Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հրանտ Տեր–Աբրահամյան.

Մայիս 26, 2013 01:20 Հեքիաթը չկայացավ։ Երրորդ եզրափակիչում «Բավարիային» պարտվել չէր կարելի, լրիվ հայի բախտ էր արդեն ստացվելու:
Աշոտ Ադամյան.

Աշոտ Ադամյան.

Մայիս 25, 2013 10:32 ԱԺ-ն զբոսայգի կամ այլ հանգստավայր չի: Հանգստանալ եք ուզում, գնացեք Դուբայ, ոչ թե դուբայները խցկեք խորհրդարան:

Մեկնաբանություն

Հուլիս 04, 2012 16:28

Ո՞վ պետք է պատասխան տա ՀՀԿ–ի պայթած փուչիկների համար

Ո՞վ պետք է պատասխան տա ՀՀԿ–ի պայթած փուչիկների համար

Լավ է, որ հասարակական ու քաղաքական շրջանակների ընդվզման շնորհիվ իշխանությունը չկարողացավ կոծկել «Հարսնաքարի» հանցագործությունը։ Ճնշման տակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, ինչը նույնպես դրական է, բայց որպեսզի պայքարը հատվածական բնույթ չկրի, պետք է Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի բոլոր «քաջագործությունների» համար պատասխան պահանջել։

Ինչպես հայտնի է, ՀՀԿ նախընտրական արշավն ավարտվեց համերգ–հանրահավաքով, որի ժամանակ պայթեցին «Հավատանք, որ փոխենք» տխրահռչակ գրությամբ փուչիկները։ Հարյուրից ավելի մարդու առողջությանը վնաս հասցվեց։

Նկատենք, որ ինչպես Վահե Ավետյանի մահից հետո նախագահը ոչ համարժեք պահվածք դրսևորեց ու մեկնեց ֆուտբոլ նայելու, այնպես էլ այն ժամանակ, ի զարմանս և ի զայրույթ շատերի, նախընտրական ելույթ ունեցավ, և դա այն դեպքում, երբ տարբեր կարգի այրվածքներ էին ստացել բազում երիտասարդներ։ Այսինքն՝ նախընտրական շոուն ավարտուն տեսքի հասցնելն ավելի կարևորվեց, քան մարդկային ողբերգությանը տեր կանգնելը։

«7 օրը» վերջերս ոստիկանությունից հետաքրքրվել էր, թե ինչ կա պայթած փուչիկների հարցում։ Մեզ պատասխանել էին, թե դեռ նախաքննությունը շարունակվում է (տե՛ս http://7or.am/am/news/view/37406/)։ Փաստորեն, փուչիկների պայթյունից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն ոստիկանությունը ասելիք չունի, իսկ իշխանական լրատվամիջոցներն էլ, թերևս, հրահանգ չունեն, որպեսզի հարցը տաք պահեն։

Ինչո՞ւ «Ֆեյսբուքում», օրինակ, չի ստեղծվել «Պահանջում ենք պատժել ՀՀԿ–ի պայթած փուչիկների բոլոր մեղավորներին, ովքեր երիտասարդների տուժելու պատճառ դարձան» խումբ, և ինչո՞ւ այդ  դեպքի շրջանակներում չի պահանջվել նախագահի մանդատից զրկել Սերժ Սարգսյանին։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանն անձամբ չէր փչել այդ փուչիկները, ինչպես որ Հայրապետյանն անձամբ չէր ծեծել երիտասարդ սպային։ Սկզբունքի տեսակետից՝ Հայրապետյանից արդարացիորեն դժգոհողներս պետք է պատասխան պահանջենք նաև Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանից, ով մարտի 1–ին անձամբ չէր 10 մարդու մահվան հասցրել և անձամբ չէր Հրապարակում հավաքվածների գլխին փուչիկ պայթեցրել, բայց դե ...։

Ս. Սարգսյանն, անշու՛շտ, չէր ուզենա, որ փուչիկները պայթեին ու ՀՀԿ–ի հանրահավքը հարամվեր, բայց Հայրապետյանն էլ չէր ուզենա ընկնել այսպիսի պատմության մեջ։ Հետևաբար՝ հարցը պետք է դիտարկել սկզբունային տեսանկյունից և մինչև վերջ հետևողական լինել։

Ակնհայտ է, որ համբերության բաժակը լցվել է, և Վահեի մահը պարզապես այն կայծն է, որից կարող է բոց բռնկվել, ու դա է պատճառը, որ Հայրապետյանը «դռբի» տակ ընկավ։ Բայց երկրում առկա համակարգային խնդիրների պատճառը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չէ։ Նա ընդամենը հետևանք է այն հարաբերությունների, որոնք հաստատվել են վերևից։ 

Այս ամենից միանշանակ գալիս ես այն եզրակացության, որ, առանձին  դեպքերի դեմ պայքարելուց զատ, պետք է ՀՀ քաղաքացիներիս պայքարի հիմնական թիրախը  լինեն Բաղրամյան 26–ը տնօրինողները և մեր քաղաքացիներին արտագաղթի հասցնող «Հայկական աշխարհ» կառուցողները։ Երկաթը պետք է տաք–տաք ծեծել։

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Սերժ Սարգսյանի արտահաստիքային փաստաբանները

Սերժ Սարգսյանի արտահաստիքային փաստաբանները

Մայիս 24, 2013 16:59 Ըստ շահնազարյանների՝ ռուսները Ղարաբաղի հարցում Սերժին ճնշում են, քանզի վերջինս գիշերները չի քնում և ուշքն ու միտքը ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրն է։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Ինչո՞ւ Գալուստը «մայրուղի» հանեց Զարուհուն. «իրավատիրոջ» կերած «պեռաշկու» հետևանքները

Ինչո՞ւ Գալուստը «մայրուղի» հանեց Զարուհուն. «իրավատիրոջ» կերած «պեռաշկու» հետևանքները

Մայիս 24, 2013 15:20 Զարուհի հեղափոխական Փոստանջյանը, սակայն, չպետք է նեղանա Գալուստ քաղաքակիրթ Սահակյանից։
Տիգրան Սարգսյանի անփոխարինելիության գաղտնիքը

Տիգրան Սարգսյանի անփոխարինելիության գաղտնիքը

Մայիս 24, 2013 13:41 Սերժը ժամանակ առ ժամանակ բարկանում է բիոզուգարանների սիրահար Տիգրանի վրա, բայց Տիգրանը կարող է հանգիստ լինել, քանզի որքան ինքն է կախված Սերժից, նույնքան էլ «ազատամարտի ռահվիրան» է կախված իրենից։
Զուգարանահեն տնտեսությամբ՝ դեպի «ապահով Հայաստան»

Զուգարանահեն տնտեսությամբ՝ դեպի «ապահով Հայաստան»

Մայիս 23, 2013 18:01 Վարչապետը հույս ուներ, որ բիոզուգարանները կխթանեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին «արտադրողներին», և նրանք զուգարանները «լցնելով»՝ կլցնեն նաև բյուջեն, սակայն ավա՜ղ։
Իշխանության վախերը

Իշխանության վախերը

Մայիս 23, 2013 14:03 Նախորդ 5 տարիներին ՀՀԿ ղեկավարը դժգոհում էր, թե իրեն չեն թողնում աշխատել։ «Անկախ» մամուլի միջոցով խանգարողներ էին հռչակված Ռ. Քոչարյանը, Լ. Տեր–Պետրոսյանը, Գ. Ծառուկյանը, Վ. Օսկանյանը, ԲՀԿ–ն, ՀՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, իշխանության «չար» թևը, «օլիգարխները»։ Մի խոսքով՝ բոլորը։
Պետական ու սեփական «բուրդը»

Պետական ու սեփական «բուրդը»

Մայիս 23, 2013 12:21 Տիգրան Սարգսյանը, կոչ անելով վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային, պետական, ազգային շահի նկատմամբ, նկատի է ունեցել նախևառաջ սեփական վարքականոնի փոփոխությունը։
Վազգեն Խաչիկյանը «պետական» գաղտնիք է բացահայտել

Վազգեն Խաչիկյանը «պետական» գաղտնիք է բացահայտել

Մայիս 22, 2013 17:23 Չլինեին մահացածներն ու քաղաքական դիակները, «ազատամարտի ռահվիրան» չէր հայտնվի Բաղրամյան 26–ում, իսկ Տիգրան Սարգսյանն էլ ուղղիչ աշխատանքային գաղութում հուշեր կգրեր «ատկատների» թեմայով։
«Բարևի» և «մտածողության» հեղափոխության ռահվիրաները

«Բարևի» և «մտածողության» հեղափոխության ռահվիրաները

Մայիս 22, 2013 14:36 Հայաստանում հիմա երկու «հեղափոխական» կա՝ Րաֆֆին ու Տիգրանը։ Դա է պատճառը, որ այդ երկուսն իրար նկատմամբ մեծ համակրանքով են լցված։
«Խփած» տոկոսն ու «ծեծած» կարկուտը (տեսանյութ)

«Խփած» տոկոսն ու «ծեծած» կարկուտը (տեսանյութ)

Մայիս 22, 2013 13:11 Դժվար է ասել, թե որ կարկուտից են ավելի շատ տուժել արմավիրցիները՝ սերժակա՞ն, թե՞ բնական։ Դատելով ամենից՝ Սերժի «ծեծած» կարկուտն ավելի վնասակար է, քանզի բնականի դեմը հնարավոր է առնել,իսկ ահա...
Նիկոլ Փաշինյանի պրոիշխանական գիծը

Նիկոլ Փաշինյանի պրոիշխանական գիծը

Մայիս 21, 2013 18:47 Նիկոլն ուզում էր որոշ մարդկանց ազատել մարտի 1–ի պատասխանատվությունից, բայց չհաջողեց այդ գործում, և հիմա նրան մնացել է միայն Զուրաբյանի քայլերը սեփական արշինով չափելն ու ԲՀԿ–ի դեմ գեղամյանություն անելը։
Տիգրան Սարգսյանը, Ջերմուկի մոծակներն ու մտածողության հեղափոխությունը

Տիգրան Սարգսյանը, Ջերմուկի մոծակներն ու մտածողության հեղափոխությունը

Մայիս 21, 2013 14:28 Վարչապետը շարունակում է հեքիաթներ պատմել, բայց ոչ այնպիսին, ինչպիսին տարիներ առաջ էր մատուցում։ Չկա նախկին էնտուզիազմը։
«Արևմտամետ» Սարգսյանը և ռուսական գազը

«Արևմտամետ» Սարգսյանը և ռուսական գազը

Մայիս 21, 2013 13:08 Իրար հետ բացարձակապես կապ չունեն գազի գնի բարձրացումն ու Եմ ասոցացման պայմանագիրը։ Այդ բլեֆը «արևմտամետ» Սերժի մասին պատմվող հեքիաթի շրջանակներում է տարածվում։
Մարտի 1-ով եկածը մարտի 1–ով կգնա

Մարտի 1-ով եկածը մարտի 1–ով կգնա

Մայիս 21, 2013 00:30 Չլինեին մարտի 1–ի ուժային գործողությունները, Սերժ Սարգսյանը չէր դառնա նախագահ, իսկ ինչպես բազմիցս համոզվել ենք՝ նախագահի աթոռին բազմելը նրա միակ նպատակն ու ինքնանպատակն է։
«Ապահով» Հայաստանի «հրաշալի» եռյակը

«Ապահով» Հայաստանի «հրաշալի» եռյակը

Մայիս 20, 2013 21:08 Սրանից հետո օձն իր պորտով և հավքն իր թևով չի սողոսկի պետական գանձարան։ Այդ գործը կանեն միայն Տիգրան և Դավիթ Սարգսյանները՝ Սերժ Սարգսյանի զգոն հայացքի ներքո։
Ի՞նչ են իրականում խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ

Ի՞նչ են իրականում խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ

Մայիս 20, 2013 16:43 Րաֆֆին առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես գալ ԲՀԿ-«Ժառանգություն» ֆորմատով, որը կգլխավորեր Գագիկ Ծառուկյանը:
«Ժառանգության» «կրուտիտները»

«Ժառանգության» «կրուտիտները»

Մայիս 20, 2013 15:50 Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր «թունդ հեղափոխական» ընկերները նույնիսկ ֆորմալ առումով ընտրությունների արդյունքների վերանայման հայց չեն ներկայացրել։
Րաֆֆի Հովհաննիսյանի մանր ժուլիկությունը (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի մանր ժուլիկությունը (տեսանյութ)

Մայիս 20, 2013 12:10 Րաֆֆին, անգամ «քցվելուց» հետո, շարունակում է «դհոլություն» անել Սերժի օգտին և աշխատել ԲՀԿ–ի դեմ։
Զինվորի սպանությունը և գեբելսյան քարոզչությունը

Զինվորի սպանությունը և գեբելսյան քարոզչությունը

Մայիս 20, 2013 00:09 Գեբելսյան քարոզչամեքենան դեպքի հետ կապված անմիջապես շրջանառության մեջ դրեց հետևյալ կետերը՝ 1.սպանվածն է մեղավոր եղել ողբերգական ելքի համար, 2.սպանվածի ծնողներին «մութ ուժերն» են դրդել դիակը բերել Երևան։
Եվրատեսիլն ու «Հայկական աշխարհը»

Եվրատեսիլն ու «Հայկական աշխարհը»

Մայիս 19, 2013 15:59 «Դորիանսին» եկեք չմեղադրենք։ Տղաները շատ լավ հանդես եկան։ Նրանք մեղավոր չեն, որ Հայաստանի իշխանությունը «նախաձեռնողական» արտաքին ու «տերտերական» ներքին քաղաքականություն է վարում։
Գաղջ մթնոլորտը, չար լրատվամիջոցներն ու դավադիր հասարակությունը

Գաղջ մթնոլորտը, չար լրատվամիջոցներն ու դավադիր հասարակությունը

Մայիս 18, 2013 17:36 Սերժ Սարգսյանն «ընտրությունների» ժամանակ «խփեց» իր տոկոսները, բայց խնդիրները մնում են ու հնարավոր չէ ոստիկանության միջոցով պայքարել խնդիրների մասին բարձրաձայնողների ամեն օր աճող բանակի դեմ։