Արեգ Գևորգյան.

Արեգ Գևորգյան.

Մայիս 20, 2013 01:17 Զարմանում եմ, որ այսքանից հետո դեռ մնում են մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի խմբավորման հետ ինչ-որ հույսեր են կապում:
Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Մայիս 19, 2013 21:46 Րաֆֆին նախորդ անգամ մեկնեց, հետո իմացանք, որ Մոսկվայում է:

Տնտեսական

Սեպտեմբեր 14, 2012 13:58

ՏՄՊՊՀ մոնիտորինգի տակ են խանութները

ՏՄՊՊՀ  մոնիտորինգի տակ են խանութները

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացնում գովազդային շուկայում՝ բացառելու այնպիսի գովազդների տարածումը, որոնք պարունակում են անհարկի համեմատություններ կամ որակումներ՝ նույն գործունեությանբ զբաղվող այլ տնտեսվարողների հանդեպ:

«Ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում»- եթեր հեռարձակվող այս գովազդի հեղինակը քարերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերությունն է: Օրենքն արգելում է այնպիսի գովազդների պատրաստումը, որը վերաբերում է այլ տնտեսվարողների դիրքի և նրանց արտադրած ապրանքների համեմատություններին: Այլ կերպ ասած, տնտեսվարողը իրավունք ունի իր արտադրանքի վերաբերյալ սպառողին ներկայացնելու հավաստի տեղեկատվություն, սակայն իրավասու չէ նշելու, որ իր արտադրանքն օրինակ՝ «եզակի է», «ամենալավն է», «համար առաջինն է», «նմանը չունի» և այլն: 

  ՏՄՊՊՀ  մոնիտորինգի տակ են խանութները՝ իրենց  զեղչային քաղաքականությամբ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը թեժ գծի (010 54-40-04) միջոցով բազմիցս դժգոհություններ է ստանում սպառողներից՝ հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության, մասնավորապես վերջինների վարած զեղչային քաղաքականության վերաբերյալ: Ըստ քաղաքացիների, հայտարարված զեղչերը ոչ միշտ են համապատասխանում իրականությանը: Սահմանափակ ռեսուրսների պատճառով նախկինում ՏՄՊՊՀ-ը այս ոլորտում ուսումնասիրություններ չի իրականացրել: Սակայն, նկատի ունենալով խնդրի կարևորությունը սպառողների համար, մոտ 2 ամիս առաջ ուսումնասիրություն է սկսվել հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող առավել հայտնի և խոշոր խանութներում:
ՏՄՊՊՀ դիտարկումներով խախտում  է արձանագրվել  «Մանգո» անվանումով խանութների ցանցում: Վերոնշյալ խանութի ցուցափեղկին նշված է եղել 50 % զեղչ՝ ամբողջ տեսականու համար, սակայն ստուգման և հսկիչ գնման միջոցով պարզվել է, որ 50 % զեղչը վերաբերում է միայն ապրանքատեսականու մի մասին: Ակնհայտ է, որ նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին, որը, ցոցափեղկի վրա կարդալով հայտարարությունը, այցելում է խանութ և պարզում, որ այն չի համապատասխանում իրականությանը: ՏՄՊՊՀ-ը անընդունելի է համարում տնտեսվարողի նման վարքագիծը, քանի որ համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում: 

  «Սեմի Ինտերթրեյդը» չգրանցված ապրանքանիշի վաճառքով խոչընդոտել է այլ ընկերության  գործունեությանը

Մանկական տակդիրների ներկրմամբ զբաղվող «Լինեթ լիմիթեդ»  ընկերությունը (Nannys ապրանքանիշ) դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ հանդիսանում է «Nannys» ապրանքային նշանի իրավատերը և արտադրող ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Սակայն շուկայում հայտնվել են  «Nannys»  և «Nannys Fresh» ապրանքային նշաններով և նույն փաթեթավորմամբ մանկական տակդիրներ և թաց անձեռոցիկներ, որոնց փաթեթի վրա նշված է, որ «Սեմի Ինտերթրեյդ»  ընկերությունը հանդիսանում է տվյալ ապրանքային նշանի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գրանցված ապրանքային նշանի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության համարվում է անբարեխղճ մրցակցության դրսևորում:
Թեև երկու ընկերությունների ներկայացուցիչները նախորդ օրը գրավոր կերպով դիմել են Հանձնաժողովին՝ տեղեկացնելով իրենց միջև կնքված հաշտության համաձայնագրի մասին, այնուամենայնիվ ՏՄՊՊՀ-ը դիտարկմամբ «Սեմի Ինտերթրեյդ»-ի վարքագծի պատճառով որոշակիորեն խախտվել է մրցակցությունը, ինչի արդյունքում էլ վնաս է պատճառվել «Nannys» ապրանքային նշանի իրավատիրոջը: Խնդիրը ռիսկային է ոչ միայն մրցակցության, այլ նաև սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ չգրանցված ապրանքանիշը կարող է լինել նաև կեղծ և անորակ:
  ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, վերոնշյալ 3 իրավախախտումների դեպքում էլ կկիրառվի խիստ պատժաչափ, որպեսզի այն կանխարգելիչ նշանակություն ունենա այլ տնտեսվարողների համար:   Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների, անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի հիման վրա: ՏՄՊՊՀ-ը դիմել է ՊԵԿ՝ ստանալու այդ մասին տեղեկատվությունը:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Կառավարության ծրագրի նախագիծը

Կառավարության ծրագրի նախագիծը

Մայիս 17, 2013 15:15 «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը»։
«Աջակցություն արմավիրցիներին». «Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում»

«Աջակցություն արմավիրցիներին». «Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում»

Մայիս 17, 2013 12:54 «Վնասի չափերը ստուգում են զուտ հետաքրքության համար, հայտնի չէ, թե ինչ սերմեր են բերելու, բաժանելու: Այդ աջակցությունը ոչինչ է»։
«Ապամոնտաժում և Իրանին են վաճառում «Նաիրիտ» գործարանի բոլոր երկաթե հոսքագծերը»

«Ապամոնտաժում և Իրանին են վաճառում «Նաիրիտ» գործարանի բոլոր երկաթե հոսքագծերը»

Մայիս 17, 2013 12:12 «Դա հետապնդում էր մի բան՝ տանել գործարանը արհեստական սնանկացման: Եվ Տիգրան Սարգսյանը ուզում է ասի, որ տեղյակ չէ»:
ՀԾԿՀ–ի նախագահը հայտարարել է՝ գազի գինը, միևնույն է, բարձրանալու է

ՀԾԿՀ–ի նախագահը հայտարարել է՝ գազի գինը, միևնույն է, բարձրանալու է

Մայիս 16, 2013 14:04 –Քանի որ գազի գինն այսպես թե այնպես բարձրանալու է, հարկավոր է զուգահեռ սկսել էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը,–ավելացրել է Ռոբերտ Նազարյանը։
Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը 30%-ով կսուբսիդավորի գազի սակագինը

Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը 30%-ով կսուբսիդավորի գազի սակագինը

Մայիս 16, 2013 11:40 Վարչապետն ասել, որ պաշտոնական նամակ է ուղարկել ՀԾԿՀ-ին նախագահին՝ արձանագրելով, որ ՀՀ կառավարությունը 30%-ով կսուբսիդավորի գազի սակագինը, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներն օժանդակություն կստանան։
Կվերանայվի նաև էլեկտրաէներգիայի սակագինը

Կվերանայվի նաև էլեկտրաէներգիայի սակագինը

Մայիս 15, 2013 17:11 Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:
Վահագն Խաչատրյան. Կյանքը կթանկանա մինչեւ 50 տոկոսով

Վահագն Խաչատրյան. Կյանքը կթանկանա մինչեւ 50 տոկոսով

Մայիս 15, 2013 12:27 Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ գազի թանկացումը մի քանի ամսվա ընթացքում անխուսափելիորեն կազդի ծառայությունների եւ ապրանքների գների վրա՝ 20-ից 50 տոկոսով ավելացնելով դրանք:
Բողոքի գործողություն կառավարության մոտ՝ ընդդեմ գազի թանկացման

Բողոքի գործողություն կառավարության մոտ՝ ընդդեմ գազի թանկացման

Մայիս 15, 2013 12:03 «Դրական պատասխանի դեպքում ՀՀ–ում ամեն ինչ կթանկանա՝ հաց-հացամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիան, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննունդ և այլն»...
Արմավիրի մարզպետը երկու օր ժամանակ է խնդրել

Արմավիրի մարզպետը երկու օր ժամանակ է խնդրել

Մայիս 14, 2013 11:26 Կարկտահարությունից վնասվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական, Փարպի, Օհանավան, Կարբի, Պարտիզակ, Բազմաբերդ, Ղազարավան գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:
Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները

Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները

Մայիս 13, 2013 15:18 «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով...
Գյուղացիները փակել են ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով փոխհատուցում

Գյուղացիները փակել են ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով փոխհատուցում

Մայիս 13, 2013 10:14 «Գյուղատնտեսության նախարարությունից փոխհատուցում ենք պահանջում, օգնություն, գյուղացու ձեռքը այլևս բան չի մնացել, հարյուր տոկոսանոց վնաս է հասցված»։
Ընտրություններից անմիջապես հետո մի շարք ապրանքներ արդեն իսկ թանկացել են

Ընտրություններից անմիջապես հետո մի շարք ապրանքներ արդեն իսկ թանկացել են

Մայիս 10, 2013 15:28 Մինչ այս ընտրությունները գները սառեցվել էին, բայց այժմ համատարած թանկացումներ են սպասվում՝ հատկապես հացի, շաքարավազի, կաթնամթերքի շուկայում և կոմունալ ծառայությունների ոլորտում:
Դոլարը թանկանում է

Դոլարը թանկանում է

Մայիս 08, 2013 17:33 Մայիսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 416.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Որքա՞ն գումար է ծախսվում Սերժ Սարգսյանի արտերկրյա ուղևորությունների վրա

Որքա՞ն գումար է ծախսվում Սերժ Սարգսյանի արտերկրյա ուղևորությունների վրա

Մայիս 08, 2013 09:45 Սերժ Սարգսյանի արտերկրյա ուղեւորությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս գրպանին բավական թանկ են նստում:
Ընդերքօգտագործման բնագավառում նախատեսվող մի շարք գործունեությունների վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների մասին

Ընդերքօգտագործման բնագավառում նախատեսվող մի շարք գործունեությունների վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների մասին

Մայիս 07, 2013 12:19 Բնապահպանության նախարարությունը«Մեղրաձոր Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է վերադարձրել փորձաքննության ներկայացված Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծային փաստաթղթերը:
«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար բերված խողավակները Մարցի բնակիչները ձորն են նետել

«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար բերված խողավակները Մարցի բնակիչները ձորն են նետել

Մայիս 06, 2013 16:05 Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները` մոտ 50 հոգի, ձորն են նետել «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար նախորդ օրը բերված երեք խողովակները: Փոքր ՀԷԿ-ը մտադիր է կառուցել «Մարցէներջի» ՍՊԸ-ն:
Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները

Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները

Մայիս 06, 2013 12:35 «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 06.05.13թ.-12.05.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման և բացթողնման հետևյալ գները...
«Արմավիայի»  բորտուղեկցորդների նամակը Սերժ Սարգսյանին

«Արմավիայի» բորտուղեկցորդների նամակը Սերժ Սարգսյանին

Մայիս 04, 2013 09:42 «Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ վերջին մոտ երկու տարվա ընթացքում ավիաընկերության կողմից մեզանից գանձած սոց. վճարները չեն փոխանցվել համապատասխան մարմիններին,ինչը մեզ համար մեծ նշանակություն ունի հետագա թոշակի հաշվարկման համար»։
Հայաստանում լավատես է գործարարների միայն 14%-ը

Հայաստանում լավատես է գործարարների միայն 14%-ը

Մայիս 03, 2013 11:42 Երեք խոշորագույն տնտեսություններում ևս գրանցվել է լավատեսության աճ։ Միացյալ Նահանգներում ցուցանիշը 31% է (2012թ. չորրորդ եռամսյակի 4%-ի համեմատ), Չինաստանում՝ 29% (նախորդ 19%-ի համեմատ)։ Ճապոնիայում նույնպես նվազել են հոռետեսական տրամադրությունները՝ ցուցանիշը -70%-ից կրճատվել է մինչև -2%։
Տիգրան Սարգսյան. «Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք»

Տիգրան Սարգսյան. «Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք»

Մայիս 02, 2013 13:23 «Կառավարությունն այն տեսակետին է, որ մեր խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, որոնք զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ, իրացմամբ, որովհետև այդտեղ մենք լրջագույն ռիսկեր ենք տեսնում, որոնց նպատակն է խուսափել ՀՀ-ի առջև իրենց ֆինանսական պարտականությունների և պարտավորությունների կատարումից»։