Գուրգեն Ասատրյան.

Գուրգեն Ասատրյան.

Մայիս 19, 2013 12:41 Ինչո՞ւ պետք է սփյուռքը մեզ ձայն տար։
Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Մայիս 18, 2013 18:25 Բանակում կատարվող յուրքանչյուր սպանության անմիջական պատասխանտուն Սերժ Սարգսյանն է։

Մեկնաբանություն

Սեպտեմբեր 17, 2012 00:15

«Տիգրա՛ն, սիրո՛ւն չի». արար 3–րդ (մուլտֆիլմ)

«Տիգրա՛ն, սիրո՛ւն չի». արար 3–րդ (մուլտֆիլմ)

«Ժողովրդին պետք է տալ հաց և տեսարաններ»,–ասում էին հին Հռոմում։ Հայաստանում այսօր հացի ապահովման խնդիրը բարդ է։ Իշխանության գործունեության հետևանքով երկրից արտագաղթողների քանակը հարյուր հազարով է չափվում, աղքատ է բնակչության ավելի քան 36 տոկոսը, Հայաստանի արտաքին պարտքը ՀՆԱ–ի գրեթե կեսն է կազմում, գները մեզ մոտ միջազգային մակարդակի են, իսկ մարդկանց եկամուտները՝ տեղական, այսինքն՝ ցածր։

Եվ այսպես, հացի ապահովման հարցում Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը խնդիրներ ունեն, ինչը փորձ է արվում կոմպենսացնել գեբելսյան քարոզչության իրականացման և էժանագին տեսարանների ապահովման միջոցով։

Վարչապետի «ատկատը» և նախագահի «նակատը»

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ խորհրդակցություն տեղի ունեցավ կառավարությունում։ Խորհրդակցությունն այդ «Բարի թագավորը և չար բոյարները» սցենարով և «էքշըն» ոճի մեջ էր։ Իր բովանդակությամբ այն չէր զիջում հայկական սերիալներին, քանզի բազմաչարչար հեռուստադիտողին մատուցվեց միջինից ցածր մակարդակի դերասանական խաղ և արհեստական էմոցիա, ու այդպես էլ պարզ չդարձավ, թե վերջում ով է հաղթելու՝ «չա՞րը», թե՞ «բարին»։

Պարզվում է, որ «բարի թագավորը» 4 տարի շարունակ «չար բոյար» Տիգրան Սարգսյանից լավ աշխատանք է պահանջում, բայց վերջինս չի սթափվում և լավ չի աշխատում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ակնհայտ է, որ Ս. Սարգսյանը որոշել էր «քոթակի տղեկ» սարքել վարչապետին, ինչն ուշագրավ է այն խոսակցությունների ֆոնին, որ նախագահական ընտրություններից առաջ Տիգրան Սարգսյանին «փուռը» տալով՝ ՀՀԿ ղեկավարը փորձելու է տարանջատվել տնտեսության մեջ արձանագրված ձախողումներից։

Հիմա հարց է առաջանում, թե ո՞ւմ էին հասցեագրված նախագահի խոսքերը և արդյոք նման ձևով հնարավո՞ր է երկրում տիրող մթնոլորտի ամբողջ մեղքը բարդել վարչապետի վրա ու ջրից չոր դուրս գալ։

Վարչապետ «զարկելու» պահը

Եթե նախագահն իրոք ուզում է պատժել անարդյունավետությամբ աչքի ընկած Տիգրան Սարգսյանին, ապա նա ուշացել է։ Այն, որ վարչապետն իր տեղում չէ, պարզ է բոլորին, բայց նա որպես գործիք է ծառայել Բաղրամյան 26–ի ձեռքում, ինչը նշանակում է, որ արձանագրված ձախողումների միակ ու գլխավոր պատասխանատուն Տիգրանը  չէ։

Այո՛, «Հայկական աշխարհի» ճարտարապետը որքան շուտ ազատի Կառավարության շենքի համապատասխան սենյակն, այնքան լավ ՀՀ քաղաքացիների համար, բայց միամիտ պետք է լինել՝ կարծելու համար, թե նրան հեռացնելով հարցերը կկարգավորվեն։

Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանից տարանջատվելու և տնտեսության խայտառակ անկման համար քաղաքական պատասխանատվությունից խուսափելու շատ ավելի հարմար առիթներ ուներ, սակայն չօգտվեց դրանցից։

Այսպես, վարչապետն ու իշխանության տնտեսական բլոկը ներկայացնող դեմքերը պետք է անմիջապես թոշակի ուղարկվեին 2009թ. մարտի 3–ին, երբ դոլար–դրամ փոխարժեքի հետ կապված «գիշերային» որոշումից հետո ՀՀ բնակչության դրամական միջոցները արժեզրկվեցին ավելի քան 25 տոկոսով։ Դրանից առաջ իշխանությունը հասցրել էր շուրջ 700 միլիոն դոլարի չափով պակասեցնել ՀՀ պահուստային ֆոնդը՝ դոլարի գինն արհեստականորեն 305 դրամ պահելով։ Դրամի փոխարժեքը շոկային տարբերակով կտրուկ թուլացնելով՝ իշխանությունը, կարելի է ասել, որ գրպանահատի պես թալանեց մեր ժողովրդի ճնշող մեծամասնությանը՝ դրանից առաջ վարչապետի հայտարարությունների միջոցով բթացնելով շատերի զգոնությունը։

Սերժ Սարգսյանը կարող էր քավության նոխազ դարձնել Տիգրան Սարգսյանին 2010թ. սկզբում, երբ ամփոփվեցին 2009–ի խայտառակ տնտեսական ցուցանիշները և պարզ դարձավ, որ  արձանագրվել է ՀՆԱ երկնիշ անկում (-14,4 %)։ Այդքանից հետո, սակայն, վարչապետի փոփոխություն նույնպես չարվեց։

ՀՀԿ ղեկավարը վերջին 4 տարիների ընթացքում ոչ միայն չազատվեց Տ. Սարգսյանից, այլ ճիշտ հակառակը՝ ատամներով պահեց նրան ու չընդունեց քաղաքական ու փորձագիտական շրջանակներից եկող քննադատությունները։ Ավելին, այս տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ–ն համագումար արեց, որի ժամանակ Սերժ Սարգսյանը դրական գնահատեց տնտեսական քաղաքականությունը և փորձեց թվային լեզվով համոզել հայ ժողովրդին, որ այսքան ուրախ կյանքը մեր Տիգրանն ու ինքն են տվել։ 

Տիգրանը մնացել է Սերժի «վրա»

Եթե Սերժ Սարգսյանը, ինչպես ուզում էին մեզ համոզել շաբաթ օրը տեղի ունեցած շոուի կազմակերպիչները, դժգոհ է Կառավարության գործունեությունից, ապա նույն այդ Կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ չպետք է վերարտադրվեր ԱԺ ընտրություններից հետո, այնինչ Ս. Սարգսյանը նոր խորհրդարանին կրկին ներկայացրեց մշտաժպիտ «բարեշրջիչին»։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետին սթափեցնող բարկությունը PR նշանակության է և լրիվ այլ նպատակ է հետապնդում։

Պաթոլոգիկ իշխանամետ չլինելու և ինքդ քեզ հայտնի չորքոտանու տեղ չդնելու դեպքում շատ դժվար է հավատալը, որ 4 տարի շարունակ գործադիրի անդամները նախագահին «ֆռռացրել» են ու գնումների գործընթացի օգնությամբ կոռուպցիոն փողեր են կերել։ Էլ չխոսած «ատկատների» մասին։ Իսկ եթե նախագահն, իրոք, 4 տարի կռիվ է տվել «չար բոյարների» դեմ և արդյունքի չի հասել, ապա ինչո՞ւ է այդ ընթացքում նրանց կրծքով պաշտպանել։ Քանի՞ մարդ կգտնվի, ով կհավատա, որ Ս. Սարգսյանը «ատկատների» մասին տեղյակ չէ։ Իսկ քանի՞սը կհավատան, որ «ատկատներն» այդ ամենավերև չեն գնում։ Ինչևէ։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը «Վերարտադրություն» օպերացիայի շրջանակներում փորձում է «խուրդված» վարչապետին աճուրդի հանել ու «նաղդել», ընդ որում՝ «նաղդել» մի քանի սուբյեկտի վրա՝ «Ես էլ եմ վարչապետի գործունեությունից դժգոհ» թեմայով։ Այս ամենը, ժողովրդական լեզվով ասած, նալերը հանած սատկած էշին ծախելու պես մի բան է հիշեցնում, բայց դե նախագահական ընտրությունների նախաշեմին Տիգրանն ու իր պաշտոնը նույնիսկ «նալերով» ոչ մեկին չի հետաքրքրում, էլ ուր մնաց, թե առանց «նալի»։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ իր դժգոհությունն էր հայտնում ոչ թե վարվող տնտեսական քաղաքականությունից, այլ առանձին վերցրած գնումների ու տենդերների կազմակերպման ընթացակարգերից, ինչը նշանակում է, որ ամենևին էլ խոսք չկա ներկա կուրսը փոխելու և արատավոր տնտեսական քաղաքականությունից հրաժարվելու մասին, այլ ընդամենը իշխանության վերարտադրման հարց է լուծվում, որի շրջանակներում պետք եղավ «Տիգրա՛ն, սիրու՛ն չի» բեմադրությունը։ Այսինքն՝ Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը կարելի է «Մաշտոցի պուրակ-3» համարել՝ «Տարո՛ն, սիրու՛ն չի» և «Նեմե՛ց, սիրու՛ն չի» բեմադրություններից հետո։ 

Հ.Գ.-2։ Խորհրդակցության ժամանակ պարզ դարձավ, որ այդպիսի միջոցառումները պարբերական բնույթ են կրելու։ Այսինքն շոուն շարունակվելու է, և մեզ դեռ շատ հետաքրքիր տեսարաններ են սպասվում, իսկ մինչև այդ առաջարկում եմ դիտել Օրուելի հայտնի գործի հիման վրա նկարահանած մուլտֆիլմը։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Երդման և օծման տարբերությունները

Երդման և օծման տարբերությունները

Մայիս 17, 2013 15:56 Սարգսյանը երդվեց փակ դահլիճում, իսկ ահա Ծառուկյանն իր բացման խոսքն ասաց ոչ միայն քաղաքական ընտրանու, այլ նաև ժողովրդի ներկայությամբ։ Որևէ մեկն Աբովյանում չէր անիծում միջոցառման կազմակերպչին և չէր գոռում՝ հեռացի՛ր։
Իշխանության «ատմազկաները» և հեղափոխության ուրվականը

Իշխանության «ատմազկաները» և հեղափոխության ուրվականը

Մայիս 16, 2013 19:16 Տոկոս «խփոցիի» դեպքում ունենում ենք ավելի լավ ՀՀԿ, ավելի լավ Սերժ և ՀՀԿ–ից ու Սերժից ավելի լավ Տարոն։
ԲՀԿ–ն և «խաղերի» տեսությունը

ԲՀԿ–ն և «խաղերի» տեսությունը

Մայիս 16, 2013 17:01 Ո՞րն է ԲՀԿ–ի հակասությունը իշխանության հետ։ «Անկախ» մամուլն ու ոչ պակաս «անկախ» փորձագետները, քաղտեխնոլոգներն ու «քաղաքական» գործիչները պնդում են, որ որևէ հակասություն չկա, և ամեն ինչ խաղ է։ Իրականությունը, սակայն, այլ է։
Այլընտրանքային ԲՀԿ–ն ու ընդդիմադիր «Ժառանգությունը». համեմատական վերլուծություն (տեսանյութ)

Այլընտրանքային ԲՀԿ–ն ու ընդդիմադիր «Ժառանգությունը». համեմատական վերլուծություն (տեսանյութ)

Մայիս 15, 2013 17:23 Եթե հայտարարելով լինի, ապա Արթուր Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արտաշես Գեղամյանը կդառնան «հեղափոխության և արմատականության ռահվիրաներ»։
Ծառուկյանի հայտարարությունը և գեբելսյան քարոզչամեքենան

Ծառուկյանի հայտարարությունը և գեբելսյան քարոզչամեքենան

Մայիս 15, 2013 14:53 Նեոբոլշևիկյան ուժերի թիրախը շարունակում են մնալ բուրժուադեմկորատական ուժերը, և հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր «թունդ ընդդիմադիր» դիրքերից ձայնակցում են նեոբոլշևիկներին, ընդամենը գեղամյանություն են անում։
Սարգսյանը երդվեց գրեթե միայնակ և ժողովրդից մեկուսացած, իսկ Ծառուկյանի հրավերն ընդունեցին բոլորը

Սարգսյանը երդվեց գրեթե միայնակ և ժողովրդից մեկուսացած, իսկ Ծառուկյանի հրավերն ընդունեցին բոլորը

Մայիս 14, 2013 18:51 ՀՀԿ ղեկավարը պարզապես կերազեր այսպիսի հավաք կազմակերպելու մասին։
Մոգական 7 տոկոսի առեղծվածը

Մոգական 7 տոկոսի առեղծվածը

Մայիս 13, 2013 19:33 Խոսակցություններն «ատկատների», բարեկամների օգտին անցկացվող «տենդերների» և այլնի մասին նախատեսված էին նախընտրական շրջանի համար։ Հիմա սկսվել է «ապահով» Հայաստանի շինարարությունը, որտեղ խորհրդանշական դեր ունի մոգական 7 թիվը։
Ովքեր և ինչպես «խփեցին» Տարոնի տոկոսները (տեսանյութ)

Ովքեր և ինչպես «խփեցին» Տարոնի տոկոսները (տեսանյութ)

Մայիս 13, 2013 13:48 Տարոնի համար տոկոս «խփեցին» ՀՀԿ–ի օգտին աշխատող «տասովշիկները», կարճափեշ «աչոնիկները», ոստիկանությունը, ԿԸՀ–ն ու «անկախ» մամուլը՝ «1in.am»–ի գլխավորությամբ։
Ինչի՞ մասին է ակնարկում Ալիկ Սարգսյանը

Ինչի՞ մասին է ակնարկում Ալիկ Սարգսյանը

Մայիս 13, 2013 12:55 Հինգ տարի շարունակ նախագահի պաշտոնում մնացած և մի այդքան էլ մնալ պատրաստվող Սերժ Սարգսյանն, ըստ Ալիկի, պետք է Բաղրամյան 26–ում չաշխատեր, քանզի նրա հեռանալու ժամանակը վաղուց եկել է։
«Բենթլին» և պետական գաղտնիքը

«Բենթլին» և պետական գաղտնիքը

Մայիս 12, 2013 17:30 Շատ ավելի վտանգավոր են տերտերական առոգանությամբ ելույթ ունեցող գանձագողերը, քան նրանց սպասարկող տերտերները, քանզի տերտերների վերջին հանգրվանն առավելագույնը «Բենթլին» կարող է լինել, իսկ ահա «տիրացու» պաշտոնյաների վերջին հանգրվանը...
Իշխանությունն ընդդեմ պետության

Իշխանությունն ընդդեմ պետության

Մայիս 11, 2013 15:21 Իշխանության վերարտադրման գործիքի վերածված «ոստիկանություն–թաղային խուժան–պուտանկեք» եռամիասնությունը հաղթեց ՀՀ քաղաքականացված քաղաքացուն։
Տիգրանն ու Յուրին ընդդեմ հայկական տնտեսության և սպորտի

Տիգրանն ու Յուրին ընդդեմ հայկական տնտեսության և սպորտի

Մայիս 10, 2013 21:05 Վարչապետի պաշտոնում թողնելով Տիգրան Սարգսյանին, իսկ Սպորտի նախարար նշանակելով երբեմնի «թունդ ընդդիմադիր» Յուրի Վարդանյանին՝ գործող նախագահը ցույց տվեց, որ իր համար կարևորը պետական խնդիրները չեն։
Վովա–շոու (տեսանյութ)

Վովա–շոու (տեսանյութ)

Մայիս 10, 2013 09:15 Վազգեն Սարգսյանից «ֆիքստուլ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանից «զորավար» մականունը ստացած Վովային ակնհայտորեն դուր է գալիս իր նոր՝ տոկոս «խփողի» և քաղաքական գործընթացներին խառնվողի դերակատարումը։
Սերժ Սարգսյանի պատասխան «նամակը» Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի պատասխան «նամակը» Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Մայիս 09, 2013 12:55 «Ժառանգությունում» պետք է որ գոհ լինեն Սերժի քայլերից, քանզի Արմեն Մարտիրոսյանը դարձավ Երևանի քաղաքապետ, Անահիտ Բախշյանը՝ Կրթության նախարար, դե իսկ Լիսկան հեռացվեց մարզպետարանից։
«Զորավարը» հետքե՞րն է մաքրում

«Զորավարը» հետքե՞րն է մաքրում

Մայիս 08, 2013 18:04 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ ոստիկանապետ նշանակված Վլադիմիր Գասպարյանի կադրային առաջին փոփոխություններից մեկը եղավ հենց Անձնագրային և վիզաների վարչությում, և ղեկավար նշանակվեց Հ. Քոչարյանը։
Ազատամարտի ռահվիրան և մարտական Լիսկան (տեսանյութ)

Ազատամարտի ռահվիրան և մարտական Լիսկան (տեսանյութ)

Մայիս 08, 2013 16:31 Անարդար կլիներ եթե տնտեսության հերն անիծած Տիգրան Սարգսյանը մնար վարչապետի աթոռին, իսկ Լիսկան մնար առանց պարգևի։
Չեմպիոնի «փչացման» տեխնոլոգիան

Չեմպիոնի «փչացման» տեխնոլոգիան

Մայիս 08, 2013 13:00 Եվ այսպես, Յուրի Վարդանյանը հասավ իր մուրազին։ Նա մի քիչ հեռվից եկավ, բայց վերջին հաշվով հայտնվեց արտաշեսգեղամյանների, վիկտորդալլաքյանների ու արթուրբաղդասարյանների կողքին։
Ովքե՞ր և ինչո՞ւ են ուզում կաշառել Արմեն Մարտիրոսյանին (տեսանյութ)

Ովքե՞ր և ինչո՞ւ են ուզում կաշառել Արմեն Մարտիրոսյանին (տեսանյութ)

Մայիս 08, 2013 11:48 «Ժառանգության» անդամներին 100 հազ դոլար կաշառք են առաջարկում, որ ի՞նչ անեն։ Մի երկու գործ–մործ կտան Արմեն Աշոտյանի ղեկավարած համակարգում, և վերջ։
Ի՞նչ հաջողվեց և ի՞նչ չհաջողվեց իշխանությանը

Ի՞նչ հաջողվեց և ի՞նչ չհաջողվեց իշխանությանը

Մայիս 07, 2013 15:55 Որքան էլ որ «անկախ» քարոզչամեքենան, Տարոնի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքում վխտացող «ֆեյքերը» և նիկոլփաշինյանները փորձեցին գեղամյանություն և «1in.am»–ություն անել ԲՀԿ–ի դեմ ու փչել «Բարև Երևանին», միևնույն է չստացվեց։
«Զորավարն» ու հրավառությունը (տեսանյութ)

«Զորավարն» ու հրավառությունը (տեսանյութ)

Մայիս 07, 2013 12:59 Ոստիկանապետն այդ պահին, թերևս, աղոթում էր ընտրակեղծարարների մեղքերի թողության, ինչպես նաև «Բարև Երևանի»՝ 8 տոկոս շեմը հաղթահարելու համար։