Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

Սեպտեմբեր 22, 2014 19:33 Իշխանությունների շանտաժին պետք է կոշտ ձևով հակադարձել։
Արմեն Դուլյան

Արմեն Դուլյան

Սեպտեմբեր 22, 2014 12:55 Ասում եք՝ մարդակենտրոն Սահմանադրություն... Բա որտե՞ղ է մարդը...

Լրահոս

Հուլիս 24, 2013 09:50

Ուղեվարձի թանկացումն անօրինական է. իրավապաշտպան ՀԿ

Ուղեվարձի թանկացումն անօրինական է. իրավապաշտպան ՀԿ

Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումների համար 150 դրամ փոխադրավարձ պահանջելը, որը հիմնավորվում է քաղաքապետի որոշմամբ, չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել: Հետևաբար քաղաքացիները պարտավոր չեն կատարել նման անօրինական պահանջը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպությունը բերում է իր պնդման իրավական հիմքերը.

1. ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Տվյալ պարագայում երթուղային ցանցի կազմակերպող մարմին է համարվում Երևան քաղաքի քաղաքապետը և փոխադրավարձի ավելացման պահանջը կարող էր օրինական համարվել Երևան քաղաքի քաղաքապետի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված որոշման համապատասխան:

2. Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման, և դրանք ուժի մեջ մտնում են բացառապես պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, եթե ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

3. Նույն օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշումները հրապարակվում են «Երևանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվան հաջորդող տասը օրվա ընթացքում:

4. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2013թ. հուլիսի 23-ին հեռախոսազանգով դիմել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերությանը, որը պատասխանատու է իրավական բոլոր ակտերի պաշտոնական հրապարակման համար: Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևանի իրավական ակտերից վերջինը թվագրվում է 2013թ. հուլիսի 10-ով: Ինչպես վերջին, այնպես էլ դրան նախորդող տեղեկագրերից որևէ մեկում Երևան քաղաքի ներհամայնքային տրանսպորտի փոխադրավարձերի ավելացման վերաբերյալ որոշում հրապարակված չէ:

5. Ավելին, որևէ որոշում չի հրապարակվել նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում, ինչպես նաև Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի www.arlis.am, www.laws.am, www.legislation.am կայքերում:

6. Հետևաբար, 150 դրամ փոխադրավարձ վճարելու մասին պահանջը, որը հիմնավորվում է քաղաքապետի որոշմամբ, չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել:

7. Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի համաձայն՝ անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները: Ուստի, 150 դրամ փոխադրավարձ վճարելու պահանջը չի կարող համարվել օրինական և քաղաքացիները պարտավոր չեն ենթարկվել նշված անօրինական պահանջին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում իրավական աջակցություն տրամադրել բոլոր այն անձանց, ում իրավունքները խախտվել են 150 դրամ փոխադրավարձ վճարելու պահանջի և դրա հետևանքով ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում:

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ համապատասխան հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ գործընթացի օրինականությունը ստուգելու և անօրինական գործողությունների շարունակությունը կանխելու նպատակով:

Աղբյուրը՝ www.hra.am
Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ուղղափառ ակտիվիստները փորձում են արգելել «Cannibal Corpse»-ի համերգները Ռուսաստանում

Ուղղափառ ակտիվիստները փորձում են արգելել «Cannibal Corpse»-ի համերգները Ռուսաստանում

Սեպտեմբեր 22, 2014 22:37 Ռոման Պլյուտը հայտնել է, որ խմբի երգերի տեքստերը նվիրված են մահվանն ու բռնությանը։ Դրանցում նկարագրվում են տարատեսակ սեռական այլասերվածություններ, այդ թվում՝ նեկրոֆիլիա և մարդակերություն։
Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

Սեպտեմբեր 22, 2014 21:50 Սեպտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն։
Սերժ Սարգսյանն ընդունել է սիրիահայ համայնքային կառույցների, կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներին

Սերժ Սարգսյանն ընդունել է սիրիահայ համայնքային կառույցների, կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներին

Սեպտեմբեր 22, 2014 21:42 Հանդիպմանն անդրադարձ է եղել սիրիական ճգնաժամի հետևանքով այսօր էլ դժվարին ու տագնապալի օրեր ապրող սիրիահայ համայնքի խնդիրներին:
Նապոլեոնի և Ժոզեֆինայի ամուսնական պայմանագիրը վաճառվել է ռեկորդային գնով

Նապոլեոնի և Ժոզեֆինայի ամուսնական պայմանագիրը վաճառվել է ռեկորդային գնով

Սեպտեմբեր 22, 2014 21:38 Նշվում է, սակայն, որ այն Ժոզեֆինային պատկանող փաստաթղթի կրնօրինակն է։
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

Սեպտեմբեր 22, 2014 21:34 Նազարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Բակո Սահակյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

Բակո Սահակյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

Սեպտեմբեր 22, 2014 21:30 Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության եւ անկեղծ ընկերության օրինակելի դրսեւորում:
Առաջին իսկ հանգստյան օրերին «Apple»–ը վաճառել է 10 մլն նոր «iPhone»

Առաջին իսկ հանգստյան օրերին «Apple»–ը վաճառել է 10 մլն նոր «iPhone»

Սեպտեմբեր 22, 2014 21:10 «Apple»–ը վաճառքի հերթական ռեկորդն է սահմանել։
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Հեքեթոն՝ նվիրված համակարգչային և բջջային խաղերի նախագծմանը

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Հեքեթոն՝ նվիրված համակարգչային և բջջային խաղերի նախագծմանը

Սեպտեմբեր 22, 2014 20:00 Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են երաժշտական լուծում տալ խաղերի համար կարող են միանան:
Գերմանիան չի մասնակցի Իրաքում իսլամիստների դեմ ավիահարվածներին և ցամաքային գործողությանը

Գերմանիան չի մասնակցի Իրաքում իսլամիստների դեմ ավիահարվածներին և ցամաքային գործողությանը

Սեպտեմբեր 22, 2014 19:47 «Ստեղծված կոալիցիան աշխատանքի բաժանում է կատարել։ Մենք վերցրել ենք պատասխանատվության այլ բաժին»,–«ARD»-ի հեռուստաալիքի եթերում ասել է Շտայնմայերը։
Ուկրաինայի կառավարությունը չի կողմնորոշվել ջեռուցման ժամանակացույցի հարցում

Ուկրաինայի կառավարությունը չի կողմնորոշվել ջեռուցման ժամանակացույցի հարցում

Սեպտեմբեր 22, 2014 19:20 «Ամեն ինչ կախված կլինի եղանակային պայմաններից»
Սպասվում են կարճատև տեղումներ

Սպասվում են կարճատև տեղումներ

Սեպտեմբեր 22, 2014 19:10 Օդի ջերմաստիճանը 23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով, 25-ին ամենուրեք կնվազի 3-4 աստիճան:
«Իսլամական պետությունն» ԱՄՆ–ի և Ֆրանսիայի քաղաքացիներին սպառնացել է գրոհներով

«Իսլամական պետությունն» ԱՄՆ–ի և Ֆրանսիայի քաղաքացիներին սպառնացել է գրոհներով

Սեպտեմբեր 22, 2014 18:25 Հայտարարությունն ուղղված է նաև Կանադայի և Ավստրալիայի դեմ։
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Սեպտեմբեր 22, 2014 18:10 Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հանուն հանրաճանաչության՝ ամերիկուհին դարձել է երեքկրծքանի (տեսանյութ)

Հանուն հանրաճանաչության՝ ամերիկուհին դարձել է երեքկրծքանի (տեսանյութ)

Սեպտեմբեր 22, 2014 17:56 Բժիշկներն օգտագործել են Ժասմինի որովայնի մաշկը։ Պլաստիկ վիրահատությունն արժեցել է 7 հազար դոլար։
Հայաստանն ու Գերմանիան սերտացնում են ֆինանսատեխնիկական համագործակցությունը

Հայաստանն ու Գերմանիան սերտացնում են ֆինանսատեխնիկական համագործակցությունը

Սեպտեմբեր 22, 2014 17:20 Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում սեպտեմբերի 17-ից 18-ը տեղի է ունեցել Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը:
Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով սեպտեմբերի 10-20-ը   հարկ  վճարողների  հետ   իրականացված  աշխատանքների վերաբերյալ

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով սեպտեմբերի 10-20-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Սեպտեմբեր 22, 2014 17:02 Ընդհանուր առմամբ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 223.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Գերմանիայի կառավարությունը զենք չի մատակարարի Սիրիա

Գերմանիայի կառավարությունը զենք չի մատակարարի Սիրիա

Սեպտեմբեր 22, 2014 16:54 «Վտանգը, որ այդ զենքը կարող է մեկ այլ ձեռքում հայտնվել, Սիրիայում ավելի մեծ է, քան Իրաքում»։
2013թ. պետբյուջեով հղիության և ծննդաբերության նպաստի ծրագրով նախատեսվածից ավելի է վճարվել 1,927,335.9 հազ.դրամ

2013թ. պետբյուջեով հղիության և ծննդաբերության նպաստի ծրագրով նախատեսվածից ավելի է վճարվել 1,927,335.9 հազ.դրամ

Սեպտեմբեր 22, 2014 16:43 Պարզվել է, որ հղիության եւ ծննդաբերության նպաստներ նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց։
ԵՄ–ն Ուկրաինայում խաղաղ ծրագրի իրականացումը դիտարկում է որպես հնարավորություն՝ ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկելու

ԵՄ–ն Ուկրաինայում խաղաղ ծրագրի իրականացումը դիտարկում է որպես հնարավորություն՝ ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկելու

Սեպտեմբեր 22, 2014 15:42 «Խաղաղ ծրագրի իրականացման համալիր գնահատականը կտրվի ամսվա վերջին», – ասել է Կոսյանչիչը։