Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հունիս 19, 2013 20:30 Սերժ Սարգսյանն, իրոք, հետաքրիր կառավարման (հայերեն ասած՝ մենեջմենթ) ոճ ունի: Նա չի հրաժարվում եւ ոչ մեկի ծառայությունից։
Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Հունիս 19, 2013 14:25 Մաֆիայի մեկ անդամը իրեն զոհաբերեց, որպեսզի փրկի մյուսներին:

Կարծիք

Հուլիս 24, 2012 19:51

Հաճախորդները զվարճացնում են, բայց նաեւ պարտավորեցնում

Հաճախորդները զվարճացնում են, բայց նաեւ պարտավորեցնում

Ամառվա այս շոգին, երբ անգամ նստած տեղից կանգնելն է բավական դժվար գործ, նրանք, ովքեր սիրում են հաճախորդ լինել եւ մանուկ հասակում երազել են այդ մասին, չեն դադարում աչքի ընկնել եւ ամեն ինչ անում են իրենց վրա դրված հույսերն արդարացնելու համար: Բայցեւայնպես, որքան շատ են ջանքեր գործադրում, այնքան ավելի ծիծաղելի եւ խղճուկ վիճակում են հայտնվում:

Գեղամյաններին մի քանի անգամ գերազանցող, այսպես կոչված, խիստ ազատ եւ խիստ լիբերալ քաղաքական գործիչներն իրենց գործունեությամբ վկայում են, թե որքան տխուր վիճակում է գտնվում այն ուժը, որը հույսը դրել է նրանց վրա: Հայ ազգային կոնգրեսում պետք է նախ ամաչեն, ապա եւ ուրախ լինեն, որ ժամանակին իրենք էին հույսեր կապում շահնազարյանների եւ արամսարգսյանների հետ, իսկ այսօր՝ իշխանությունները:

Վերջին շրջանում հաճախորդների ակտիվ գործողությունները բացեցին շատերի աչքերը: Հիմա արդեն բոլորի համար է պարզ, թե ինչու ձերբակալվեցին այս կամ այն գործիչները, բայց ոչ Արամ Սարգսյանը, որն իր կոստյումները հագած շարունակում էր հանգիստ շրջել Երեւանի փողոցներով: Հիմա արդեն շատերն են հասկանում, թե ինչու հանկարծ ոչ մի տեղ չերեւացող եւ ոչնչով աչքի չընկնող Դավիթ Շահնազարյանը մարտի 1-ին հայտնվեց Երեւանի փողոցներում եւ փորձեց մարդկանց ուղղորդել` հորդորելով այս փողոցից գնալ մեկ այլ փողոց:

Ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի: Ճիշտ է, անչափ վատ է, որ մեր հասարակությունում այդքան շատ հաճախորդներ կան, բայց լավ է, որ ստեղծվեց մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ բացահայտել նրանց նախագահական ընտրություններից այսքան շուտ: Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ եթե Բաղրամյան 26-ի հսկողությունից դուրս մնացած ուժերը խուսափեն կոպիտ սխալներից, անեն ճիշտ եւ տրամաբանական քայլեր, ապա փետրվարին իրավիճակը Հայաստանում բոլորովին այլ կլինի:

Չի կարելի հույսը դնել մարդկանց բարձր ինքնագիտակցության վրա եւ ձեռքերը ծալած նստել: Չի կարելի հույսը դնել այն բանի վրա, թե բոլորն արդեն գիտեն, թե ով-ով է: Միշտ էլ կարող են գտնվել միամիտներ, որոնք կհավատան դիմակավորներին: Համաձայնվեք, որ հայ գյուղացին կամ ժամերով արեւի տակ առեւտրով զբաղվող մարդը դժվարությամբ կարող են հավատալ, որ մարդու իրավունքներից խոսող եւ Սերժ Սարգսյանին քննադատող տղաները վտանգավոր խաղեր են խաղում:

Հենց այսօրվանից պետք է ամեն ինչ անել դիմակավորներին մանեւրելու հնարավորություններից զրկելու համար: Հենց այսօրվանից պետք է լրջորեն զբաղվել ընտրացուցակներով: Հենց այսօրվանից պետք է ամեն ինչ անել, որ շրջիկ խմբերում մարդիկ չընդգրկվեն: Բնականաբար, հենց այսօրվանից իշխանություններին պետք է հասկացնել, որ հետընտրական գործընթացները, իհարկե, սահմանադրության շրջանակներում, անխուսափելի կլինեն, եթե մեզ մատուցեն այն ընտրացուցակը, որտեղ 2.5 մլն ընտրող կա, եւ եթե փողոցներում պտտվեն, այսպես կոչված, շրջիկ խմբերը:

Իսկ ինչ վերաբերում է հաճախորդներին, ապա երբ նրանք համոզվեն, որ ամեն ինչ փոխվում է, ապա մի կողմ են քաշվելու եւ փորձելու են ձեւացնել, թե միշտ էլ բաց սրտով պայքարել են ներկա իշխանությունների դեմ: Թող ասեն, դրանից ոչ մի վատ բան չի լինի: Կարեւորն իրականությունն է, այն իրականությունը, որը պետք է լինի առաջիկա նախագահական ընտրություններից հետո:

Մենք բոլորս պետք է հիշենք, որ եթե հանկարծ ծուլանանք, վախենանք, հոգնենք, ապա Հայաստանը կկորցնենք: Այն սարսափելի արտագաղթը, որ առկա է հիմա, ավելի սարսափելի կդառնա:

Վարդան Մխիթարյան     

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Տեսնես մինչև աքաղաղի կանչելը Կճոյանը քանի՞ անգամ կուրանա սանիկին:

Տեսնես մինչև աքաղաղի կանչելը Կճոյանը քանի՞ անգամ կուրանա սանիկին:

Հունիս 19, 2013 12:16 Սա Հայաստանն է, տղերք, բարի գալուստ:
Կճոյանի սանիկին ինքնակամ մատաղ են անում

Կճոյանի սանիկին ինքնակամ մատաղ են անում

Հունիս 19, 2013 09:58 Փաստորեն Տիգրան Սրագսյանն ու Կճոյանը լուծումը գտան, Կճոյանի սանիկին ինքնակամ մատաղ են անում:
Չնայած ներքին խառնաշփոթին՝ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման քարոզչությունը

Չնայած ներքին խառնաշփոթին՝ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման քարոզչությունը

Հունիս 19, 2013 09:20 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շտապեց պաշտոնական բողոք ներկայացնել Վատիկանին՝ իր «հիասթափությունը» արտահայտելով Պապի հայտարարության առթիվ:
Հանրապետականների հերթական շոուն չստացվեց (տեսանյութ)

Հանրապետականների հերթական շոուն չստացվեց (տեսանյութ)

Հունիս 18, 2013 15:32 վարչապետը կամ այդ միլիարդի մասին մոռացել է, կամ չի ուզում հիշել:
Օֆշորային առեղծված

Օֆշորային առեղծված

Հունիս 17, 2013 23:17 Որքանո՞վ եք համոզված, որ այդ օբյեկտների իրական տերերը, օրինակ Ալիեւը, Էրդողանը կամ Մարիո Բալոտելին չեն:
Էրնեկ ձեր լվացած կովի պտուկներին...

Էրնեկ ձեր լվացած կովի պտուկներին...

Հունիս 17, 2013 22:54 Վաղն էլ չզարմանաք, որ Տիգրան Սարգսյանին գրանցեն որևէ ահաբեկչական, կամ ռասիստական, կամ զոոֆիլիստական, կամ նեկրոֆիլիստական ու տարաբնույթ «սիստական» կազմակերպությունների անդամ։
Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը մեկ խնդիր ունի

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը մեկ խնդիր ունի

Հունիս 17, 2013 10:54 Իշխանական քարոզչամեքենան հինգ տարի անց կրկին ակտիվորեն խոսում է իշխանության և հասարակության կապից:
Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Հունիս 16, 2013 17:15 Վահան Տերյանը այսպես էր բնորոշում մեր մտավորականությանը՝ «ազգային կղերական ինտելիգենցիա»:
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պատժում Սուրեն Խաչատրյանին ու Տիգրան Սարգսյանին

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պատժում Սուրեն Խաչատրյանին ու Տիգրան Սարգսյանին

Հունիս 16, 2013 12:38 Իշխող խմբավորումը լրատվամիջոցների կառավարման «մեղմ» ռեժիմից անցում է կատարում դեպի «կոշտ» ռեժիմի:
«Ո՞վ է տեսել ՀՀ Գերբի վրայի սմայլիկը»

«Ո՞վ է տեսել ՀՀ Գերբի վրայի սմայլիկը»

Հունիս 15, 2013 13:41 «Այս առիթով էլի կհավաքվեն, կնշեն…չգիտեմ՝ ինչ կանեն…կենաց-բան..դե, մենք հաճախ միայն կենացներով ենք հայրենասեր»
Միթե՞ ավելի բեթար բան կարող է լինել, քան գործող իշխանության գոյությունն է...

Միթե՞ ավելի բեթար բան կարող է լինել, քան գործող իշխանության գոյությունն է...

Հունիս 14, 2013 10:13 Լեռ Կամսարը՝ գործող իշխանության մասին.
Որոշ լպրծուն հետույքաբնակներն էլ փակցնում են Նժդեհի նկարը իրենց գլխավերևում

Որոշ լպրծուն հետույքաբնակներն էլ փակցնում են Նժդեհի նկարը իրենց գլխավերևում

Հունիս 14, 2013 09:51 Արժանապատիվ ապագայի հեռանկարի մասին խոսք անգամ չի կարող լինել։
Եթե իշխանական հեռուստաՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԻՆ աշխատանքից հանում են ՈՉ ՑԱՆԿԱԼԻ գրառումների համար, ապա...

Եթե իշխանական հեռուստաՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԻՆ աշխատանքից հանում են ՈՉ ՑԱՆԿԱԼԻ գրառումների համար, ապա...

Հունիս 13, 2013 16:36 ... ԳՈՐԾՈՂ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԻ գրառումներին այլևս պետք է նայել որպես ԳՐԱՔՆՆՎԱԾ և ԴԱԲՌՈ ՏՎՑՎԱԾ:
Փողեր և ուղեղներ լվանալու վարպետություն

Փողեր և ուղեղներ լվանալու վարպետություն

Հունիս 13, 2013 16:23 ԱԺ-ում Տիգրան Սարգսյանի երեկվա ելույթը ուղեղներ լվանալու անհաջող փորձ էր:
«Հայկական», «հակահայկական» կաղապարներից պետք է զերծ մնալ

«Հայկական», «հակահայկական» կաղապարներից պետք է զերծ մնալ

Հունիս 13, 2013 01:45 Ինձ չի թվում, որ «Կուլտուրա» հեռուստաալիքով Ցեղասպանության մասին հնչած տեսակետները պետք է բնորոշել որպես «հակահայկական»:
Ասում են վարչապետի մոտ ամենից շատ երկու բան է ստացվում լավ անել...

Ասում են վարչապետի մոտ ամենից շատ երկու բան է ստացվում լավ անել...

Հունիս 12, 2013 18:43 ... լվանալ՝ փողերը և կովերի պտուկները։ ))
Կես միլիոն դոլար՝ ի վնաս սեփական վարկանիշի

Կես միլիոն դոլար՝ ի վնաս սեփական վարկանիշի

Հունիս 12, 2013 13:50 Կես միլիոն դոլար՝ ի վնաս սեփական վարկանիշի. Սերժ Սարգսյանի PR պատմությունը։
Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան, այլ ոչ թե Մալի

Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան, այլ ոչ թե Մալի

Հունիս 12, 2013 09:32 «Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը ամբողջովին չբացատրեց, թե ինչու է հիմա շահագրգռված իր խաղաղապահ ուժերը Լիբանան ուղարկելու գործում»։
Եթե չեք հավատում, պատրաստ եմ հեռակա գռազի

Եթե չեք հավատում, պատրաստ եմ հեռակա գռազի

Հունիս 11, 2013 17:03 Ոնց գցում բռնում եմ՝ «նոր ուժ» ստեղծելու «ինքնատիպ» նախագիծը աշնան կողմ ուզում է «դառնալ» խիստ ակտուալ:
Քարեր հավաքելու ժամանակը

Քարեր հավաքելու ժամանակը

Հունիս 11, 2013 12:35 Հայաստանում առկա իրավիճակն արդեն ճակատագրական է դարձել