Արեգնազ Մանուկյան.

Արեգնազ Մանուկյան.

Հունիս 20, 2013 13:32 Բայց զգո՞ւմ եք, «ուրիշ» հասկացողությունը մեր իշխանավորների համար դարձել է «թռնելու» լավ պատրվակ։
Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Հունիս 20, 2013 13:20 Վարչապետական շոուն շարունակվում է...

Մեկնաբանություն

Սեպտեմբեր 09, 2012 01:48

«Նեմեցը»՝ Սերժի միակ հենարան

«Նեմեցը»՝ Սերժի միակ հենարան

ՀՖՖ նախագահ և Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկեր Ռուբեն Հայրապետյանը ծավալուն հարցազրույց էր տվել Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դ՛Արմենի» ամսագրին։

Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ Հայրապետյանն ու իր նմանները հրապարակային գործողությունների դիմում են միայն  շեֆի դրդմամբ կամ առնվազն գիտությամբ՝ կարող ենք ասել, որ Հայրապետյանի շուրթերով խոսել էր Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է, պատգամավորական մանդատից հրաժարվել–չհրաժարվելու հարցում րաֆֆիհովհաննիսյանություն անող Հայրապետյանը որոշ իմպրովիզացիաների էր դիմել, բայց ընդհանուր առմամբ մնացել էր Սերժի «գեներալնի լինյայի» մեջ։ Հետևաբար՝ քաղաքական մարդիկ և հասարակական ակտիվիստները եթե ուզում են արձագանքել, ապա արձագանքի հասցեատերըբ պետք է լինի Սերժ Սարգսյանը։ Ռուբեն Հայրապետյանը տվյալ դեպքում որպես խայծ կամ «թնդանոթի միս» է նետվել դաշտ, ուստի չարժե նրա անձի վրա շատ կենտրոնանալ։

Ակնհայտ է, որ «Նեմեցին» կրկին ուզում են օգտագործել, քանի որ ինչպես ՀՖՖ նախագահն էր անկեղծացել՝ ինքը Սերժի կողքի միակ մարդն է։

Փաստորեն, Բաղրամյան 26–ում նախագահական ընտրություններին ընդառաջ մի պահ որոշեցին «Սերժ Սարգսյանն արձագանքում է քաղաքացիական հասարակության պահանջին ու պատժում է Նեմեցին» թատրոնը խաղալ, բայց շատ չանցած վերադարձան իրենց բնական վիճակին, և դա բացատրելի է։

Պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանն այլ հենարան չունի հանրության մեջ, քան ռուբենհայրապետյանները, և բնական է, որ նախագահի թիմում որոշել են ձևականությունների հետևից չընկնել և ապավինել տեսակով իրենց նմաններին։

Նկատենք, որ Հայրապետյանի հարցազրույցը «Ուզում էինք լավ, բայց ստացվեց ինչպես միշտ» շարքից էր։ Բանն այն է, որ ՀՖՖ նախագահը բացահայտեց Սերժի ներքին տագնապներն ու մտածողությունը։ Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանն իր ոխերիմ թշնամին է համարում Ռոբերտ Քոչարյանին, վախենում է ԲՀԿ–ՀԱԿ համագործակցությունից, աչք ունի «Գրանտ Տոբակոյի» վրա և ուշքն ու միտքը ռուբենհայրապետյանների միջոցով կրկին նախագահի աթոռին մնալն է։ 

Եվ այսպես, իրեն հոգեհարազատ ոճով թաքնվելով ուրիշների հետևում՝ Սերժը Ռուբենի միջոցով իր սրտի ուզածն էր փոխանցել հանրությանը։ Մնում է միայն, որ հանրությունն էլ ի՛ր սրտի ուզածը փոխանցի Սերժ Սարգսյանին։ 2013–ին հարմար առիթ կա «Նեմեցին», իր շեֆին ու շեֆին կից գործող խմբակին փաթեթային տարբերակով չվաստական հանգստի ուղարկելու համար։

