Լրահոս

08.06.2013 12:35


Տարոն Մարգարյանը վերընտրվեց

Տարոն Մարգարյանը վերընտրվեց

Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը, որնին ներկա էր ավագանու 64 անդամ: Ըստ սահմանված կարգի` նիստը վարեց ավագանու ամենատարեց անդամը` ՀՀԿ խմբակցությունից Աստղիկ Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ ԲՀԿ ընտրական ցուցակից ավագանու անդամ է ընտրվել 17 անդամ, «Բարև Երևան» դաշինքից` 6 անդամ, ՀՀԿ-ի ընտրական ցուցակից` 42 անդամ:

Աստղիկ Գևորգյանը նշեց, թե քանի որ ՀՀԿ-ն հիսուն տոկոսից ավելի ձայն է ստացել ընտրություններին, հետևաբար ՀՀԿ-ի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Տարոն Մարգարյանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ:

Այս խորագրի վերջին նյութերը