Տաթևիկ Պողպատյան.
Մայիս 18, 2013 18:25 Բանակում կատարվող յուրքանչյուր սպանության անմիջական պատասխանտուն Սերժ Սարգսյանն է։Պետրոս Ղազարյան.
Մայիս 18, 2013 15:09 Զինվորները հարձակվել են Կենտրոն tv ի օպերատորի վրա։ Խլել են տեսախցիկը, ջարդել են այն և գողացել են չիպը:Լրահոս
Սեպտեմբեր 15, 2012 19:02Հանդիսավոր երեկո Բելառուսի Հանրապետությունում` նվիրված Հայսատանի անկախության 21-րդ տարեդարձին
Ս.թ. սեպտեմբերի 13-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը և ՙՙԱրտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելոռուսական ընկերությունըՙՙ համատեղ անցկացրել են հանդիսավոր երեկո` նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին:
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ՙՙԱրտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելոռուսական ընկերությանՙՙ նախագահ Ն.Իվանովան, ՀՀ և ԲՀ միջխորհրդարանական համագործակցության և բարեկամության խմբի անդամ, ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Գ.Յուրգիլևիչը:
Միջոցառմանը ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Այնուհետև հանդես են եկել Բելոռուսական պետական ֆիլհարմոնիայի երգչուհի Ս.Ստարադետկոն և բելոռուսահայ բանաստեղծ և թարգմանիչ Գ.Չարկազյանը, որն ընթերցել է Հայաստանին վերաբերող բելոռուսական նշանավոր գրողների հայերեն թարգմանությամբ ստեղծագործություններից հատվածներ: Միջոցառումը ավարտվել է ՙՙԷրեբունիՙՙհայկական պարային համույթի ելույթով: