Հրանտ Տեր–Աբրահամյան.
Մայիս 26, 2013 01:20 Հեքիաթը չկայացավ։ Երրորդ եզրափակիչում «Բավարիային» պարտվել չէր կարելի, լրիվ հայի բախտ էր արդեն ստացվելու:Աշոտ Ադամյան.
Մայիս 25, 2013 10:32 ԱԺ-ն զբոսայգի կամ այլ հանգստավայր չի: Հանգստանալ եք ուզում, գնացեք Դուբայ, ոչ թե դուբայները խցկեք խորհրդարան:Լրահոս
Հուլիս 11, 2012 17:24Մերկ վազորդը խանգարել է Օլիմպիական ջահի փոխանցումավազքի արարողությունը (տեսանյութ)
Հունիսի 10-ին բրիտանական Թեմզայի Հենլի քաղաքում կայացած օլիմպիական ջահի փոխանցումավազքն անցել է ոչ սովորական միջադեպի արձանագրմամբ. մերկ տղամարդը կեղծ ջահը ձեռքին որոշել է նույնպես մասնակցել օլիմպիական կրակի փոխանցումավազքին։ Նրա մեջքին եղել է «Ազատ Տիբեթ» գրությունը: Այս մասին տեղեկացնում է «Թելեգրաֆ»–ը։
Միջադեպը տեղի է ունեցել օլիմպիական կրակը Բրիտանական Կայսրության ասպետ Ռոջեր Բանիսթերի կողնմից բրիտանացի թիավարող, օլիմպիական չեմպիոն Սթիվ Ռեգրեյվին փոխանցելուց վայրկյաններ առաջ: Ոստիկանությունը ձերբակալել է «ազատատենչ վազորդին»։
«Հենլիի բնակիչ 27-ամյա տղամարդը ձերբակալվել է հասարակական բարոյականությունը վիրավորելու համար»,–նշում է Մեծ Բրիտանիայի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ավելի ուշ տղամարդն ազատ է արձակվել գրավի դիմաց: Նրա գործով դատավարությունը կկայանա հուլիսի 25-ին։