Արեգնազ Մանուկյան.

Արեգնազ Մանուկյան.

Հունիս 20, 2013 13:32 Բայց զգո՞ւմ եք, «ուրիշ» հասկացողությունը մեր իշխանավորների համար դարձել է «թռնելու» լավ պատրվակ։
Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Հունիս 20, 2013 13:20 Վարչապետական շոուն շարունակվում է...

Լրահոս

Սեպտեմբեր 15, 2012 12:02

Վահե Ավետյանի քույրը պահանջում է հանրային դատավարություն կազմակերպել

Վահե  Ավետյանի քույրը պահանջում է հանրային դատավարություն կազմակերպել

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում Վերոնիկա Ավետյանը գրում է. «Այս մթնոլորտում ապրելն ուղղակի անտանելի է... Երբ տանից դուրս ես գալիս ու չգիտես կվերադառնաս արդյոք, թե կարող է ինչ–որ մեկի շանը դուր չգաս, և տեղում կնքես մահկանացուդ.... կոչ ողջ աշխարհի հայությանը՝ միացեք մեզ, թող արդարությունը գեթ մեկ անգամ ժպտա, հերիք է այսքան արյուն, հերիք է այսքան արցունք, հերիք է: Մենք ուզում ենք արժանապատիվ ապրել: Մենք ուզում ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց իրավունք են վերապահում մարդկային կյանք խլելու, ստանան արժանի պատիժ»։

http://avetyannvard.blogspot.com/2012/09/blog-post_14.html

Ավետյանի Ցուցակ

Նվարդ Ավետյանի բաց նամակը
(կոչ՝ ստեղծելու Ավետյանի ցուցակ)
 Սույն կոչը ուղղում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ նախկին բնակիչներս, այլեւս չենք հանդուրժում Հայաստանում տիրող անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը։ Մենք կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այս խնդրով՝ միանալ մեր շարժմանը եւ պատասխանատվության կանչել Հայաստանի հանցագործ ու կաշառակեր տերերին։
Իմ եղբայրը՝ Վահե Ավետյանը մահացու ծեծի է ենթարկվել Հայաստանի մաֆիոզ օլիգարխ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, այսպես կոչված՝ Նեմեց Ռուբոյի անմիջական հրահանգով։ Ռեստորանի աշխատակիցների մի մեծ խումբ՝ Հայրապետյանի անձնական թիկնապահների հետ միասին մահացու ծեծի ենթարկեցին Վահե Ավետյանին 2012թ. հունիսի 17–ին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող Հարսնաքար ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։
12 օր անց՝ 2012թ. հունիսի 29–ին, Երեւանի հիվանդանոցներից մեկում, առանց գիտակցության գալու մահացավ ՊՆ Երևանի կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Նա ընդամենը 32 տարեկան էր։
Սա եւս մեկ նախազգուշացում է, որ Հայաստանում պաշտպանված չէ մարդու հիմնարար իրավունքը՝ ապրելու իրավունքը։ Նման ողբերգությունները ստվեր են գցում երկրի Սահմանադրության վրա, որով Հայաստանի Հանրապտությունը հռչակված է որպես օրենքի պետություն։
Հայաստանի քաղաքացու եւ ՀՀ Զինված ուժերի սպայի դաժան ծեծը եւ դրան հետեւած մահը երկրի քաղաքացիների շրջանում ստեղծել է հուսահատության ու անպաշտպանվածության մթնոլորտ եւ էլ ավելի խորացրել անվստահությունը իրենց հայրենիքի ապագայի նկատմամբ։
Տարբեր երկրներում մարդիկ խստագույնս դատապարտեցին այս դաժան սպանությունը, որը կազմակերպվել եւ իրականացվել էր Հայաստանում իշխանության գլուխ կանգնած մարդկանց կողմից։ Այժմ մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները հետաքննություն կատարեն՝ բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու իրական մեղավորներին։
Սակայն, քանի դեռ Հայաստանում՝ կառավարության աջակցության ներքո իշխում են կաշառակեր ու հանցագործ օլիգարխները, որոնք անարգել շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը՝ առանց պատժից վախենալու, մենք պետք է մեր բողոքն ուղղենք Հայաստանն ու հայ ժողովրդին թալանող այդ քրեա–օլիգարխիկ պաշտոնյաների դեմ։
Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը կմիանա մեզ եւ իր հզոր աջակցությունը կբերի մեր խնդիրներին, այլապես տանջահար արված Հայաստանի ժողովուրդը ի վիճակի չի լինի միայնակ պայքարել այս հանցավոր ռեժիմը արմատախիլ անելու համար։ 
Հայաստանի զինված օլիգարխ առաջնորդները չեն երկյուղում հանցագործություններ կատարելուց, քանզի վստահ են, որ իրենք վեր են օրենքից, իրենք երկրի տերերն են, որոնք ճորտացրել են սեփական ժողովրդին եւ շարունակում են մնալ անպատիժ։
Տարիներ շարունակ հայաստանյան հանցագործ ղեկավարները, ներառյալ Նեմեց Ռուբոն, բացեիբաց սպառնացել են ֆիզիկապես “պատժել” լրագրողներին եւ բոլոր նրանց, ովքեր ձայն կբարձրացնեն իրենց դեմ։
Սակայն մեզ վախեցնելը հեշտ չէ։ Մենք պահանջում ենք Վահե Ավետյանի գործով հանրային դատավարություն կազմակերպել Հայաստանում եւ պատասխանատվության կանչել սպանության բոլոր մասնակիցներին։ Մենք քաջ տեղյակ ենք, որ Վահեի սպանությունը պատշաճորեն չի հետաքննվում եւ նրա փաստաբաններին չի տրամադրվում այն ամբողջական տեղեկատվությունը, որը նրանց անհրաժեշտ է գործը ամենայն ճշգրտությամբ դատավարության ներկայացնելու համար, քանի որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է համագործակցել հետաքննության ընթացքին։
Հայաստանում որեւէ մեկը չի վստահում դատական համակարգին եւ դա է պատճառը, որ մենք հայցում ենք միջազգային հանրության եւ ժողովրդավարական երկրների կառավարությունների միջամտությունը։ Մենք խնդրում ենք օգնել հայ ժողովրդին՝ պատժելու հայաստանյան օլիգարխ հանցագործներին, որոնք կամ ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ, կամ հովանավորում են օրինախախտներին։
2012թ. հունիսին ԱՄՆ–ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմված “Մագնիտսկու ցուցակը” սահմանում է մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ սանկցիաների կիրառում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ տարբեր երկրներում։
Մենք կոչ ենք անում ստեղծել նոր “Մագնիտսկու ցուցակ”, որը կարող է կոչվել “Ավետյանի ցուցակ” եւ որը կնախատեսի սանկցիաներ՝ Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ։
Մենք դեռեւս աշխատում ենք այդ ցուցակի վրա եւ պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ–ի կառավարությունը, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները եւ Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կոմիտեի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունի առաջարկությունը՝ կիրառել այլ երկիր մուտքի արգելք եւ անձնական հաշվեհամարների սառեցում Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ինչպես Վահե Ավետյանի մահվան, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների համար։
Մենք պահանջում ենք Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված հայ պաշտոնյաների երեխաների եւ բարեկամների նկատմամբ այլ երկրներ մուտքի արգելք։ Մենք պահանջում ենք սառեցնել Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների բարեկամների անձնական հաշվեհամարները, որոնք հայ ժողովրդից գողացած գումարները ապահովության համար փոխանցում են Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների տարբեր բանկեր կամ ներդրումներ կատարում արտասահմանում ձեռք բերված սեփականության մեջ։
 Նվարդ Ավետյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ հափշտակել են պետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը

Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ հափշտակել են պետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը

Հունիս 20, 2013 14:02 Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն:
Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը

Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը

Հունիս 20, 2013 13:56 10-ով նվազեցվում են հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված՝ արագության գերազանցման չափերը, և հոդվածում ավելացվող 5-րդ մասով այդ նույն դրույթը...
Երևանի նախկին փոխոստիկանապետ. «Գրառման համար ինչու են մարդուն ազատում աշխատանքից»

Երևանի նախկին փոխոստիկանապետ. «Գրառման համար ինչու են մարդուն ազատում աշխատանքից»

Հունիս 20, 2013 13:43 «Պատկերացրեք ինչքան մարդ չի արտահայտվում, դեմքներիդ կեղծավոր ժպտում է, սակայն մտքում ամենաայլանդակ հայհոյանքներն է տալիս»
Ամբաստանյալ. «Ես, ի՞նչ ա, ասել եմ՝ Հայրիկյա՛ն, բարձրացրա մայկեդ, նոր կրակե՞մ»

Ամբաստանյալ. «Ես, ի՞նչ ա, ասել եմ՝ Հայրիկյա՛ն, բարձրացրա մայկեդ, նոր կրակե՞մ»

Հունիս 20, 2013 13:38 Նա նաև պատմել է, որ Սամվել Հարությունյանն է իրեն ասել ՝ եթե բռնվենք, պիտի ասենք՝ Վարդան Սեդրակյանն է պատվիրել:
Իրաքի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Իրաքի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հունիս 20, 2013 13:29 Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Իրաքում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:
Ինդոնեզիայից ներթափանցող ծուխը  նեղում է հարևան Սինգապուրի բնակիչներին

Ինդոնեզիայից ներթափանցող ծուխը նեղում է հարևան Սինգապուրի բնակիչներին

Հունիս 20, 2013 13:08 Ինդոնեզիայում անտառային հրդեհներ կազմակերպում են անտառածածկ գոտին մաքրելու և տարածքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու նպատակով:
Քրեական նոր բացահայտումներ Վրաստանում

Քրեական նոր բացահայտումներ Վրաստանում

Հունիս 20, 2013 12:41 Սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում կտտանքներ պատկերող տեսաձայնագրություններ են հայտնաբերվում, նախորդ աշնանն էլ տեղեկություններ հայտնվեցին վրացական մի քանի բանտերում կալանավորների նկատմամբ կիրառվող կտտանքների և խոշտանգումների դեպքերի մասին:
Նախախորհրդարանի հայտարարությունը

Նախախորհրդարանի հայտարարությունը

Հունիս 20, 2013 12:34 Ասվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ԼՂՀ արտգործնախարարը նույն հարցազրույցում Արցախի ազատագրված տարածքներն անվանել է «անվտանգության ապահովման բուֆերային գոտի»:
Ֆեյսբուքյան գրառման համար ոստիկանի նկատմամբ  ծառայողական քննություն է նշանակվել

Ֆեյսբուքյան գրառման համար ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Հունիս 20, 2013 12:26 Գրառումը վերաբերել է երեկ ԱԺ-ում պատգամավորներ Արամ Մանուկյանի, Վարդան Այվազյանի եւ լրագրող Գոհար Վեզիրյանի միջադեպին:
Նախորդ տարի գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք

Նախորդ տարի գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք

Հունիս 20, 2013 12:14 Այսօր կառավարության շենքի առջև հավաքված «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիայի» անդամները հերթական անգամ պահանջել են ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը։
Տիգրան Սարգսյանը նախարարներից պատասխան է պահանջել

Տիգրան Սարգսյանը նախարարներից պատասխան է պահանջել

Հունիս 20, 2013 12:04 Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ անձմաբ ամեն ինչ անելու է՝ հնչած մեղադրանքները պատասխան ստանան, և իր համաձայնությունն է հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տեսակետին, որ պետական բյուջեի միջոցները մսխած պաշտոնատար անձինք պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն։
Ուղիղ միացում ԱԺ նիստից

Ուղիղ միացում ԱԺ նիստից

Հունիս 20, 2013 11:59 Կառավարության նախաձեռնությամբ 2013 թվականի հունիսի 17-ից գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Խուզարկություններ և զենք-զինամթերքի առգրավում՝ ոստիկանությունում քննվող քրեական գործի շրջանակներում

Խուզարկություններ և զենք-զինամթերքի առգրավում՝ ոստիկանությունում քննվող քրեական գործի շրջանակներում

Հունիս 20, 2013 11:47 Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանությունում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն է կատարվել Գորիսի բնակիչ, 1968 թ. ծնված Կամո Ղ.-ի տանը...
Հուլիսի 14–ին Պռոշյանում լարված ընտրություններ են սպասվում

Հուլիսի 14–ին Պռոշյանում լարված ընտրություններ են սպասվում

Հունիս 20, 2013 11:33 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ այս հուլիսի 14–ին Շիրակի մարզի Հովիտ գյուղում և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու։
Ծայրահեղ աղքատության դեմքը

Ծայրահեղ աղքատության դեմքը

Հունիս 20, 2013 11:07 Այս քառահարկ շենքը ոչ միայն կտուրից, այլ նաև կոմունալ-կենցաղային պայմաններից է զուրկ: Այդ կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող միակ ջրի ծորակից:
Որոնողական աշխատանքները վերսկսվել են

Որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հունիս 20, 2013 10:47 Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի մոտ:
Այսօր փախստականների միջազգային օրն է

Այսօր փախստականների միջազգային օրն է

Հունիս 20, 2013 10:40 2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան Հունիսի 20-ը հռչակել է փախստականների միջազգային օր: Այս տարի նաև նշվում է 1951 թվականին ընդունված փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 60 ամյակը:
ԱՄՆ–ը հերքում է թալիբների հետ բանակցելու մասին տեղեկությունները

ԱՄՆ–ը հերքում է թալիբների հետ բանակցելու մասին տեղեկությունները

Հունիս 20, 2013 10:38 ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է այսօր նախատեսված արմատական «Թալիբան» շարժման հետ Միացյալ Նահանգների բանակցությունների վերաբերյալ տեղեկությունը։
Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Հունիս 20, 2013 10:19 Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Նազարյան եղբայրների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Անշարժ գույքից զրկված քաղաքացիները դիմել են ՄԻՊ-ին

Անշարժ գույքից զրկված քաղաքացիները դիմել են ՄԻՊ-ին

Հունիս 20, 2013 10:14 ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ, սակայն նախաքննական մարմնի կողմից չի իրականացվել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: