Էդուարդ Սարիբեկյան.

Էդուարդ Սարիբեկյան.

Մայիս 23, 2013 12:00 Իմ համոզմամբ՝ հերթական անգամ վարչապետի մեջ խոսում է բանկիրը:
Լևոն Զուրաբյան.

Լևոն Զուրաբյան.

Մայիս 23, 2013 00:30 Ինչպե՞ս է համարձակվում վստահության քվե պահանջել մի կառավարություն, որը հինգ տարվա ընթացքում նախագահել է 250 հազար մարդկանց արտագաղթը:

Լրահոս

Սեպտեմբեր 16, 2012 11:09

ԱՍԱԼԱ-ի անունից կեղծ հայտարարություն տարածելու Ադրբեջանի շարժառիթների մասին

ԱՍԱԼԱ-ի անունից կեղծ հայտարարություն տարածելու Ադրբեջանի շարժառիթների մասին

Սեպտեմբերի 4-ին ադրբեջանական «Ազերթաջ» Պետական հեռագրական գործակալությունը տարածել էր Հունգարիայում Ադրբեջանի դեսպանություն փոխանցած ԱՍԱԼԱ (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) կազմակերպության անունից մի հաղորդագրություն, որում նշյալ կազմակերպությունը սպառնում էր մահվամբ ադրբեջանական դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց եւ արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին: Ըստ այդ հաղորդագրության ԱՍԱԼԱ-ն միաժամանակ պատասխանատվություն է վերցնում Թուրքիայում գործող Քրդական Աշխատավորական Կուսակցության ռազմական գործողությունների հրահանգավորման, Խոջալուի հայտնի դեպքերն իրականացնելու, հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմին պատճառած կորուստների եւ ապագայում ի հակակշիռ Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության 600 հազար զոհերի, վրժխնդիր լինելուն եւ նույնաքանակ թուրք սպանելուն:

 «Սուտը որքան մեծ, այնքան մոտ ճշմարտությանը» գեբելսյան սկզբունքով առաջնորդվող ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ գերազանցեց ինքն իրեն:

Նախ Քրդական Աշխատավորական Կուսակցությունը, որը պայքարում է Թուրքիայում անկախ Քրդական պետություն ստեղծելու համար ղեկավարում են քուրդ ազատատենչ ժողովրդի լավագույն զավակները:

1992 թ. Խոջալուի հայտնի դեպքերի լավագույն գնահատականը տվել է Ադրբեջանի նախկին ղեկավար Այազ Մութալիբովը, հիմնավորելով, որ Խոջալուի ադրբեջանցի բնակչության նկատմամբ դաժան հաշվեհարդար են տեսել Ադրբեջանի այն ժամանակվա ազգային ճակատի զինյալները:

Հայ-ադրբեջանական ճակատում ադրբեջանական կողմը ստանալով արժանի հակահարված հայկական զինված ուժերի ստորաբաժանումներից, որեւէ հիմնավորում չի գտնում իր ժողովրդի մոտ արդարանալու համար եւ կրած կորուստների մեջ մեղադրում է նաեւ աներեւույթ գործող ԱՍԱԼԱ-ին:

Համաշխարհային հանրությունը եւ մի շարք երկրներ ընդունելով Թուրքիա պետության կողմից հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանությունը, փաստում են, որ զոհերի թիվը անցնում է մեկ միլիոնի սահմանը, այնինչ Թուրքիան առ այսօր արձանագրում է, որ հայերի կողմից կրած կորուստները 600 հազար են:

 Հաղորդագրության մեջ առկա յուրաքանչյուր միտք եւ փաստ աներկբա սուտ է:

Եվ ակնհայտ է այդ կեղծիքը հրապարակորեն տարածելու նպատակը:

Ադրբեջանի քաղաքական վերնախավը ի դեմս ալիեւյան կլանի պատրաստվում է այլ պետությունների տարածքում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել իր բոլոր քաղաքական հակառակորդների, տնտեսական մրցակիցների, այլախոհների եւ ազատամիտ մարդկանց, Ադրբեջանի բնիկ ժողովուրդների իրավունքների համար պայքարողների եւ նրանց աջակցողների նկատմամբ, մեղադրելով այդ հանցանքների մեջ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ կազմակերպությանը:

 Այդքանով Ադրբեջանը վերահաստատում է ահաբեկչական պետություն լինելու հանգամանքն ու հանձնառությունը:

Միաժամանակ տարածելով այդ հաղորդագությունը Ադրբեջանի իշխող ռեժիմը նպատակ է հետապնդում իր տարածքում, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում բորբոքելու հակահայ տրամադրություններ, այլատյացության ու ռասիզմի նորանոր ալիքներ, քանզի նրա միակ քաղաքական դոկտրինը հայատյացությունն է, ինչի հաշվին նա փորձում է կայանալ եւ գոյատեւել: Ինչպես նաեւ հայատյացության ռասիստական դոկտրինի շրջանակներում` նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների միջոցով ապահովել միջազգային համարժեք արձագանք, որպեսզի դրա միջոցով ու քողածածկույթի ներքո հայկական գաղութներ ունեցող պետություններում բռնություններ սադրի հայության նկատմամբ:

 Ալիեւյան կլանի քաղաքական ընդդիմադիրների, մրցակիցների, այլախոհների, ինչպես նաեւ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ հաշվեհարդարի այս հրեշավոր ծրագիրը կանխելու եւ պետական ահաբեկչության մակարդակով իրականացվող հայատյաց ռասիզմը չեզոքացնելու միջոցներից մեկը կարող է լինել դրանց դրսեւորումների բոլոր գործողությունները, ազգամիջյան ու միջկրոնական ատելություն սերմանելու անվերջանալի կոչերն ու ելույթները ժողոված փաթեթով տրամադրել համապատասխան միջազգային ատյան՝ ահաբեկիչ Ադրբեջան պետությանը, դրա նախագահին ու նրա գլխավորած քաղաքական ղեկավարությանը տարիներ ի վեր ցեղասպանության ու պատերազմի հրահրման ակնհայտ քարոզչություն իրականացնելու մեղադրանքով պատասխանատվության կանչելու նպատակով:

 Նշված եւ նմանաբնույթ համարժեք քայլերը պետք է ձեռնարկել անհապաղ, քանի որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջան պետության հրահանգով եւ օժանդակությամբ՝ ադրբեջանցի կամ վարձկան ահաբեկչական խմբավորումները կամ առանձին ահաբեկիչները Ադրբեջանի տարածքում եւ նրանից դուրս ալիեւյան կլանին անհաճո ադրբեջանական դիվանագետների, ֆինանսական, տնտեսական, քաղաքական եւ գաղափարական հակառակորդների, ինչպես նաեւ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ կիրականացնեն ահաբեկչական գործողություններ:

 «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն 

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Սա մի երկիր է, որտեղ...

Սա մի երկիր է, որտեղ...

Մայիս 23, 2013 13:32 «Սա մի երկիր է, որտեղ ֆեյքերն են որոշում մեր ճակատագիրը` ընտրում նախագահ, կառուցում ԱԺ-ով և տնօրինում մեր բախտն ու ապրելակերպը...»։
Մետրոպոլիտեն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ աղբարկղում զինամթերք է թողնում

Մետրոպոլիտեն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ աղբարկղում զինամթերք է թողնում

Մայիս 23, 2013 13:11 Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Գալուստ Սահայանը Վահան Հովհաննիսյանին՝. «Բա հլը դո՞ւք ինչ կլինեիք, եթե նախագահը չլիներ»

Գալուստ Սահայանը Վահան Հովհաննիսյանին՝. «Բա հլը դո՞ւք ինչ կլինեիք, եթե նախագահը չլիներ»

Մայիս 23, 2013 13:09 «Դե’մ քվեարկեք, բայց գոնե մաղձոտ մի եղեք, գոնե երբ թույն եք օգտագործում, մեղվի՛ թույն օգտագործեք»,–թախանձել է Գ. Սահակյանը։
Կառավարության ծրագրին կողմ քվեարկեցին ՀՀԿ–ն, ՕԵԿ–ը և Էդմոն Մարուքյանը

Կառավարության ծրագրին կողմ քվեարկեցին ՀՀԿ–ն, ՕԵԿ–ը և Էդմոն Մարուքյանը

Մայիս 23, 2013 12:54 «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «ՀՅ Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին։
Վրաստանի նախկին վարչապետը մեկուսարանից տեղափոխվել է բանտ

Վրաստանի նախկին վարչապետը մեկուսարանից տեղափոխվել է բանտ

Մայիս 23, 2013 12:49 Փաստաբանները լրագրողներին հայտնել են, որ Մերաբիշվիլիին տեղափոխելու վերաբերյալ որոշումը կայացրել է Քութաիսիի քաղաքային դատարանը:
Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները (տեսանյութ)

Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները (տեսանյութ)

Մայիս 23, 2013 12:42 Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները:
«Բարգավաճ Հայաստան»–ը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

«Բարգավաճ Հայաստան»–ը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

Մայիս 23, 2013 12:39 Ս. Մարգարյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան»–ը իշխանության մաս չկազմելով, ունենալով իր հստակ պատկերացումները երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում՝ չի կարող կիսել այս ծրագրի քաղաքական պատասխանատվությունը և դե՛մ է քվեարկելու կառավարության ծրագրին։
Նախախորհրդարանի հայտարարությունը

Նախախորհրդարանի հայտարարությունը

Մայիս 23, 2013 12:12 Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը:
Մոնսերատ Կաբալյեն Արցախում համերգ չի ունենա

Մոնսերատ Կաբալյեն Արցախում համերգ չի ունենա

Մայիս 23, 2013 12:03 Վ. Գևորգյանի խոսքով` հանրահայտ օպերային երգչուհին ցանկություն է հայտնել 2 երգ կատարել հայերենով, իսկ նրա պահանջների ցանկը սովորական է և որևէ արտասովոր բան չի պարունակում:
Ուղիղ միացում ԱԺ նիստից

Ուղիղ միացում ԱԺ նիստից

Մայիս 23, 2013 12:00 Ազգային ժողովում ընթանում է մայիսի 20-ին մեկնարկած հերթական քառօրյան։ Այսօրվա նիստում շարունակվում է «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը։
Գյուղացիներին փոխհատուցել են, որ չփակեն Սարդարապատ գնացող Սերժ Սարգսյանի ճանապարհը

Գյուղացիներին փոխհատուցել են, որ չփակեն Սարդարապատ գնացող Սերժ Սարգսյանի ճանապարհը

Մայիս 23, 2013 11:57 Հ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ գիշերը, լուծեց Սերժ Սարգսյանի համար ամենակարեւոր հարցը. արմավիրցիները խոստացան մայիսի 28-ին չփակել դեպի Սարդարապատ գնացող ավտոճանապարհը, չանհանգստացնել նրան:
Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության պատճառով խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր

Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության պատճառով խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր

Մայիս 23, 2013 11:56 Գործնականում, սակայն, հաճախ տրվում են եզրակացություններ մեկ տնային այցելությունից հետո, քանի որ սուբյեկտիվ գնահատմամբ մեկ տնայցը համարվում է բավարար:
ՀԲ–ը Հայաստանին 30 մլն դոլարի վարկ կհատկացնի

ՀԲ–ը Հայաստանին 30 մլն դոլարի վարկ կհատկացնի

Մայիս 23, 2013 11:49 Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր՝ մայիսի 23-ին, հաստատել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին:
Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի

Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի

Մայիս 23, 2013 11:45 Գյուղացիներին տրամադրվելու է սերմացու, պարարտանյութ և դիզվառելիք։
Օկլահոմայում տորնադոյից  կրած վնասը գնահատվել է 2 մլրդ դոլար

Օկլահոմայում տորնադոյից կրած վնասը գնահատվել է 2 մլրդ դոլար

Մայիս 23, 2013 11:42 Բնական աղետի հետևանքով զոհվել է առնվազն 91 մարդ, շուրջ 33-ը տարբեր աստիճանի վնասվածք է ստացել:
Հրանտ Բագրատյանն ու Տիգրան Սարգսյանը առանձնազրույց են ունեցել

Հրանտ Բագրատյանն ու Տիգրան Սարգսյանը առանձնազրույց են ունեցել

Մայիս 23, 2013 11:23 «Պարզապես եղել է կարճատեւ զրույց խորհրդարանի դահլիճում՝ ընդմիջումից հետո»,- նշել է Հ. Բագրատյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե այդ կարճատեւ զրույցի ժամանակ ինչ են քննարկել
Հալեպում  զինյալները հայազգի գրողի են առևանգել

Հալեպում զինյալները հայազգի գրողի են առևանգել

Մայիս 23, 2013 11:16 Նրան առևանգել են Հալեպից Բեյրութ մեկնելու ճանապարհին:
ՄԻՊ. «Արտադրական խեղման համար վնասի փոխհատուցումը պետք է վճարվի նաև թոշակի անցնելուց հետո»

ՄԻՊ. «Արտադրական խեղման համար վնասի փոխհատուցումը պետք է վճարվի նաև թոշակի անցնելուց հետո»

Մայիս 23, 2013 11:02 Ստացվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից չի ապահովվում գործատուի պարտականության կատարումը...
04/23 ընտրատեղամասի ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան

04/23 ընտրատեղամասի ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան

Մայիս 23, 2013 10:51 Հաստատել է թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Հյուսիսային Կորեան մերձափնյա տարածքից հեռացրել է բալիստիկ հրթիռները

Հյուսիսային Կորեան մերձափնյա տարածքից հեռացրել է բալիստիկ հրթիռները

Մայիս 23, 2013 10:48 Միևնույն ժամանակ, վերջին երեք օրերին Հյուսիսային Կորեան արձակել է 6 հրթիռ, որոնց տեսակն առայժմ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ դրանք եղել են KN-02 բալիստիկ հրթիռներ։