Կորյուն Մանուկյան 

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Եվ մի՛ տանիր զմեզ ի օֆշոր

Եվ մի՛ տանիր զմեզ ի օֆշոր

Հունիս 19, 2013 16:14 Մեզանում սողացող տարբերակով կղերա–օլիգարխիկ համակարգ է ստեղծվում։ Օֆշորային այս գործը, ըստ այդմ, սովորական մեքենայություն չէ։ Գործն առնչվում է մեր պետության հիմքերին ու պետական կարգին։
Կեցցե՛ ոստիկաններով լեցուն սպորտի նախարարությունը

Կեցցե՛ ոստիկաններով լեցուն սպորտի նախարարությունը

Հունիս 19, 2013 15:53 Իբր Յուրիկ Վարդանյանը քիչ էր մարզաշխարհի գլխին, նրանց ավելացան եւս մի քանի նախկին ոստիկաններ։
Նամակ եք գրում, որ ի՞նչ անեք

Նամակ եք գրում, որ ի՞նչ անեք

Հունիս 19, 2013 14:03 Հաստատ օֆշորային եռյակը Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանը անմեղսունակի տեղ է դրել:
Հարիֆ Պյոտրը և «շուստրի» Տիգրանը

Հարիֆ Պյոտրը և «շուստրի» Տիգրանը

Հունիս 18, 2013 19:05 Հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկ Տիգրանը հո հարի՞ֆ չէ, որ «կակոյ նիբուծ» օֆշորային սկանդալի կամ բյուջեի բացահայտված թալանից հետո հրաժարական տա։
Մտածողը

Մտածողը

Հունիս 18, 2013 18:16 Տիգրան Սարգսյանի համար այս պահին կա մի անլուծելի խնդիր, ինչը չի կարողանում լուծել, եւ ստիպված է ուղղակի մտածել, մտածել, մտածել…ինչպես ազատվել «օֆշորային սկանդալի» հերոսի կարգավիճակից:
«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

Հունիս 18, 2013 14:44 Որքան շատ են տարածում այն թեզը, թե իբր Սերժ Սարգսյանն արևմտամետ է և հերոսաբար պայքարում է «Իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ, այնքան Հայաստանը կամաց–կամաց վերածվում է ռուսական պետության կցորդի։
Եկել է Տարոն Մարգարյանին «փչացնելու» ժամանակը

Եկել է Տարոն Մարգարյանին «փչացնելու» ժամանակը

Հունիս 18, 2013 13:19 Տարոնին «փչացնելու» համար «անկախ» լրատվամիջոցները նույնիսկ գովեստի խոսքեր են շռայլում Երևանի նախկին քաղաքապետներ Երվանդ Զախարյանի, Գագիկ Բեգլարյանի ու Կարեն Կարապետյանի հասցեին։
Ստի ոտքերը կարճ են

Ստի ոտքերը կարճ են

Հունիս 18, 2013 11:52 ՀՀ սահմանադրության մեջ հատուկ հոդված կա ըստ որի՝ Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Ինչպես տարբերել Տիգրան Սարգսյանի հաճախորդներին

Ինչպես տարբերել Տիգրան Սարգսյանի հաճախորդներին

Հունիս 17, 2013 15:45 Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ հաճախորդների շուկան ազատականացվել է, ինչը հաճախորդներ պահելու հնարավորություն է տվել նաև Տիգրան Սարգսյանին։
Մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է

Մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է

Հունիս 17, 2013 14:00 Հատկապես հաճույքից ուշաթափվում են, երբ իրենց փուչ միջոցառումները անցկացնում են նախագահի եւ առաջին տիկնոջ «բարձր հովանու ներքո»:
Սերժը հացը կտրեց, Տարոնը՝ ջուրը

Սերժը հացը կտրեց, Տարոնը՝ ջուրը

Հունիս 17, 2013 11:15 Եթե «Ժառանգությունն» այս ամենից հետևություններ չանի ու իներցիայի ազդեցության տակ շարունակի պայքարել ԲՀԿ–ի դեմ, ապա վերջում ոչ թե «ԳԱԶ 31», այլ «իշու տաչկա» էլ չի ստանա։
Ռուբիկ Վարդանյանի բիզնես–մշակույթը

Ռուբիկ Վարդանյանի բիզնես–մշակույթը

Հունիս 17, 2013 01:52 Վարդանյանը Հայաստանում իրեն պահում է ոչ թե որպես միջազգային բիզնես մշակույթի կրող, այլ այնպես, ինչպես հայ խոպանչին Ռուսաստանում՝ շըփ–թըփ, արագ փող աշխատել ու թռնել։
Ինչպես դառնալ միլիոնատեր (մեթոդական ցուցում)

Ինչպես դառնալ միլիոնատեր (մեթոդական ցուցում)

Հունիս 16, 2013 11:35 Դուք աղքա՞տ եք։ Դուք նյարդայնացած եք գազի գնի բարձրացումի՞ց։ Դուք ուզում եք միլիոնատեր դառնալ, բայց չգիտեք, թե ինչպե՞ս։ Հոգ չէ։ Մենք կօգնենք ձեզ շատ արագ հարստանալ և դառնալ միլիոնատեր։
Այսքան  ազատ կյանքը մեր ընկեր Սերժ Ազատիչն է տվել

Այսքան ազատ կյանքը մեր ընկեր Սերժ Ազատիչն է տվել

Հունիս 15, 2013 16:49 Տևական ժամանակ է ինչ քաղաքական թեմաներով լրահոսը չի տարբերվում քրեական քրոնիկոնից՝ վերածվելով ոստիկանական ամփոփագրի։ Անցնող շաբաթը բացառություն չէր։
Հայաստանի «օֆշորային» գոտիներն ու «սև խոռոչները»

Հայաստանի «օֆշորային» գոտիներն ու «սև խոռոչները»

Հունիս 15, 2013 12:05 Հայ առաքելական եկեղեցու և փողատեր Ռուբիկ Վարդանյանի համար օֆշորային գոտիներ են ստեղծվում, ինչը շատ խորհրդանշական է. փողը և եկեղեցին այս իշխանության մեծ բարեկամներն են։
Սերնդափոխության հետևանքները և «պասերով» խաղը

Սերնդափոխության հետևանքները և «պասերով» խաղը

Հունիս 14, 2013 16:10 Նեոբոլշևիկներն ընդդեմ բոլորի պատերազմը մտել է պերմանենտ ցնցումների փուլ։ Ընտրությունները պարզապես ժամանակավոր հրադադարի շրջան էին, այլ ոչ թե ներիշխանական համերաշխությանը նպաստող գործընթացներ։
Տիգրանի բարի համբավն ու «Հզբոլահի» դավադրությունը

Տիգրանի բարի համբավն ու «Հզբոլահի» դավադրությունը

Հունիս 14, 2013 12:35 Տիգրան Սարգսյանի արդարացման մարտավարությունը կառուցված է դավադրության տեսության վրա՝ «Սև մոգությունն ընդդեմ աստվածավախ վարչապետի» թեմայով։
«Հարսնաքարից» Գորիսով դեպի Կիպրոսի օֆշոր

«Հարսնաքարից» Գորիսով դեպի Կիպրոսի օֆշոր

Հունիս 13, 2013 16:01 Սերժ–արդարադատի մոտ «քաղաքացիականության» պրիստուպը բռնում է այն ժամանակ, երբ տարբեր նպատակներով խնդիր է դրվում իրականացնել «Սիրո՛ւն չէ» օպերացիան, իսկ օֆշորի թեման անձեռնմխելի է։
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր

Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր

Հունիս 13, 2013 12:35 Պարո՛ն Սարգսյան, արդյոք դուք մի քանի զրո չե՞ք բարձրացնում ձեր գինը։ Այդ ո՞ր մի հիմարն է որոշել Ձեզ վարկաբեկելու համար 10 մլն դոլար ծախսել։
Երկու լրագրող, տարբեր ճակատագրեր և համանման որոշում

Երկու լրագրող, տարբեր ճակատագրեր և համանման որոշում

Հունիս 12, 2013 17:50 Գեբելսյան քարոզչամեքնեն սկսել է խժռել իր մշակներին։ Դուլյանին ազատելով՝ Բաղրամյան 26–ից բոլոր «երկխոսացվածներին» հասկացնում են, որ «ազատության» փուլն ավարտվել է։ «Մեծ եղբայրը» հետևում է բոլորին։