Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

Հոկտեմբեր 23, 2014 11:10 Իշխանափոխությունը հետևողական աշխատանք է, որին պետք է մասնակից լինենք բոլորս։
Հարցերի պատասխանը՝ հոկտեմբերի 24-ին

Հարցերի պատասխանը՝ հոկտեմբերի 24-ին

Հոկտեմբեր 23, 2014 10:34 Միայն քաղաքական լայն կոնսոլիդացիայի և ժողովրդի աջակցությամբ է հնարավոր երկիրը դուրս բերել քաոսից։

Մեկնաբանություն

Օգոստոս 03, 2012 17:49

Դավիթ Շահնազարյանը մանդատի կռի՞վ է արել

Դավիթ Շահնազարյանը մանդատի կռի՞վ է արել

«7օր»–ին» հաջողվել է պարզել Կոնգրեսում Դավիթ Շահնազարյանի քաղաքական գործունեությունը կասեցնելու իրական պատճառները։ Դրանց մեջ ԲՀԿ-ի մասին որևէ խոսք չի եղել։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Շահնազարյանն առնվազն 10 հոգու ներկայությամբ իր բուռն զայրույթն է արտահայտել ՀԱԿ համամասնական ցուցակում Գագիկ Ջհանգիրյանի և Խաչատուր Սուքիասյանի գրաված տեղերի առիթով: Ինքը` Շահնազարյանը, եղել է նրանցից հետո, ինչն էլ հունից հանել է մանդատի ակնկալիք ունեցող այդ գործչին։

Ասում են, թե Շահնազարյանը համարել է, որ Ջհանգիրյանն ու Սուքիասյանն ընդհանրապես չպիտի լինեին ՀԱԿ ցուցակում։ Նա հայտարարել է, որ ա՛յդ պատճառով դուրս է գալիս համամասնական ցուցակից և սպառնացել է մեծամասնականով առաջադրվել հենց 10-րդ ընտրատարածքում ու պայքարել Սուքիասյանի դեմ։

Ըստ աղբյուրի՝ այս վերջին քայլը նա չի կատարել, հավանաբար, այն պատճառով, որ դա կբացահայտեր Կոնգրեսից դուրս գալու իրական շարժառիթը։

Մենք փորձեցինք լուրը ճշտելու համար մեկնաբանություն ստանալ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից: Ի պատասխան մեր հարցման, թե արդյոք նման բան եղե՞լ է, Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. «Առանց մեկնաբանության»:

Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Դավիթ Շահնազարյանից, ով, սակայն, լսելով, որ իրեն զանգահարել է «7օր»–ի լրագրողը՝ չի ցանկացել լսել հարցը և ասել է՝ ցտեսություն ձեզ, ու  հեռախոսն անջատել։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակից դուրս է եկել և դադարեցրել է իր քաղաքական գործունեությունը ՀԱԿ-ում, սակայն շարունակում է մնալ ՀՀՇ անդամ:

Ուշագրավն այն է, որ համաձայն ՀԱԿ հռչակագրի՝ այն ստորագրած կուսակցությունների անդամներն ինքնին համարվում են Կոնգրեսի անդամ։ Միայն անկուսակցականներն են, որ կարող են անհատապես անդամագրվել Կոնգրեսին կամ դուրս գալ։ Հիմա դժվար է ասել, թե ի՞նչն է Շահնազարյանին պահում ՀՀՇ–ում, մանավանդ որ ԱԱԾ նախկին ղեկավարը զբաղված է բացառապես Սերժ Սարգսյանի շահերի սպասարկմամբ։ Թե ինչ կկարողա Շահնազարյանը «կպցնել» այդ ամենի արդյունքում, Գեղամյանը կիմանա։

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ապոկալիպսիսի ձիավորները

Ապոկալիպսիսի ձիավորները

Հոկտեմբեր 22, 2014 11:45 Հայաստանի գործող իշխանությունը հասավ այն բանին, որ նրա ցանկացած հայտարարություն դիտվում է որպես բոթի նախազգուշացում։
«Կանգնած մեռնող» իշխանությունը

«Կանգնած մեռնող» իշխանությունը

Հոկտեմբեր 22, 2014 01:01 Ո՞վ գիտե. երեւի ուզում է «կանգնած մեռնել»: Հերոսաբար: Դե, որպես իսկական բոլշեւիկ, որը պարզապես անմտորեն համառում է՝ այդ կերպ ավելի ուժգնացնելով ժողովրդի ցասումը։
Քաղաքական դաշտի «գույքագրումը»

Քաղաքական դաշտի «գույքագրումը»

Հոկտեմբեր 21, 2014 17:15 Քաղաքական դաշտը, մեծ հաշվով, այժմ բաժանված է երկու մասի։ Երրորդ կողմ տվյալ դեպքում չկա և չի կարող լինել։
Բիլլի Միլիգան (յան)

Բիլլի Միլիգան (յան)

Հոկտեմբեր 21, 2014 01:00 Եթե այսպես շարունակվի չի բացառվում, որ նախագահականի դիմաց Գալուստ Սահակյանը նստացույց անի՝ պահանջելով իջեցնել երթուղային տրանսպորտի սակագինը:
«Նորին գերազանցության» ձախողումները միլիոններ արժեն

«Նորին գերազանցության» ձախողումները միլիոններ արժեն

Հոկտեմբեր 20, 2014 13:30 Սերժ Սարգսյանի անհիմն ամբիցիաների և անձնական նպատակների բավարարման համար, որքան հասկանում ենք, հսկայական գումարներ են վատնվել, ինչին առայժմ լրջորեն անդրադարձ չի կատարվել:
Բ26–ը հայտարարում է սեզոնի բացումը

Բ26–ը հայտարարում է սեզոնի բացումը

Հոկտեմբեր 20, 2014 13:10 ՀՀԿ ղեկավարի հույսն այն է, որ Ազատության հրապարակում սկիզբ դրված համաժողովրդական շարժումը կմարի, բայց դե, «եռյակն» այնպիսի նշաձող է սահմանել, որ հետդարձի ճանապարհ չկա։
Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության զարգացման գլխավոր խոչընդոտը մեր երկրի քաղաքական համակարգն է

Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության զարգացման գլխավոր խոչընդոտը մեր երկրի քաղաքական համակարգն է

Հոկտեմբեր 20, 2014 12:35 Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության զարգացման գլխավոր խոչընդոտը մեր երկրի քաղաքական համակարգն է։
Ինչ պետք է անի և ինչ չի անի Գագիկ Ծառուկյանը

Ինչ պետք է անի և ինչ չի անի Գագիկ Ծառուկյանը

Հոկտեմբեր 20, 2014 11:05 ԲՀԿ առաջնորդը չի անի այն, ինչ արել է Սերժ Սարգսյանն ու իր թիմը։ Նա այդպիսի կարողությամբ օժտված չէ։
Ապահովե՛լ իշխանության անգլիական հրաժեշտը

Ապահովե՛լ իշխանության անգլիական հրաժեշտը

Հոկտեմբեր 20, 2014 11:00 Սերժ Սարգսյանը, երկարացնելով սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հաստատման ժամկետը, առաջին հերթին ինքն իրեն ժամանակ տվեց։
Շանթահարված իրականություն

Շանթահարված իրականություն

Հոկտեմբեր 19, 2014 19:57 Եթե Սերժ Սարգսյանը մարտի 1–ի միջոցով է եկել իշխանության ու դրանից հետո էլ աթոռին մնացել է տոկոս «խփելով», ապա Շանթն էլ իրավունք ունի սրած փայտիկով հեռացնել բռնությամբ իշխանությունը զավթած մարդուն։
Սերժ Սարգսյանի նահանջը

Սերժ Սարգսյանի նահանջը

Հոկտեմբեր 19, 2014 16:00 Վերակազմավորված «քառյակն» այսօր հանդիսանում է Հայաստանի սահմանադրության երաշխավորը:
Մելիք-Ադամյան փողոցը շրջանցվում է

Մելիք-Ադամյան փողոցը շրջանցվում է

Հոկտեմբեր 18, 2014 17:51 Աշոտյանական «պատկերալեզվով» ասած՝ Սերժ Սարգսյանն ինքը հասկացավ եւ ընդունեց, որ հիմա քաղաքական դաշտում բնակլիմայական փոփոխությունների հեղինակը «եռյակն» է, այլ ոչ թե ՀՀԿ–ն իր ղեկավարի հետ միասին:
Ընթացիկ քաղաքական իրավիճակի գնահատականը. Սերժ Սարգսյանը հետքայլ արեց

Ընթացիկ քաղաքական իրավիճակի գնահատականը. Սերժ Սարգսյանը հետքայլ արեց

Հոկտեմբեր 18, 2014 00:05 ՀՀԿ ղեկավարը փորձելու է ժամանակի վրա խաղալ և սեփական դիրքերն ամրացնելու տարբերակներ մտածել։
Եղանակի տեսության մասին ոչ մի խոսք սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում

Եղանակի տեսության մասին ոչ մի խոսք սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում

Հոկտեմբեր 17, 2014 16:14 «Սահմանադրագետների» աշխատանքը հիշեցնում է հայտնի մուլտֆիլմը, ըստ որի՝ արևը պետք է դուրս գա արևելքից և մայր մտնի արևմուտքում։
Մնում է՝ խարակիրի անեն

Մնում է՝ խարակիրի անեն

Հոկտեմբեր 17, 2014 13:35 Երբ Սերժ Սարգսյանի հրաժարականի ու անհապաղ հեռացման (բռնության գործադրմամբ) օգտին միջնորդավորված ձևով հանդես է գալիս Սերժ Սարգսյանը, ապա մնում է սպասել, թե երբ է նա խարակիրի անելու։
Ինկիտատուսն ու սահմանադրական փոփոխությունները

Ինկիտատուսն ու սահմանադրական փոփոխությունները

Հոկտեմբեր 17, 2014 11:58 Հանկարծ պարզվում է, որ իշխանության բոլոր ձախողումների պատճառը կառավարման վատ համակարգն է։ «Մարդակենտրոնության» մասին դարերից եկող հերթական հեքիաթը։
Բաղրամյան 26–ի համար պաշտոնյայի նախընտրելի տեսակը Լիսկան է, ոչ թե…

Բաղրամյան 26–ի համար պաշտոնյայի նախընտրելի տեսակը Լիսկան է, ոչ թե…

Հոկտեմբեր 17, 2014 00:05 Քրեական պատմություններում ում անունն ավելի շատ է շրջանառվում՝ հենց այդ մարդիկ են գնահատելի վերեւների համար: Պարզ է, չէ՞, որ դա ոչ թե Արմեն Գեւորգյանի, այլ Լիսկայի տեսակն է:
ԵՏՄ–ն և լուսնից իջած մարդը

ԵՏՄ–ն և լուսնից իջած մարդը

Հոկտեմբեր 16, 2014 22:30 Հայաստանում «արևմտամետ ուժեր» կոչվածները շարքային ժուլիկներ են, որոնք բովանդակային առումով չեն տարբերվում ռուսամետ ժուլիկներից, ու երկուսն էլ ծառայում են «Վերջի բոլշևիկին»։
Իշխանական ֆլեշմոբ՝ ընդդեմ «եռյակի»

Իշխանական ֆլեշմոբ՝ ընդդեմ «եռյակի»

Հոկտեմբեր 16, 2014 16:00 Իշխանությունները հոկտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 24-ը ֆլեշմոբ են անցկացնում՝ ընդդեմ ոչիշխանական «եռյակի»: Մեր եզրակացությունն այսպիսին է՝ կա՛մ վճարողներն են գժվել, կա՛մ կատարողները: Երկու դեպքում էլ շահում է «եռյակը»:
Խափանել Ալիևի ծրագրերը

Խափանել Ալիևի ծրագրերը

Հոկտեմբեր 16, 2014 15:19 Նժարի մի կողմում Հայաստանն ու Ղարաբաղն են, իսկ մյուս կողմում՝ Սերժն՝ իր աթոռով, և Ալիևն՝ իր ծրագրերով։ Կարծում եմ՝ ընտրության հարցում երկար մտածելու կարիք չկա։