Դավիթ Հովհաննիսյան.
Մայիս 21, 2013 00:17 Ընտրական ճանապարհով սահուն իշխանափոխության կազմակերպման այլընտրանքը հեղափոխությունն է...Կարեն Թովմասյան.
Մայիս 20, 2013 14:22 Ծառուկյանը հայտարարել ա որ ԲՀԿ–ն ընդդիմություն չի և չի կարող լինել, բայց Ծառուկյանը չի հայտարարել, որ ԲՀԿ–ն իշխանություն ա:Լրահոս
Հուլիս 11, 2012 19:46Ազատության պողոտայում տեղափոխվեց ջրագիծը
Արաբկիր վարչական շրջանի “Ազատության պողոտա-Մամիկոնյան և Ներսիսյան փողոցներ” խաչմերուկում Երևանի քաղաքապետարանը վերգետնյա անցում է կառուցում, որի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել տեղափոխել հարակից 300մմ տրամագծով թուջե ջրագիծը:
Ըստ “Երևան Ջուր” ՓԲԸ “Արևմուտք” շահագործման տնօրինության “Արաբկիր” տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանի՝ սկզբում խոսքը մինչև Կոմիտասի պողոտան ձգվող 110 մետր երկարությամբ ջրագծի մոտ քսան մետրանոց հատվածի մասին էր, սակայն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նպատակահարմար է փոխարինել տվյալ ջրագիծն ամբողջությամբ, որով սնուցվում է Կոմիտասի պողոտայի զգալի մասը: Այն վթարային էր և հետագա շահագործման համար ոչ պիտանի:
Քաղաքապետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ վերգետնյա անցում կառուցող շինարարական կազմակերպությունը պատասխանատվություն ստանձնեց խրամուղու փորման, փողոցի ասֆալտապատման ու բարեկարգման համար, իսկ “Երևան Ջուր” ընկերությունը՝ 300մմ տրամագծով բարձր ճնշման պլաստմասե խողովակաշարի կառուցման համար:
Հուլիսի 11-ին “Արաբկիր” տեղամասի մասնագետները իրականացնում էին նոր ջրագծի միացման աշխատանքները, նպատակ ունենալով արդեն հաջորդ օրը վերականգնել Արաբկիրի 41, 43, 51, 53 փողոցների, Կոմիտասի պող. 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 56, 58, 60, 62, Ն.Տիգրանյանի փող. 1-7, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4 շենքերի, Բուդաղյան, Ն. Զարյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարման գործող ժամանակացույցը: