Հրանտ Տեր–Աբրահամյան.
Հունիս 19, 2013 20:30 Սերժ Սարգսյանն, իրոք, հետաքրիր կառավարման (հայերեն ասած՝ մենեջմենթ) ոճ ունի: Նա չի հրաժարվում եւ ոչ մեկի ծառայությունից։Լրահոս
Օգոստոս 17, 2012 12:27Լոս Անջելեսում հիմնվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախումբ
Օգոստոսի 9-ին Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը պետք է համակարգի և ղեկավարի ԱՄՆ արևմտյան ափում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ:
Հանձնախմբի ստեղծմանը նախորդել էին համայնքային խորհրդակցություններ` ԱՄՆ արևմտյան ափի հայկական խոշորագույն կառույցների հետ: Հանձնախմբի ստեղծումը արտացոլում է այդ կառույցների որոշումը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական ռազմավարական ծրագրի ներքո:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը համակարգելու է տարածաշրջանային մարմինների գործունեությունը և սատարելու է նրանց նախաձեռնությունները: Հանձնախումբը նաև սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմնի և Սփյուռքի համանման կառույցների հետ: