Լուսինե Հովհաննիսյան.
Մայիս 24, 2013 13:24 Բողոքը մտնում է քաղաք։ Միգուցե էդ օրն էլ ոստիկանապետի մաստեր կլասը օգնի, բայց մի օր կդադարի օգնել…Նանա Սարգսյան.
Մայիս 23, 2013 16:38 Դե, պատասխանե՛ք ձեր ընտրողին: Փոշմանե՞մ, ամաչե՞մ, որ ձեզ եմ ընտրել: Փոշմանե՞մ, որ ձեր համար շատերի հետ եմ բանավիճել…Լրահոս
Հուլիս 21, 2012 17:44Թունավորումներ
Հուլիսի 20-ին, ժամը 12.10-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Պոպով փողոցի 37 տան բնակիչ` 2009 թ. ծնված Հայկ Թամազյանը:
Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը բավարար է:
***
Նույն օրը, ժամը 12.48-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բագրատունյաց 6 շենքի բնակիչ` 2010 թ. ծնված Արամ Ջուհարյանը:
Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը բավարար է:
***
Նույն օրը Լոռու մարզից հայտնել են, որ սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 35 տան բնակիչներ` 1967 թ. ծնված Ռոբերտ, 1997 թ. ծնված Սամսոն և 1995 թ. ծնված Արտյոմ Աքուլյանները:
Բժիշկների գնահատմամբ` Ռոբերտ և Սամսոն Աքուլյանների առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Արտյոմ Աքուլյանինը` բավարար: