Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Հունիս 18, 2013 15:32 Հանրապետականների հերթական շոուն չստացվեց (տեսանյութ)։
Տո այ բո՛մժ... մի՛ վնգստա... մի՛ գողացիր (տեսանյութ)

Տո այ բո՛մժ... մի՛ վնգստա... մի՛ գողացիր (տեսանյութ)

Հունիս 18, 2013 14:15 Լեզվակռիվ ԱԺ–ում։ Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն...

Մեկնաբանություն

Օգոստոս 16, 2012 22:51

Երբ բանսարկությունը դառնում է միակ զենքը

Երբ բանսարկությունը դառնում է միակ զենքը

Վերջին երեք–չորս տարիների փորձը ցույց է տալիս, որ գործ ունենք անարդյունավետությամբ աչքի ընկնող իշխանության հետ։ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հիմա, փաստացի, ընդունում են, որ տապալվել են բոլոր ոլորտներում, բայց փոխարենը հետևություններ անելու և հանրությանը հաշվետվություն ներկայացնելու, նրանք սեփական անփոխարինելիության գիծն են առաջ տանում՝ շրջանառության մեջ դնելով «Ուրիշ մարդ չկա, որ մեզ փոխարինի. բոլորն էլ մեզ նման վատն են» և «Եթե մենք չլինեինք, ապա կարող էր ավելի վատ արդյունք լինել» թեզերը։

Սրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ և հանրային կյանքում։ Սարգսյանի համար գլխավորն այն է, որ թերությունների և ձախողումների մասին չխոսվի, կամ եթե խոսվում է, ապա մեղավորներ ներկայացվեն բոլորը, բացի իրենից։ «Անկախ» մամուլն, ի դեպ, հենց դրանով էլ զբաղված է։

Սերժ Սարգսյանի համար կարևորը ոչ թե արդյունքն է, այլ արդյունքի իմիտացիան, այսինքն՝ ձևը գերակայում է բովանդակության նկատմամբ։ Ասվածի վառ ապացույցը ՀՀ նախագահի ելույթներն են, որոնք պարզունակ մտքերի շարան են և դպրոցահասակ երեխայի շարադրություն են հիշեցնում։

Իշխանական քարոզչամեքենան փորձում է մոնոտոն և ականջ հոգնեցնող ձայնով արտաբերած սերժական ելույթները ներկայացնել որպես բարեփոխումներ նախանշող կոդեր,  սակայն պարզից էլ պարզ է, որ «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» տիպի ձևակերպումներն ավելի շուտ պատասխանատվությունից խուսափելու միջոց են, քան բարեփոխման բանաձևեր։

Եթե նույնիսկ ընդունենք, որ Սերժ Սարգսյանի ելույթները բարեփոխումների սկիզբ են ազդարարում, ապա նրա արածները խորը հակասության մեջ են ասածների հետ։ Այսպես՝ որքան շատ է խոսում Ս. Սարգսյանը իշխանության և գործարարության տարանջատման մասին, այնքան ավելի են սերտաճում այդ երկու համակարգերը, ընդ որում՝ նախագահն անձամբ է քարոզում այդ սերտաճվածության օգտին։ Այդ ծրագրի շրջանակներում էր Սարգսյանն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ վերածվել օլիգարխ կոչվածների գովազդային գործակալի։ Սա ընդամենը մեկ օրինակ էր, երբ հակասության մեջ էին մտել նախագահի խոսքն ու գործը։ Բազում այլ օրինակներ էլ կարող ենք բերել, բայց վերը նշվածն էլ հերիք է, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, որ գործ ունենք դեմագոգիկ կառավարիչների հետ։

Ս. Սարգսյանի համար խոսքը երկրորդական կամ ավելի ճիշտ՝ տասներորդական նշանակություն ունի։ Նրա կառավարման ոճին ներհատուկ է ստախոսությունը։

Ս. Սարգսյանի համար բառերն ընդամենը մարդկանց խաբելու միջոց են և փողով չչափվող անշոշափելի երևույթներ։ Նա առանց աչք թարթելու կարող է հայտարարել մի բան, բայց անել ճիշտ հակառակը, մարդկանց աչքերին նայելով խոստանալ մի բան, բայց վարվել լրիվ այլ կերպ։ Այդպես եղավ և՛ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության, և՛ տնտեսական կառավարման, և՛ տարատեսակ նախագծերի հետ կապված։

Խոստանալ և չանել. ահա՛ այս իշխանության բնորոշ գիծը։ Խոստանալ, որ ճգնաժամը կշրջանցի մեզ, բայց հետո անընդհատ վկայակոչել միջազգային ճգնաժամը՝ խուսափելու համար պատասխանատվությունից։ Խոստանալ, որ Իրան–Հայաստան երկաթգիծ է կառուցվելու, բայց «մոռանալ» այդ մասին։ Խոստանալ, որ Դիլիջանը ֆինանսական կենտրոն է դառնալու, բայց ընդամենը օտարալեզու դպրոցի շինարարություն սկսել այնտեղ։ Խոստանալ, որ 2012–ին նորանկախ Հայաստանի ամենալավ ընտրություններն են անցկացվելու, բայց ամենալկտի ձևով կեղծել ընտրությունները։ Մի խոսքով...

Սերժ Սարգսյանի ու իր նեղ թիմի միակ նպատակը, որը նրանց մոտ վաղուց վերածվել է ինքնանպատակի և «իդեա–ֆիքսի»՝ իշխանություն ունենալն  է։ Հանուն այդ նպատակի զոհաբերվում են թե՛ պետական, թե՛ հանրային շահերը։ Ու քանի որ պետական կառավարումը վերածվել է մեկ մարդու անձնական շահերի սպասարկման ֆունկցիայի, ուստի՝ խաղի կանոն է դարձել բանսարկությունը կամ ինչպես ընդունված է ասել՝ «մուտիլովկան»։

Նախագահական նստավայրն այժմ դարձել է «մուտիլովկաների» արտադրության ու տարածման ֆաբրիկա։ Ստեղծվել կամ գնվել են բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց առջև խնդիր է դրված պղտորել հանրային մթնոլորտն ու կեղտոտել ամենքին ու ամեն ինչ, որպեսզի այդ կեղտի մեջ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի ու մյուսների կեղտոտվածությունը չերևա։ Ասել է թե՝ նախագահը ոչ թե ուզում է հանրային մթնոլորտը բարելավել ու քաղաքական դաշտը մաքրել, այլ ձգտում է «փչացնել» բոլորին, որպեսզի անբարոյական դաշտում իր ով լինելու հարցը դուրս գա հանրային օրակարգից՝ «Բոլորն էլ փչացած են, ինչու՞ եք միայն  ինձ քննարկում» թեմայով։

Սերժ Սարգսյանի պատկերացրած քաղաքական դաշտն, ըստ այդմ, անապատի պես մի բան է, որտեղ ընդամենը մեկ ծառ կա և այդ ծառի տերն ինքն է՝ ում ուզի կթողնի դրա տակ հովանալու։

Ինքնին հասկանալի է, որ ՀՀԿ ղեկավարի համար գործընկերներ չեն կարող լինել։ Նա միայն  «հաճախորդային» հարաբերությունների ժամանակ է իրեն ապահով զգում, քանզի թույլ տիպի ղեկավար է, ինչպիսին որ հանդիպում ենք ավտորիտար երկրների մեծ մասում։

Սարգսյանի համար ցանկալի քաղաքական գործչի կերպարը գեղամյանատիպ դեմքերն են։ Արթուր Բաղդասարյանը նրա երազած գործընկերն է։ Ինքնուրույն մարդկանցից և ուժերից նա սարսափում է ինչպես սատանան խունկից։ Այլ կերպ ասած՝ Սարգսյանն իրեն ինչպես ձուկը ջրում է զգում զրոների հետ հարաբերվելիս։ Սեփական «ես»–ն ունեցողները նրա անձնական թշնամիներն են, քանզի նմանատիպ մարդկանցից նա պաթոլոգիկ վախ ունի։

Ամփոփելով թեման՝ նշենք, որ եթե ներկայիս կառավարման համակարգը վերարտադրվի, ապա հայաստանյան բարքերը գրեթե չեն տարբերվի միջինասիական հետամնաց երկրներում ստեղծվածից, ինչը թույլ տալ չի կարելի։ Մենք այդքան ռեսուրս չունենք, որպեսզի սպասարկենք Սերժ Սարգսյանի հետադիմական հավակնությունները։ Պետությունն ու ժողովուրդը չեն կարող գերի դառնալ միակ օլիգարխը լինելու սերժսարգսյանական ձգտումներին։ Հետևաբար՝ 2013թ. պետք է վերջ դնել այս անարդյունավետ կառավարմանն ու քաղաքական ասպարեզից հեռացնել «Սերժ Սարգսյան & co»–ին՝ վարչապետով ու երիտօլիգարխիայով հանդերձ։

Կարեն Հակոբջանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

Հունիս 18, 2013 14:44 Որքան շատ են տարածում այն թեզը, թե իբր Սերժ Սարգսյանն արևմտամետ է և հերոսաբար պայքարում է «Իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ, այնքան Հայաստանը կամաց–կամաց վերածվում է ռուսական պետության կցորդի։
Եկել է Տարոն Մարգարյանին «փչացնելու» ժամանակը

Եկել է Տարոն Մարգարյանին «փչացնելու» ժամանակը

Հունիս 18, 2013 13:19 Տարոնին «փչացնելու» համար «անկախ» լրատվամիջոցները նույնիսկ գովեստի խոսքեր են շռայլում Երևանի նախկին քաղաքապետներ Երվանդ Զախարյանի, Գագիկ Բեգլարյանի ու Կարեն Կարապետյանի հասցեին։
Ստի ոտքերը կարճ են

Ստի ոտքերը կարճ են

Հունիս 18, 2013 11:52 ՀՀ սահմանադրության մեջ հատուկ հոդված կա ըստ որի՝ Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Ինչպես տարբերել Տիգրան Սարգսյանի հաճախորդներին

Ինչպես տարբերել Տիգրան Սարգսյանի հաճախորդներին

Հունիս 17, 2013 15:45 Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ հաճախորդների շուկան ազատականացվել է, ինչը հաճախորդներ պահելու հնարավորություն է տվել նաև Տիգրան Սարգսյանին։
Մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է

Մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է

Հունիս 17, 2013 14:00 Հատկապես հաճույքից ուշաթափվում են, երբ իրենց փուչ միջոցառումները անցկացնում են նախագահի եւ առաջին տիկնոջ «բարձր հովանու ներքո»:
Սերժը հացը կտրեց, Տարոնը՝ ջուրը

Սերժը հացը կտրեց, Տարոնը՝ ջուրը

Հունիս 17, 2013 11:15 Եթե «Ժառանգությունն» այս ամենից հետևություններ չանի ու իներցիայի ազդեցության տակ շարունակի պայքարել ԲՀԿ–ի դեմ, ապա վերջում ոչ թե «ԳԱԶ 31», այլ «իշու տաչկա» էլ չի ստանա։
Ռուբիկ Վարդանյանի բիզնես–մշակույթը

Ռուբիկ Վարդանյանի բիզնես–մշակույթը

Հունիս 17, 2013 01:52 Վարդանյանը Հայաստանում իրեն պահում է ոչ թե որպես միջազգային բիզնես մշակույթի կրող, այլ այնպես, ինչպես հայ խոպանչին Ռուսաստանում՝ շըփ–թըփ, արագ փող աշխատել ու թռնել։
Ինչպես դառնալ միլիոնատեր (մեթոդական ցուցում)

Ինչպես դառնալ միլիոնատեր (մեթոդական ցուցում)

Հունիս 16, 2013 11:35 Դուք աղքա՞տ եք։ Դուք նյարդայնացած եք գազի գնի բարձրացումի՞ց։ Դուք ուզում եք միլիոնատեր դառնալ, բայց չգիտեք, թե ինչպե՞ս։ Հոգ չէ։ Մենք կօգնենք ձեզ շատ արագ հարստանալ և դառնալ միլիոնատեր։
Այսքան  ազատ կյանքը մեր ընկեր Սերժ Ազատիչն է տվել

Այսքան ազատ կյանքը մեր ընկեր Սերժ Ազատիչն է տվել

Հունիս 15, 2013 16:49 Տևական ժամանակ է ինչ քաղաքական թեմաներով լրահոսը չի տարբերվում քրեական քրոնիկոնից՝ վերածվելով ոստիկանական ամփոփագրի։ Անցնող շաբաթը բացառություն չէր։
Հայաստանի «օֆշորային» գոտիներն ու «սև խոռոչները»

Հայաստանի «օֆշորային» գոտիներն ու «սև խոռոչները»

Հունիս 15, 2013 12:05 Հայ առաքելական եկեղեցու և փողատեր Ռուբիկ Վարդանյանի համար օֆշորային գոտիներ են ստեղծվում, ինչը շատ խորհրդանշական է. փողը և եկեղեցին այս իշխանության մեծ բարեկամներն են։
Սերնդափոխության հետևանքները և «պասերով» խաղը

Սերնդափոխության հետևանքները և «պասերով» խաղը

Հունիս 14, 2013 16:10 Նեոբոլշևիկներն ընդդեմ բոլորի պատերազմը մտել է պերմանենտ ցնցումների փուլ։ Ընտրությունները պարզապես ժամանակավոր հրադադարի շրջան էին, այլ ոչ թե ներիշխանական համերաշխությանը նպաստող գործընթացներ։
Տիգրանի բարի համբավն ու «Հզբոլահի» դավադրությունը

Տիգրանի բարի համբավն ու «Հզբոլահի» դավադրությունը

Հունիս 14, 2013 12:35 Տիգրան Սարգսյանի արդարացման մարտավարությունը կառուցված է դավադրության տեսության վրա՝ «Սև մոգությունն ընդդեմ աստվածավախ վարչապետի» թեմայով։
«Հարսնաքարից» Գորիսով դեպի Կիպրոսի օֆշոր

«Հարսնաքարից» Գորիսով դեպի Կիպրոսի օֆշոր

Հունիս 13, 2013 16:01 Սերժ–արդարադատի մոտ «քաղաքացիականության» պրիստուպը բռնում է այն ժամանակ, երբ տարբեր նպատակներով խնդիր է դրվում իրականացնել «Սիրո՛ւն չէ» օպերացիան, իսկ օֆշորի թեման անձեռնմխելի է։
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր

Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր

Հունիս 13, 2013 12:35 Պարո՛ն Սարգսյան, արդյոք դուք մի քանի զրո չե՞ք բարձրացնում ձեր գինը։ Այդ ո՞ր մի հիմարն է որոշել Ձեզ վարկաբեկելու համար 10 մլն դոլար ծախսել։
Երկու լրագրող, տարբեր ճակատագրեր և համանման որոշում

Երկու լրագրող, տարբեր ճակատագրեր և համանման որոշում

Հունիս 12, 2013 17:50 Գեբելսյան քարոզչամեքնեն սկսել է խժռել իր մշակներին։ Դուլյանին ազատելով՝ Բաղրամյան 26–ից բոլոր «երկխոսացվածներին» հասկացնում են, որ «ազատության» փուլն ավարտվել է։ «Մեծ եղբայրը» հետևում է բոլորին։
Կղերա–օֆշորային տնտեսության հենասյուները

Կղերա–օֆշորային տնտեսության հենասյուները

Հունիս 12, 2013 13:15 Կիպրոսում գրանցված օֆշորային կազմակերպության համասեփականատեր վարչապետը Հայաստանում յուրօրինակ օֆշորային գոտիներ է ապահովում Ռուբիկ Վարդանյանի և կղերականության համար՝ ազատելով նրանց հարկերից։
Լուսավոր կետ գաղջ մթնոլորտում

Լուսավոր կետ գաղջ մթնոլորտում

Հունիս 12, 2013 11:30 Դանիայի նկատմամբ տարած գեղեցիկ հաղթանակը որպես Սարդարապատ ներկայացնելը նույնքան սխալ է, որքան Մալթայից կրած ամոթալի պարտությունը՝ որպես Ղարսի հանձնում։
Մարգարյանի երդումն ու Կճոյանի օրհնանքը

Մարգարյանի երդումն ու Կճոյանի օրհնանքը

Հունիս 11, 2013 16:28 Թաղային խուժանի, ոստիկանության, ընտրաստրուկների, «1in.am»–ների ու կարճփեշավոր «աղջկերքի» միջոցով քաղաքապետ վերանշանակված Տարոն Մարգարյանն այսօր երդվեց։
Իշխանության պանթեոնը

Իշխանության պանթեոնը

Հունիս 11, 2013 14:09 Սրանք ցանկանում են նաեւ հանդերձյալ կյանքում պահպանել իրենց քաղաքական ու հասարակական դիրքը, ստացած մեդալներն ու շքանշանները:
Անհամարժեքության սինդրոմ

Անհամարժեքության սինդրոմ

Հունիս 11, 2013 12:05 Պետության ղեկավարի անհամարժեքության սինդրոմը պատուհաս է դառնում և՛ ղեկավարի, և՛ պետության համար։ Պետության կործանումից հնարավոր է լինում խուսափել միայն այն դեպքում, երբ անհամարժեք ղեկավարը մինչև վերջ հասցրած չի լինում պետությունն իրենով անելու ծրագիրը։