Լուսինե Հովհաննիսյան.

Լուսինե Հովհաննիսյան.

Մայիս 24, 2013 13:24 Բողոքը մտնում է քաղաք։ Միգուցե էդ օրն էլ ոստիկանապետի մաստեր կլասը օգնի, բայց մի օր կդադարի օգնել…
Նանա Սարգսյան.

Նանա Սարգսյան.

Մայիս 23, 2013 16:38 Դե, պատասխանե՛ք ձեր ընտրողին: Փոշմանե՞մ, ամաչե՞մ, որ ձեզ եմ ընտրել: Փոշմանե՞մ, որ ձեր համար շատերի հետ եմ բանավիճել…

Լրահոս

Հունիս 24, 2012 13:52

Թեժ քննարկումներ և կանխորոշված արդյունքներ

Թեժ քննարկումներ և կանխորոշված արդյունքներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագիրին քննարկումները բավական թեժ մթնոլորտի մեջ անցած են: Վարչապետին ներկայացուցած ծրագիրը, խորքին մեջ առաջադրանքային էր ավելի քան հիմնախնդիրներու լուծումներու գործնական ուղիները մատնանշող: Այդ իմաստով ալ անիկա չհաջողեցավ էական փոփոխություններու, բարելավումներու գործնականացման համոզումի նախանիշեր հաղորդել  ծրագիրին բովանդակության ծանոթացողներուն:

Պետք է արձանագրել սակայն, որ եթե ծրագիրը իր նախորդը հիշեցնող էր եւ  իբրեւ այդպիսին էական փոփոխության նախանիշերը չփոխանցեց, այնուամենայնիվ կարելի չէ նույնը ըսել խորհրդարանի ներկայացուցած այսօրվան համապատկերին մասին: Նախ ի հարկե ներկայացված բազմակուսակցականությունը, հետո մանավանդ համամասնական ընտրակարգով խորհրդարան մտած ընդդիմադիր թե այլընտրանք կարգավիճակներով պատգամավորներուն նոր որակը:

Այս մեկը անմիջականորեն երեւցած է ազդելով քննարկումներուն վրա: Գործող կառավարության ներկայացուցիչները հաճախակիորեն մատնված են դժվարություններու` խիստ հարցապնդումներու ենթարկվելով, առարկություններուն չկարենալ համարժեք պատասխան տալով եւ երբեմն ալ բուն քննադատությունները շրջանցելով: Քվեարկության արդյունքը անշուշտ կանխորոշված է, այսուհանդերձ անոր պատկերի հարաբերակցությունը եւս իբրեւ երեւույթ փոխված է:

Այս բոլորը կնպաստեն անշուշտ երեւութական ժողովրդավարության ցուցադրության` տրված ըլլալով, որ նախորդ խորհրդարանի թե՛ քննարկումներուն եւ թե՛ քվեարկության պատկերներուն համեմատած փոփոխությունը զգալի է: Բոլոր նախադրյալները կան մտածելու, որ հետագա  քննարկումները եւս կըլլան թեժ, գործող իշխանություններու ներկայացուցիչները ոչ նախկին հեզասահությամբ օրենքի կվերածեն իրենց նախագիծերը, երբեմն ալ քվեներու մոտեցող հարաբերակցություններով:

Էությունը չի փոխվիր անշուշտ: Միակուսակցական գերակայությունը վճռորոշ կըլլա ամենեն կարեւոր խնդիրներուն պարագային եւ իշխանությունները կունենան բնականաբար իրենց առաջադրած օրենքները, որոշումները, բանաձեւերը: Մանավանդ որ ծրագիրի քվեարկության պատկերը համոզեց, որ հանրապետական քվեներուն միացած են նաեւ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան մտած անկուսակցական պատգամավորներու քվեները:

Երեւույթը կհիշեցնե ինքնակառավարման մարմիններու եւ հատկապես խորհրդարանական ընտրություններուն կիրարկված մեթոտաբանական հիմնական փոփոխությունը: Հանգիստ, խաղաղ ընտրատեղամասեր եւ մինչ այդ վարչական լծակներու եւ նյութական միջոցներու ազդեցության տակ քվեատուփ հասած ուղղորդված զանգվածային քվեներ:  Արդյունքը` ցուցադրված եւ միջազգային գնահատականի արժանացած քաղաքակիրթ ընտրություններ. ի հարկե ձեւով եւ ոչ թե խորքով:

Պարզ է, որ մեր երկիրը թեւակոխած է արդեն նախագահական ընտրություններու նախափուլ: Պատճառներ կան մտածելու, որ ժողովրդավարության ցուցադրության հերթական հանգրվանի նախապատրաստության մեջ են համապատասխան հաստատությունները: Չի բացառվիր, որ ժողովուրդի մասնակցության աստիճանաչափի բարձրացման եւ մոտ համեմատություններով ընտրական մրցապայքարի բեմագրություններու համապատասխան թեկնածուներ ներկայանան նախագահական ընտրություններուն` արձանագրելու համար ժողովրդավար երկիրներու հարիր քվեարկության պատկերներ: Այս բոլորին արդյունքը` քաղաքակիրթ ընտրատեղամասեր, սակայն ուղղորդված եւ կանխորոշված զանգվածային քվեներ: Բազմակուսակցական խորհրդարան, սակայն միակուսակցական գերակայություն: Որակավոր քննարկումներ, սակայն միակողմանի որոշումներ: Եւ վաղը` այս օրինաչափությունները պահող նախագահական ընտրություններ:

Անշուշտ միայն բացասական մոտեցումով պետք չէ դիտարկել մեթոտաբանական, ընտրական գործընթացներու կիրարկման եղանակներու նորարարության եւ  քննարկումներուն ապահովված փոփոխության երեւույթները: Խնդիրը ձեւականեն խորքայինին անցնելու կամքի բացակայությունն է: Պետականության եւ քաղաքացիական հասարակության կայացման համար խորքայինն ու իրողական ժողովրդավարացումը պայման են: Այլապես, եթե բացակա է երկիրը իրողապես ժողովրդավարացնելու կամքը, երեւութականը կփոշիանա որեւէ հանգրվանի:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Դասընթաց՝ առաջնորդային կառավարում առողջապահության կազմակերպիչների համար

Դասընթաց՝ առաջնորդային կառավարում առողջապահության կազմակերպիչների համար

Մայիս 24, 2013 19:12 Առաջնորդային կառավարում առողջապահության կազմակերպիչների թիմի հերթական դասընթացը տեղի կունենա 2013թ. հուլիսի 15-ից 20-ը Կուալա Լումպուրում:
Ազովի ծովում գրանցված երկրաշարժի ալիքները հասել են մինչև Մոսկվա

Ազովի ծովում գրանցված երկրաշարժի ալիքները հասել են մինչև Մոսկվա

Մայիս 24, 2013 19:00 Պետրոպավլովսկ-Կամչատսկում տներից մարդիկ սարսափահար դուրս են վազել, դպրոցներից ուսուցիչները դուրս են բերել աշակերտներին: ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ցունամիի վտանգ չկա:
Փորձում էին ավազակությամբ գումար հափշտակել

Փորձում էին ավազակությամբ գումար հափշտակել

Մայիս 24, 2013 18:05 Մայիսի 22-ին՝ ժամը 23։00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1992թ. ծնված Սարգիս Գ.-ին և 1995թ. ծնված Արմեն Վ.-ին:
Գ. Հարությունյան. «Ռուսաստանի  տոնայնությունը բավականին փոխվել է»

Գ. Հարությունյան. «Ռուսաստանի տոնայնությունը բավականին փոխվել է»

Մայիս 24, 2013 17:35 «Գիտեք, երևի լավ կլիներ այդ հարցը ուղղեիք մեր արտաքին գործերի նախարարությանը, որովհետև իրենք գիտեն իրենց խոսելու կամ չխոսելու պատճառները»։
Պատանի է ջրահեղձվել

Պատանի է ջրահեղձվել

Մայիս 24, 2013 17:11 Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մելքոնյանի (ծնվ. 1999թ.) դին:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Մայիս 24, 2013 17:03 Մայիսի 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Բողոքի գործողություն՝ ԵԽԽՎ կառույցների արձագանքի պահանջով

Բողոքի գործողություն՝ ԵԽԽՎ կառույցների արձագանքի պահանջով

Մայիս 24, 2013 16:55 Ակցիայի մասնակիցները պահանջելու են կոնգրեսական 4 երիտասարդների գործի, Մարտի մեկի և կեղծված վերջին ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ կառույցների արձագանքը:
Մարզերի սեյսմիկ անվտանգությունը` ուշադրության կենտրոնում

Մարզերի սեյսմիկ անվտանգությունը` ուշադրության կենտրոնում

Մայիս 24, 2013 16:37 Սեյսմիկ պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»–ը դիմել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին՝

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»–ը դիմել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին՝

Մայիս 24, 2013 16:12 ԹԻ ՀԿ դիտորդը շարունակ ահազանգել է քվեարկության կարգի խախտումների, դիտորդի նկատմամբ ճնշումների, ընտրողներին ուղղորդելու և ընտրատեղամասում կուտակումների վերաբերյալ:
Արքայազն Չալզը Հայաստան կժամանի

Արքայազն Չալզը Հայաստան կժամանի

Մայիս 24, 2013 16:10 Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր:
Արմավիրցի. «Մեր վարչապետը «վամպիր» ա, իսկ «վամպիրը» մենակ թվերի հետ ա խաղում ու օդից փող ա բռնում»

Արմավիրցի. «Մեր վարչապետը «վամպիր» ա, իսկ «վամպիրը» մենակ թվերի հետ ա խաղում ու օդից փող ա բռնում»

Մայիս 24, 2013 15:22 Արմավիրցիները վստահեցրեցին, որ մայիսի 28-ին փակելու են Սերժ Սարգսյանի ճանապարհը:«Էսօր չէ, բայց ամսի 28-ին անպայման փակելու ենք: Էն աստիճանի է արդեն հասել, էն աստիճանի ենք հիասթափվել… բայց որոշել ենք ու պիտի անենք»:
Ավագանու քարոզարշավին Հ1-ը ընդդիմությանը բացասական լույսի ներքո է ներկայացրել

Ավագանու քարոզարշավին Հ1-ը ընդդիմությանը բացասական լույսի ներքո է ներկայացրել

Մայիս 24, 2013 15:17 ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը լուսաբանվել է ոչ թե որպես ավագանու թեկնածու, այլ գործող քաղաքապետ:
Շրջանավարտների թիվը շուրջ 7 հազ.–ով պակասել է

Շրջանավարտների թիվը շուրջ 7 հազ.–ով պակասել է

Մայիս 24, 2013 14:55 «7օր»–ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեկ տարվա ընթացքում շուրջ 7 հազարով շրջանավարտների թվի պակասելը պայմանավորել է 9–րդ դասարանից հետո ավագ դպրոցի փոխարեն նախնական մասնագիտական հաստատություններ, ուսումնարաններ և քոլեջներ գնալով։
Նաիրա Զոհրաբյան. «Ղարաբաղի ակնախությանը չկա ու չի կարող լինել որևէ այլընտրան»

Նաիրա Զոհրաբյան. «Ղարաբաղի ակնախությանը չկա ու չի կարող լինել որևէ այլընտրան»

Մայիս 24, 2013 14:52 «Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ դուք զբաղվում եք հակամարտություններով՝ խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը»։
Իրազեկման երթ Վանաձորում

Իրազեկման երթ Վանաձորում

Մայիս 24, 2013 14:51 Մայիսի 25-ին առավոտյան ժամը 10:00-ին, Նախախորհրդարանն իր աջակիցների խմբով Երևանից մեկնում է Վանաձոր:
Ավարտվեց «Ջահուկյանական ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտական նստաշրջանը

Ավարտվեց «Ջահուկյանական ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտական նստաշրջանը

Մայիս 24, 2013 13:59 Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանի գնահատմամբ՝ նստաշրջանի ընթացքում ծավալված աշխույժ քննարկումները, զեկուցումներում հնչած հարցադրումները և կատարված եզրահանգումները իրենց նպաստը կբերեն հայ լեզվաբանական մտքի զարգացմանը:
Ավագանիում «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը Արմեն Մարտիրոսյանը չի լինի

Ավագանիում «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը Արմեն Մարտիրոսյանը չի լինի

Մայիս 24, 2013 13:50 Ա. Մարտիրոսյանը չի բացառել նաև ավագանիում որոշակի հարցերի շուրջը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համագործակցության հնարավորությունը։
Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին. «Եթե կին է, ուրեմն կնոջ պես պետք է իրեն պահի»

Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին. «Եթե կին է, ուրեմն կնոջ պես պետք է իրեն պահի»

Մայիս 24, 2013 13:41 ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պնդել է, թե «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանից ներողոթյուն չի խնդրելու։
Լուսինե Հովհաննիսյան.

Լուսինե Հովհաննիսյան.

Մայիս 24, 2013 13:24 Բողոքը մտնում է քաղաք։ Միգուցե էդ օրն էլ ոստիկանապետի մաստեր կլասը օգնի, բայց մի օր կդադարի օգնել…