Նանա Սարգսյան.

Նանա Սարգսյան.

Մայիս 23, 2013 16:38 Դե, պատասխանե՛ք ձեր ընտրողին: Փոշմանե՞մ, ամաչե՞մ, որ ձեզ եմ ընտրել: Փոշմանե՞մ, որ ձեր համար շատերի հետ եմ բանավիճել…
Արեգնազ Մանուկյան.

Արեգնազ Մանուկյան.

Մայիս 23, 2013 14:48 Սրանք լրիվ մեզ ձեռ են առնում։ Հիմա էլ էդ փչացած բիոզուգարանները սարքելու համար պիտի բյուջեից փող դուրս գրեն։

Մեկնաբանություն

Սեպտեմբեր 14, 2012 17:35

Սաֆարովը և սերժամոլ շիզոֆրենիկները

Սաֆարովը և սերժամոլ շիզոֆրենիկները

Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունից հետո «նախաձեռնողական» իշխանության մոտ կրկին «հայրենասիրության» փուլ է սկսվել։ Նույն գծի վրա են նաև Բաղրամյան 26–ին կից գործող սազանդարները, ովքեր մի ժամանակ ծափահարում էին Սերժ Սարգսյանին «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում և ծպտուն չէին հանում, երբ ՀՀԿ ղեկավարը հարցազրույցը հարցազրույցի հետևից էր տալիս և պատրաստակամություն հայտնում հանձնել Ղարաբաղի հողերը՝ Ադրբեջանի կողմից ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց։

Իրենց առաջադեմ վերլուծաբան, թուրքագետ կամ մտքի գիգանտ համարողները հայ–թուրքական քիրվայության փուլում կողմ էին Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից բխող գործընթացին։ Պարզ է, որ նրանք կողմ էին Սերժին, բայց դե փաստն այն է, որ անձամբ էին լծվել «ֆուտբոլը» քարոզելու գործին ու փրփուրները բերաններին պաշտպանում էին Հայոց ցեղասպանությունն առևտրի առարկա դարձնող ու Թուրքիային Ղարաբաղի հարցում բացահայտ խառնվելու «քարտ–բլանշ» տվող տխրահռչակ արձանագրությունները։

Ուշագրավն այն է, որ նույն վերլուծաբանները և մտքի գիգանտները հիմա էլ հակառակ ծայրահեղության մեջ են ընկել ու առաջարկում են Մինսկի խմբի վերացման քաղաքականություն վարել, որպեսզի հնարավորություն ստեղծվի ԼՂՀ անկախության ճանաչման համար։ Նկատենք, որ սա արդեն շիզոֆրենիայի դրսևորում է։ Այդ մարդիկ, թերևս, չեն հասկանում, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում միջնորդություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն ամենևին էլ խոչընդոտ չէ ԼՂՀ անկախության ճանաչման համար։ ԼՂՀ միջազգային ճանաչումը, այո՛, պետք է լինի պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հիմնական նպատակը, բայց դրան հասնելու ճանապարհը Մինսկի խմբի վերացման հետ կապելը լավագույն դեպքում քաղաքական անմեղսունակություն կարող է համարվել։

Ի դեպ, նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում, այնպես ինչպես «ֆուտբոլային» դիվանագիտության մեջ, կրկին շահագրգռված են Թուրքիան ու Ադրբեջանը, քանի որ ուզում են Ղարաբաղի հարցը տեղափոխել ՄԱԿ կամ ԵՄ։ Պատճառն այն է, որ ՄԱԿ–ում և ԵՄ–ում Ադրբեջանը կարողացել է անցկացնել իր շահերից բխող որոշումներ և միայն Մինսկի խմբի գոյությունն է, որ այդ որոշումները մեզ համար իմպերատիվ բնույթ չեն կրում։ Թե ինչու են թուրք–ադրբեջանական տանդեմին այս անգամ ևս ձայնակցում իգորմուրադյանատիպ «հայրենասերները»՝ մնում է միայն կռահել։ Մեկ բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանն ու իր թիմը ինչ էլ անեն, վերջում ստացվում է ինչպես միշտ՝ թրքաբոլշևիզմ։

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Պետական ու սեփական «բուրդը»

Պետական ու սեփական «բուրդը»

Մայիս 23, 2013 12:21 Տիգրան Սարգսյանը, կոչ անելով վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային, պետական, ազգային շահի նկատմամբ, նկատի է ունեցել նախևառաջ սեփական վարքականոնի փոփոխությունը։
Վազգեն Խաչիկյանը «պետական» գաղտնիք է բացահայտել

Վազգեն Խաչիկյանը «պետական» գաղտնիք է բացահայտել

Մայիս 22, 2013 17:23 Չլինեին մահացածներն ու քաղաքական դիակները, «ազատամարտի ռահվիրան» չէր հայտնվի Բաղրամյան 26–ում, իսկ Տիգրան Սարգսյանն էլ ուղղիչ աշխատանքային գաղութում հուշեր կգրեր «ատկատների» թեմայով։
«Բարևի» և «մտածողության» հեղափոխության ռահվիրաները

«Բարևի» և «մտածողության» հեղափոխության ռահվիրաները

Մայիս 22, 2013 14:36 Հայաստանում հիմա երկու «հեղափոխական» կա՝ Րաֆֆին ու Տիգրանը։ Դա է պատճառը, որ այդ երկուսն իրար նկատմամբ մեծ համակրանքով են լցված։
«Խփած» տոկոսն ու «ծեծած» կարկուտը (տեսանյութ)

«Խփած» տոկոսն ու «ծեծած» կարկուտը (տեսանյութ)

Մայիս 22, 2013 13:11 Դժվար է ասել, թե որ կարկուտից են ավելի շատ տուժել արմավիրցիները՝ սերժակա՞ն, թե՞ բնական։ Դատելով ամենից՝ Սերժի «ծեծած» կարկուտն ավելի վնասակար է, քանզի բնականի դեմը հնարավոր է առնել,իսկ ահա...
Նիկոլ Փաշինյանի պրոիշխանական գիծը

Նիկոլ Փաշինյանի պրոիշխանական գիծը

Մայիս 21, 2013 18:47 Նիկոլն ուզում էր որոշ մարդկանց ազատել մարտի 1–ի պատասխանատվությունից, բայց չհաջողեց այդ գործում, և հիմա նրան մնացել է միայն Զուրաբյանի քայլերը սեփական արշինով չափելն ու ԲՀԿ–ի դեմ գեղամյանություն անելը։
Տիգրան Սարգսյանը, Ջերմուկի մոծակներն ու մտածողության հեղափոխությունը

Տիգրան Սարգսյանը, Ջերմուկի մոծակներն ու մտածողության հեղափոխությունը

Մայիս 21, 2013 14:28 Վարչապետը շարունակում է հեքիաթներ պատմել, բայց ոչ այնպիսին, ինչպիսին տարիներ առաջ էր մատուցում։ Չկա նախկին էնտուզիազմը։
«Արևմտամետ» Սարգսյանը և ռուսական գազը

«Արևմտամետ» Սարգսյանը և ռուսական գազը

Մայիս 21, 2013 13:08 Իրար հետ բացարձակապես կապ չունեն գազի գնի բարձրացումն ու Եմ ասոցացման պայմանագիրը։ Այդ բլեֆը «արևմտամետ» Սերժի մասին պատմվող հեքիաթի շրջանակներում է տարածվում։
Մարտի 1-ով եկածը մարտի 1–ով կգնա

Մարտի 1-ով եկածը մարտի 1–ով կգնա

Մայիս 21, 2013 00:30 Չլինեին մարտի 1–ի ուժային գործողությունները, Սերժ Սարգսյանը չէր դառնա նախագահ, իսկ ինչպես բազմիցս համոզվել ենք՝ նախագահի աթոռին բազմելը նրա միակ նպատակն ու ինքնանպատակն է։
«Ապահով» Հայաստանի «հրաշալի» եռյակը

«Ապահով» Հայաստանի «հրաշալի» եռյակը

Մայիս 20, 2013 21:08 Սրանից հետո օձն իր պորտով և հավքն իր թևով չի սողոսկի պետական գանձարան։ Այդ գործը կանեն միայն Տիգրան և Դավիթ Սարգսյանները՝ Սերժ Սարգսյանի զգոն հայացքի ներքո։
Ի՞նչ են իրականում խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ

Ի՞նչ են իրականում խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ

Մայիս 20, 2013 16:43 Րաֆֆին առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես գալ ԲՀԿ-«Ժառանգություն» ֆորմատով, որը կգլխավորեր Գագիկ Ծառուկյանը:
«Ժառանգության» «կրուտիտները»

«Ժառանգության» «կրուտիտները»

Մայիս 20, 2013 15:50 Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր «թունդ հեղափոխական» ընկերները նույնիսկ ֆորմալ առումով ընտրությունների արդյունքների վերանայման հայց չեն ներկայացրել։
Րաֆֆի Հովհաննիսյանի մանր ժուլիկությունը (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի մանր ժուլիկությունը (տեսանյութ)

Մայիս 20, 2013 12:10 Րաֆֆին, անգամ «քցվելուց» հետո, շարունակում է «դհոլություն» անել Սերժի օգտին և աշխատել ԲՀԿ–ի դեմ։
Զինվորի սպանությունը և գեբելսյան քարոզչությունը

Զինվորի սպանությունը և գեբելսյան քարոզչությունը

Մայիս 20, 2013 00:09 Գեբելսյան քարոզչամեքենան դեպքի հետ կապված անմիջապես շրջանառության մեջ դրեց հետևյալ կետերը՝ 1.սպանվածն է մեղավոր եղել ողբերգական ելքի համար, 2.սպանվածի ծնողներին «մութ ուժերն» են դրդել դիակը բերել Երևան։
Եվրատեսիլն ու «Հայկական աշխարհը»

Եվրատեսիլն ու «Հայկական աշխարհը»

Մայիս 19, 2013 15:59 «Դորիանսին» եկեք չմեղադրենք։ Տղաները շատ լավ հանդես եկան։ Նրանք մեղավոր չեն, որ Հայաստանի իշխանությունը «նախաձեռնողական» արտաքին ու «տերտերական» ներքին քաղաքականություն է վարում։
Գաղջ մթնոլորտը, չար լրատվամիջոցներն ու դավադիր հասարակությունը

Գաղջ մթնոլորտը, չար լրատվամիջոցներն ու դավադիր հասարակությունը

Մայիս 18, 2013 17:36 Սերժ Սարգսյանն «ընտրությունների» ժամանակ «խփեց» իր տոկոսները, բայց խնդիրները մնում են ու հնարավոր չէ ոստիկանության միջոցով պայքարել խնդիրների մասին բարձրաձայնողների ամեն օր աճող բանակի դեմ։
Տիգրան Սարգսյանի ֆինանսական բուրգը

Տիգրան Սարգսյանի ֆինանսական բուրգը

Մայիս 17, 2013 18:10 Տիգրան Սարգսյանը գնում է պայթող մասնավոր ֆինանսական բուրգերի ստեղծման դասական ճանապարհով, ըստ որի՝ պարտքեր են կուտակվում նոր պարտքերի հաշվին։
Երդման և օծման տարբերությունները

Երդման և օծման տարբերությունները

Մայիս 17, 2013 15:56 Սարգսյանը երդվեց փակ դահլիճում, իսկ ահա Ծառուկյանն իր բացման խոսքն ասաց ոչ միայն քաղաքական ընտրանու, այլ նաև ժողովրդի ներկայությամբ։ Որևէ մեկն Աբովյանում չէր անիծում միջոցառման կազմակերպչին և չէր գոռում՝ հեռացի՛ր։
Իշխանության «ատմազկաները» և հեղափոխության ուրվականը

Իշխանության «ատմազկաները» և հեղափոխության ուրվականը

Մայիս 16, 2013 19:16 Տոկոս «խփոցիի» դեպքում ունենում ենք ավելի լավ ՀՀԿ, ավելի լավ Սերժ և ՀՀԿ–ից ու Սերժից ավելի լավ Տարոն։
ԲՀԿ–ն և «խաղերի» տեսությունը

ԲՀԿ–ն և «խաղերի» տեսությունը

Մայիս 16, 2013 17:01 Ո՞րն է ԲՀԿ–ի հակասությունը իշխանության հետ։ «Անկախ» մամուլն ու ոչ պակաս «անկախ» փորձագետները, քաղտեխնոլոգներն ու «քաղաքական» գործիչները պնդում են, որ որևէ հակասություն չկա, և ամեն ինչ խաղ է։ Իրականությունը, սակայն, այլ է։
Այլընտրանքային ԲՀԿ–ն ու ընդդիմադիր «Ժառանգությունը». համեմատական վերլուծություն (տեսանյութ)

Այլընտրանքային ԲՀԿ–ն ու ընդդիմադիր «Ժառանգությունը». համեմատական վերլուծություն (տեսանյութ)

Մայիս 15, 2013 17:23 Եթե հայտարարելով լինի, ապա Արթուր Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արտաշես Գեղամյանը կդառնան «հեղափոխության և արմատականության ռահվիրաներ»։