Նանա Սարգսյան.

Նանա Սարգսյան.

Մայիս 23, 2013 16:38 Դե, պատասխանե՛ք ձեր ընտրողին: Փոշմանե՞մ, ամաչե՞մ, որ ձեզ եմ ընտրել: Փոշմանե՞մ, որ ձեր համար շատերի հետ եմ բանավիճել…
Արեգնազ Մանուկյան.

Արեգնազ Մանուկյան.

Մայիս 23, 2013 14:48 Սրանք լրիվ մեզ ձեռ են առնում։ Հիմա էլ էդ փչացած բիոզուգարանները սարքելու համար պիտի բյուջեից փող դուրս գրեն։

Լրահոս

Հուլիս 27, 2012 13:12

Պարոն Սարգսյան, այս երիտասարդները Ձեր երեխաների տարիքի են, գուցե՝ ավելի փոքր

Պարոն Սարգսյան, այս երիտասարդները Ձեր երեխաների տարիքի են, գուցե՝ ավելի փոքր

«Պարոն Սերժ Սարգսյան

Ես իմ կյանքի լավագույն տարիները, ժամանակին անցկացրեցի խորհրդային բանտերում ու աքսորավայրերում այն բանի համար, որ Հայաստանը անկախ երկիր դառնա եւ, որ ես, հարկ եղած դեպքում, Հայաստանի Հանրապետության Նախագահի անունով նամակ կամ դիմում գրելու հնարավորություն ունենամ: Հետեւում են մնացել իմ ազատազրկման տարիները: Քսան տարուց ավել է, ինչ ապրում եմ Անկախ հռչակված Հայաստանում, բայց Ձեզ այսօր դիմելիս չեմ կարողանում գրել՝ ՀՀ Մեծարգո Նախագահ, եւ սա ինձ ցավ է պատճառում:

Ցավում եմ, բայց 2008թ. խնդրահարույց նախագահական   ընտրությունները, 2008թ մարտի մեկը, եւ դրան հաջորդող Ձեր կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներն ու բռնություններն ինձ թույլ չեն տալիս այդկերպ դիմել Ձեզ:

Բայց, պարոն Սարգսյան, անկախ Ձեր մկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից Դուք եք այսօր զբաղեցնում ՀՀ Նախագահի աթոռը: Ձեզանից չափազանց շատ բան է կախված: Մեր այս փոքրիկ երկրում Դուք իշխան էք: Դուք օրենքներից դուրս եւ օրենքներից վեր եք: Եթե միահեծան իշխանության մասին Ձեր պատկերացումներն այսպիսին են եղել կամ այսպիսին են, ապա դուք Ձեր պատկերացումների սահմանին եք: Այս երկրում Դուք կարող եք ամեն ինչ: Այս երկրում ամեն ինչ կախված է Ձեզանից ու պայմանավորված է Ձեզանով:

Ես, որպես այս երկրում ապրող երկարամյա իրավապաշտպան եւ Դուք, որպես այս երկրի երկարամյա իշխանավոր հավասարաչափ գիտենք, որ մեզանում չկա եւ քանի դեռ Դուք չեք ցանկացել, չի կարող լինել արդարադատություն ու անկախ դատարան: Սա այբբենական ճշմարտություն է: Այս իրողությունը հաշվի առնելով է, որ ես՝  ի պաշտպանություն ՀԱԿ-ի երիտասարդների, Ձեզ եմ գրում:

Պարոն Սարգսյան, բոլորս, այդ թվում եւ Դուք, գիտենք, որ դատարանի առջեւ  կանգնած այս երտասարդներն իրենց էությամբ հանցագործներ չեն: Սա երեւի ամենակարեւոր հանգամանքն է: Բոլորս գիտենք, որ դատարանը նրանց մեղավորությունն ապացուցող որեւէ փաստ չհայտնաբերեց: Բոլորս գիտենք, որ նրանք, երկրի վիճակով ու ճակատագրով մտահոգ խոստումնալից երիտասարդներ են՝ երիտասարդական ավյունով ու երիտասարդներին յուրահատուկ մաքսիմալիզմով լցված: Բոլորս գիտենք, որ լավ է, երբ երիտասարդն ունի հասարակական ու քաղաքական հետաքրքրություններ: Ավելորդ վերամբարձ խոսքեր ասելն իմաստ չունի: Դիմում եմ Ձեզ, որպես մարդու:

Պարոն Սարգսյան, այս երիտասարդները Ձեր երեխաների տարիքի են, գուցե՝ ավելի փոքր: Նրանց եւ դատարանը, եւ դատավորը անձամբ Դուք եք: Հակառակն ապացուցել Դուք չեք կարող: Իմաստ էլ չունի: Ձեզ չեն հավատա: Ինչպե՞ս եք կարողանում Դուք Ձեր երեխաների տարիքի այս անմեղ երտասարդներին, միայն այն պատճառով, որ ընդդիմադիր հայացքների տեր են, նման թեթեւությամբ բանտ ուղարկել: Քրեական աշխարհ ուղարկել:

Ի տարբերություն բազմապիսի դատարկաբան- դուրսպրծուկների, Դուք այս պետության կերտման ու կայացման ամենագործուն մասնակիցներից մեկն եք: Ինչպե՞ս եք կարողանում այդքան թեթեւությամբ՝ ընտրություններ կեղծելով, արդարադատությունը աղավաղելով, քրեական տարրերին քաղաքականություն ներքաշելով, օլիգարխներին հովանավորելով կործանել այն գործը, որին տարիներ եք նվիրաբերել: Եթե, պարոն Սարգսյան, տարիների Ձեր աշխատանքը չեք ափսոսում, ափսոսացեք գոնե Ձեր երեխաների ու թոռների ապագան: Անկասկած է, որ ոչինչ հավերժ չէ: Հավերժ չի կարող լինել նաեւ Ձեր իշխանությունը: Ուրեմն, գոնե մի պահ առաջնորդվեք ոչ թե այսրոպեական քաղաքական սուտ նպատակահարմարությամբ ու վրեժխնդրությամբ, այլ ողջախոհությամբ: Նրանք, պարոն Սարգսյան, ձեր իշխանության ավարտից հետո պետք է անկաշկանդ ապրելու եւ արարելու իրավունք ունենան:

Նրանք չպետք է աչքերը խոնարհեն Ձեր իշխանության տարիներին տեղի ունեցած ու ունեցող անարդարությունների, հալածանքների, բռնությունների, նաեւ այս երիտասարդների անհիմն ու կամայական դատապարտման համար: Պատմությունը նույնպես գիտություն է, պարոն Սարգսյան: Այդ գիտությունն անընդհատ ապացուցում է, որ հաճախ քաղաքական հետապնդումներ կազմակերպողների սերունդներն իրենց նախորդի դատապարտելի քայլերի պատճառով խեղվում են, չեն կարողանում անկաշկանդ ապրել ու արարել, մեղքի զգացումը ճնշում է նրանց: Մի հրաժարվեք դասեր քաղել պատմությունից: Ես կուզենայի, որ ապագա մեր երկիրն այնպիսին լիներ, որ եւ Ձեր, եւ մեր զավակները հաշտ ու խաղաղ ապրեին ու արարեին: Դրա համար այսօր Դուք կարող եք անել Ձեր բաժին բազմաթիվ քայլերից մեկը: Դուք պետք է Ձեզ կամքին հնազանդ դատարանին հանձնարարեք ազատ արձակել այս անմեղ երիտասարդերին:

Առջեւում նախագահական ընտրություններն են: Մարդիկ Ձեզ շատ բան ներել չեն կարող: Եւ կեղծված ընտրությունները, եւ մարտի մեկի արյունը, եւ քաղբանտարկյալների բանտերում անցկացրած տարիները, եւ ոստիկանական բռնություններն ու հալածանքները, եւ օլիգարխների սանձարձակությունները, եւ նվաստացուցիչ ընտրակաշառքները, բայց մեկ, թեկուզ չնչին մարդկային քայլը շատ բան կարող է փոխել:

Այսօր Դուք մեկ ավելորդ մեղք չգործելու հնարավորություն ունեք եւ ես Ձեզ կոչ եմ անում օգտվել այդ հնարավորությունից: Ազատ արձակեք այս երիտասարդներին: Վերջ տվեք քաղաքական բռնություններին ու ոստիկանական հալածանքներին: Մի քիչ թեթեւացած գնացեք դեպի նոր նախագահական ընտրություններ: Ո՞վ գիտի, այս անգամ գուցե բախտը Ձեզ ժպտա եւ ստիպված չլինեք հանուն իշխանության մարտի մեկ իրականացնել»:

Խորհրդային տարիների քաղբանտարկյալ իրավապաշտպան Վարդան Հարությունյան»

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Այսօր ամբողջ օրը Ավանի բնակչությունը գազ չունի. սեփական տուն են կառուցում»

«Այսօր ամբողջ օրը Ավանի բնակչությունը գազ չունի. սեփական տուն են կառուցում»

Մայիս 23, 2013 23:06 «Կարելի՞ է մեկ անձնական շահի համար, ամբողջ թաղամասը գազազրկել: Այստեղից է առաջանում հերթական գաղջ մթնոլորտը...»
Քրիստեն Ստյուարտը և Ռոբերտ Պատիսոնը բաժանվել են

Քրիստեն Ստյուարտը և Ռոբերտ Պատիսոնը բաժանվել են

Մայիս 23, 2013 22:52 Թեև վերջերս մամուլում հաճախ են լուրեր հայտնվում, թե «Մթնշաղ»հայտնի կինովեպի հերոսներ Ռոբերտ Պատիսոնն ու Քրիստեն Ստյուարտը իրական կայնքում բաժանվել են, սակայն այս անգամ այդ լուրերը կարծես թե իրականությանըհամապատասխանում են:
ՀՀԿ գրասենյակի ներսում նիստ  է, դրսում՝ բողոքի գործողություն

ՀՀԿ գրասենյակի ներսում նիստ է, դրսում՝ բողոքի գործողություն

Մայիս 23, 2013 22:40 Նրանք նաև ընդգծել են, որ թեև ընտրություններից առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս խոստացել է խնդրին լուծում տալ, սակայն վերընտրվելուց հետո իրենց անգամ չի էլ ցանկանում ընդունել:
Արմավիրցու մոտ հողի հարկի ու ոռոգման ջրի վարձերի սառեցումը տարակուսանք է առաջացնում

Արմավիրցու մոտ հողի հարկի ու ոռոգման ջրի վարձերի սառեցումը տարակուսանք է առաջացնում

Մայիս 23, 2013 21:59 ՀՀ գյուղնախարարի նախկին օգնական. «Ինչո՞վ են մեկ տարի սնվելու երկրի ապագան` 47 գյուղերի դպրոցականներն ու ուսանողները, գյուղերի երիտասարդությունը, ինչո՞վ և ինչպե՞ս են վարձավճներն ու վարկային տոկոսները փակելու 47 գյուղերի ուսանողները»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

Մայիս 23, 2013 21:43 Մայիսի 24-ին ժամը 10.00 - 22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Ղափանցյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Գազի վերաբերյալ ԱԺ–ի փակ քննարկումը «բացվել» է, բայց հետո պարզվել է՝ այնքան էլ բաց չէ

Գազի վերաբերյալ ԱԺ–ի փակ քննարկումը «բացվել» է, բայց հետո պարզվել է՝ այնքան էլ բաց չէ

Մայիս 23, 2013 20:37 Խորհրդարան մտնելուց մոտ 15 րոպե հետո, սակայն, ակտիվիստները դուրս են եկել՝ բողոքելով, որ իրականում իրենց տարել են լրագրողների համար վերջին հարկում նախատեսված օթյակ, որտեղից հնարավոր է միայն հետևել քննարկման ընթացքին և ոչ հարցեր ուղղել բանախոսներին։
Շվեդիայի մայրաքաղքում զանգվածային անկարգությունները չեն դադարում

Շվեդիայի մայրաքաղքում զանգվածային անկարգությունները չեն դադարում

Մայիս 23, 2013 20:02 Մայիսի 19-ի երեկոյան Ստոկհոլմի արևմտյան թաղամասերից մեկում սկսված զանգվածային անկարգությունները մինչ օրս շարունակվում են։
Եվա Լոնգորիան մագիստրոսի է աստիճան ստացել

Եվա Լոնգորիան մագիստրոսի է աստիճան ստացել

Մայիս 23, 2013 19:54 Այսուհետ 38–ամյա Եվա Լոնգորիան ոչ միայն հոլիվուդյանհայտնի աստղ է, այլ նաև Կալիֆորնիայի համալսարանի մագիստրոս:
Կբարելավվեն սպայական անձնակազմի կենցաղային պայմանները

Կբարելավվեն սպայական անձնակազմի կենցաղային պայմանները

Մայիս 23, 2013 19:40 Հաջորդ որոշմամբ տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 կամ 3 տոկոսային կետով համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է 30 մլն դրամ։
Միջազգային գիտաժողով ԵՊՀ–ում

Միջազգային գիտաժողով ԵՊՀ–ում

Մայիս 23, 2013 18:59 ԵՊՀ կոնֆերենց դահլիճում տեղի կունենա «Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» խորագրով միջազգային 9-րդ գիտաժողովը։
Թունավորում դեղորայքի չարաշահումից

Թունավորում դեղորայքի չարաշահումից

Մայիս 23, 2013 18:00 Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը ծանր է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանումը

Մայիս 23, 2013 17:55 Մի մասով բավարարվել է քաղաքացիների պահանջը և գործատուների կողմից վճար­վել է շուրջ 700 հազար ՀՀ դրամ հատուցում։
Գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ հարցերով ԿԲ–ում կգործի թեժ գիծ

Գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ հարցերով ԿԲ–ում կգործի թեժ գիծ

Մայիս 23, 2013 17:35 Գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ հարցերով քաղաքացիները կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր (ժամը 9:00-ից 18:00-ը) զանգահարել Կենտրոնական բանկում գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ +(374 10) 592 697:
Ադրբեջանից արտաքսել են Լեռնային Ղարաբաղ այցելած վրացի լրագրողուհուն

Ադրբեջանից արտաքսել են Լեռնային Ղարաբաղ այցելած վրացի լրագրողուհուն

Մայիս 23, 2013 17:25 Համարյա ամբողջ օրը պահել են օդանավակայանում և ոչ մի պարզաբանում չեն տվել։ Լրագրողը հետո է իմացել, որ իր մուտքի արգելքը կապված է Լեռնային Ղարաբաղ այցելության հետ:
Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Մայիս 23, 2013 17:14 Համլետ Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Ջենիֆեր Լոպեսը բջջային կապի խանութների ցանց է  բացում

Ջենիֆեր Լոպեսը բջջային կապի խանութների ցանց է բացում

Մայիս 23, 2013 17:05 Ինչպես պարզվում է, Ջենիֆեր Լոպեսը ոչ միայն տաղանդավոր երգչուհի է, դիզայներ և կինոաստղ, այլ նաև բավական հաջողակ գործարար:
Կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համառուսաստանյան հանձնախմբի կազմակերպչական առաջին նիստը

Կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համառուսաստանյան հանձնախմբի կազմակերպչական առաջին նիստը

Մայիս 23, 2013 16:55 Նիստի ավարտին հաստատվեց հանձնախմբի կազմը, ինչպես նաեւ աշխատանքային խմբի կազմն ու միջոցառումների ծրագրման եւ իրականացման կարգը:
Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը

Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը

Մայիս 23, 2013 16:38 ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը:
Տիգրան Սարգսյանը պնդում է, թե իր եկամուտները կտրուկ չեն աճել

Տիգրան Սարգսյանը պնդում է, թե իր եկամուտները կտրուկ չեն աճել

Մայիս 23, 2013 16:27 Ինչ վերաբերում է գազի սակագնի ավելացմանն ու սոցիալական խռովության հնարավորությանը, վարչապետը նշել է.«Ժողովուրդը պետք է վայելի այս 4-5 տարիները, իսկ իշխանությունները պետք է զբաղվեն տքնաջան, նվիրական աշխատանքով»:
Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին հիշեցրել է՝ ԱԺ–ն մայրուղի չէ

Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին հիշեցրել է՝ ԱԺ–ն մայրուղի չէ

Մայիս 23, 2013 16:14 Այսօր ԱԺ–ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում զարմանք է հայտնել, թե ի՞նչ է նշանակում պետության ղեկավարներին բան ասել, իբր թե՝ լսե՜ք, ժողովուրդ, «դուխս» այնքան է, որ սրան էլ կարող եմ բան ասել: