուղի 55-րդ փողոցի թիվ 1 տան բնակիչ Ն.Անտիկյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Նյու Յորքի երկնքում ինքնաթիռ է վթարվել

Նյու Յորքի երկնքում ինքնաթիռ է վթարվել

Մայիս 25, 2013 16:34 Վթարված «Piper PA 34» ինքնաթիռը Մասաչուսեթսի նահանգի Բեդֆորդ քաղաքից ծանր հիվանդների էր տեղափոխում Նյու Յորք նահանգի Հռոմ քաղաք:
Սիրիայի քաղաքացիական պատերազմը Լիբանանում էլ է տարածվում

Սիրիայի քաղաքացիական պատերազմը Լիբանանում էլ է տարածվում

Մայիս 25, 2013 14:58 Լիբանանյան սուննիները աջակցում են սիրիայի ապստամբներին, իսկ ալավիները աջակցում են Բաշար Ասադի իշխանությանը, և Սիրիայում ծավալվող իրադարձությունները Լիբանանի վրա լուրջ ազդեցություն են ունենում։
7 օր առաջնագծում

7 օր առաջնագծում

Մայիս 25, 2013 14:51 ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվածօպերատիվ քայլերի արրդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են
Կայացել է աշխատանքի տոնավաճառը

Կայացել է աշխատանքի տոնավաճառը

Մայիս 25, 2013 14:02 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ`շուրջ 50 գործատուների մասնակցությամբ:
Հրամանատարաշտաբային զորավարժություն

Հրամանատարաշտաբային զորավարժություն

Մայիս 25, 2013 13:39 Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, մայիսի 20-24-ը անց է կացվել բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն...
Շվեդիայում անկարգություններն ավելի են  տարածվում

Շվեդիայում անկարգություններն ավելի են տարածվում

Մայիս 25, 2013 13:02 Անկարգությունների առիթը մայիսի 14-ին 69–ամյա տղամարդու սպանությունն էր, որը ձերբակալվելու պահին հասարակական վայրում մաչետե էր ձեռքը վերցրել։
Վերջին զանգ ռազմամարզական վարժարանում

Վերջին զանգ ռազմամարզական վարժարանում

Մայիս 25, 2013 12:55 Վարժարանականներին շնորհավորանքի խոսքեր ու մաղթանքներ են ուղղել նաև վարժարանի հրամանատարական կազմի ներկայացուցիչները, սաների ծնողներն ու հարազատները:
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2013 12:53 Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում տարեկան մոտ ութ միլիոն երեխա է անհետանում:
«Զինվորի մայր» ՀԿ-ի հայտարարությունը

«Զինվորի մայր» ՀԿ-ի հայտարարությունը

Մայիս 25, 2013 11:51 Իմ և «Զինվորի մայր» ՀԿ-ի անունից պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկությունը ևբացառում մեր կազմակերպության որևէ տիպի մասնակցությունը այդ օրվա իրադարձություններին:
Այրվել է կրպակ

Այրվել է կրպակ

Մայիս 25, 2013 11:41 Մայիսի 25-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 69 շենքի մոտակայքում այրվում է կրպակ:
«SOS. Սարյան փողոցում ասֆալտապատողները խեղդում են ծառերը»

«SOS. Սարյան փողոցում ասֆալտապատողները խեղդում են ծառերը»

Մայիս 25, 2013 11:34 «Պետք է վաղը ևեթ քլունգներով գնալ և ազատել ծառերը...»։
Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել «անգիտակից» բառի համար

Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել «անգիտակից» բառի համար

Մայիս 25, 2013 11:23 «Մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ»։
Սիրիայի ընդդիմությունը կբանակցի միայն Ասադի հրաժարականից հետո

Սիրիայի ընդդիմությունը կբանակցի միայն Ասադի հրաժարականից հետո

Մայիս 25, 2013 11:20 Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցություններին։
«Հայրենակիցներ» ծրագիրը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում

«Հայրենակիցներ» ծրագիրը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում

Մայիս 25, 2013 11:09 2013թ. հունվարից մինչև ապրիլի 15-ը ստացված դիմումները կքննարկվեն տարածաշրջանային ծրագրերի հաստատումից հետո:
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Մայիս 25, 2013 11:07 Հանդիպմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աշոտ Ադամյան.

Աշոտ Ադամյան.

Մայիս 25, 2013 10:32 ԱԺ-ն զբոսայգի կամ այլ հանգստավայր չի: Հանգստանալ եք ուզում, գնացեք Դուբայ, ոչ թե դուբայները խցկեք խորհրդարան:
Փաստաբանները պատրաստվում են նախազգուշական գործադուլի

Փաստաբանները պատրաստվում են նախազգուշական գործադուլի

Մայիս 25, 2013 10:23 Գործադուլի պատճառը Վճռաբեկ դատարանի անկանխատեսելի գործունեություն է. պարզ չէ, թե ինչու են կայացվել այս կամ այն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ չընդունելու, մերժելու որոշումները:
Ջոխար Ցառնաևի դատավարությունը կրկին հետաձգվել է

Ջոխար Ցառնաևի դատավարությունը կրկին հետաձգվել է

Մայիս 25, 2013 10:19 19-ամյա Ջոխար Ցառնաևը համարվում է ապրիլի 15-ին Բոսթոնի մարաթոնում իրականացված ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը։