Լրահոս

22.03.2013 15:55


Տա–րո՛ն, նա–խա–գա՛հ

Տա–րո՛ն, նա–խա–գա՛հ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով սիրում է ուշ երեկոները անցկացնել տարբեր ակումբներում, վերջերս իր նեղ շրջապատում ասել է, թե ինքը լինելու է ՀՀ հաջորդ նախագահը: ՀՀԿ երիտթևի նրա ընկերները, բնականաբար, բարձրաձայն հավանություն են տվել Տարոնի այդ գաղափարին ու բաժակ են բարձրացրել ՀՀ հաջորդ նախագահի համար՝ «Բա դու սենց կընտրվեի՞ր, Տարո՛ն ջան» ձևակերպումներն օգտագործելով։ Ակնարկն ակնհայտորեն ուղղված է  եղել Ս. Սարգսյանի 2008 և 2013թթ. ընտրություններին:

Առաջիկայում կներկայացնենք  Տարոնի  «երդմնակալության» մասնակիցներին: Բայց հետաքրքիրը տվյալ դեպքում բաժակաճառ ասողների կազմը չէ, այլ այն, որ, ինչպես հաճախ է պատահում հայ իրականության մեջ, այդ կազմից ոմանք շտապել են նախագահական` եղածը պատմելու, իրենց վրայից շառը գցելու և լավամարդ երևալու համար:

Սերժի փեսա Միքայել Մինասյանի մտերիմներից մեկն էլ  կարծիք է հայտնել, որ նախագահի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբի պետը, հավանաբար, Անաստասիա Վոլոչկովան է լինելու:

Այս խորագրի վերջին նյութերը